Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետությունը չի տիրապետում աղքատության մակարդակի և քաղաքացիների սոցիալական վատթար վիճակի մասին ինֆորմացիային». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Կա մեծ գնաճ հատկապես առաջնային պարենային մթերքների դեպքում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը: Նշում է՝ հատկապես մեծ է դժգոհությունը թոշակառուների շրջանում:

«Ճիշտ է, թոշակը բարձրացվեց, բայց դա համարժեք չէ այն թանկացմանը, որն այսօր կա: Պետական կառույցներից ԿԲ-ն պետք է վերահսկի գնաճը, ՄՊՀ-ն հսկողություն իրականացնի, սակայն որևէ գործառույթ չեն իրականացնում: Նման իրավիճակում տնտեսվարող սուբյեկտը, հավատարիմ մնալով ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքին, սահմանում է ապրանքի՝ իր համար ցանկալի գին: Որոշ դեպքերում էլ սպառողներն են նպաստում գնաճին, երբ ավելի մեծ ծավալներով են սկսում գնել որևէ ապրանք: Եթե խոսքն առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների մասին է, ապա մարդն այն գնելու է, որքան էլ գինը բարձրանա»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ առանց տրանսֆերային փոխանցումների մեր քաղաքացիներից շատերի սոցիալական վիճակն էլ ավելի կվատանար: «Չկա պետական աջակցություն, սոցիալական ծրագրեր, խոցելի խմբերի դեպքում որևէ ձևով չեն սուբսիդավորվում ծախսերը, ինչպես արդեն նշեցինք, թոշակների՝ այդ ծավալով ավելացումը որևէ կերպ չի ծածկելու առկա գնաճը: Սա հանգեցնելու է լրջագույն խնդիրների, առաջին հերթին մարդկանց թերսնմանը, ինչն էլ առողջական լուրջ խնդիրների պատճառ է դառնալու»,-հավելում է Չիլինգարյանը:

Նրա խոսքով, պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մարդու ծախսերը և եկամուտները համարժեք չեն: «Մի կողմից՝ քաղաքացին ստանում է թոշակ կամ նպաստ, աշխատավարձ, մյուս կողմից՝ գումար վատնում դեղորայքի, սննդի, կոմունալ ծառայությունների վճարների համար: Այս գումարները հավասա՞ր են իրար: Իշխանություններն ամպագոռգոռ հայտարարություններ են անում թոշակների բարձրացման մասով, բայց դա որևէ աղերս չունի իրականության հետ, համարժեք չէ գնաճին: Թող հատկապես ուսումնասիրեն խոցելի խմբերը: Մարդիկ առողջական խնդիրներ ունեն, բժշկական ծառայությունների արժեքն ավելացել է, եթե քաղաքացին չունի, օրինակ՝ հաշմանդամության կարգ, չի օգտվում ինչ-որ արտոնությունից, չունի ապահովագրություն, ի՞նչ է, գնա ու մեռնի՞»,-նշում է իրավաբանը:

Վիճակագրական կոմիտեն ասում է՝ երկրում աղքատությունը 40 տոկոսի է հասել: Իսկ բավարար կենսամակարդակ ունե՞ն մարդիկ, որոնք կարողանում են վճարումներ կատարել, սնունդ գնել, նրանք քիչ-քիչ նվազեցնում են հագուստի, ժամանցի վայրեր այցելելու համար նախատեսվող ծախսերը՝ ավելի շատ գումար վատնելով սննդի վրա: «Աղքատության և թերսնման բարձր մակարդակ ունենք, սա խայտառակ պատկեր է, շատերս ենք հասկանում, որ իրական պատկերն ավելի վատն է, քան վիճակագրական տվյալներն են: Վախենում են ներկայացնել այն, հասկանում՝ բողոքի ալիք կբարձրանա, այս կառավարությունը, որ թառած է աթոռներին, շարունակում է ավելացնել պետական պարտքը, գումարներն ուղղում կանաչապատմանն ու այլ հարցերին, դրա՞նք են հրատապ խնդիրները մեր երկրում:

Կառավարության կայացրած ցանկացած որոշման հետևանքով տուժում է հասարակ քաղաքացին: Սոցիալական ծրագրեր չեն իրականացվում, պետությունը չի տիրապետում աղքատության մակարդակի և քաղաքացիների սոցիալական վատթար վիճակի մասին ինֆորմացիային: Եթե տիրապետում է այդ տվյալներին, ի՞նչ սոցիալական ծրագրեր է իրականացնում՝ գնաճի մեղմում, աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի բարձրացում, բիզնեսի աջակցություն հարկերի տեսքով, աջակցություն երիտասարդներին կրթական ոլորտում: «Սպառողների ասոցիացիան» բազում բողոքներ է ստանում, բայց երբ դիմում ես պետական կառույցներին, հասկանում ես՝ իրենք քո զանգերից ու նամակներից այնքան էլ չեն ոգևորվում, չէ՞ որ պետք է ծանրաբեռնվեն, աշխատեն, իսկ աշխատել չեն սիրում: Ինչո՞ւ չարչարվեն, երբ ոչինչ չանելով աշխատավարձ են ստանում, դեռ մի բան էլ հայտ ներկայացնում այն ավելացնելու համար»,եզրափակում է ՀԿ փոխնախագահը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal