Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հո Ռուբեն Վարդանյա՞նը չի առաջինը շրջանառության մեջ դրել, որ Արցախը պետք է լինի անկախ, հակասություն փնտրելը զուտ քաղաքական սպեկուլյացիա է, կամ չիմացություն». Լարիսա Ալավերդյան

SOCIETY

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց էր տվել միջազգային RTVI հեռուստաալիքին եւ ասել, որ Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը: Վարդանյանի այս հայտարարությունը քննարկումների, անգամ շահարկումների տեղիք է տվել, նրան արձագանքել էր նաեւ Արցախի ՄԻՊ-ը՝ ասելով. «Մայր հայրենիքին միանալու բաղձալի երազանքն էր, որ 1988-ին Արցախի հայությանը տարավ հրապարակներ: Միացման արդարացի պահանջը թեև հրապարակայնորեն սկսեց արտահայտվել 1988-ից սկսած, սակայն հստակ բարձրաձայնվել է Արցախի մտավորականության կողմից խորհրդային կենտրոնական իշխանություններին տարիներ շարունակ ուղղված նամակներում: Հայությունը համախմբվեց Արցախում, Հայաստանում, Ջավախքում, Սփյուռքում և ամենուր՝ վերջնականապես լուծելու Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու հարցը: 30-ամյա պայքարի ընթացքում բոլոր զոհաբերություններն ու զրկանքներն էլ այդ կարևոր նպատակի իրագործման համար էին ու են: Հենց այս պարզ իրողություններն են, որ մեզ թույլ են տալիս պնդելու՝ արցախյան շարժումն անջատողականություն (սեպարատիզմ) չէ, այն ինքնանպատակ չէ, այլ ազգի մի հատվածի բնական ձգտումն ու իրավունքը՝ միանալու մայր հայրենիքին, որից արհեստականորեն ու անիրավ կերպով առանձնացրել էին»:

Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի հետ: Հարցին՝ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պարագայում ո՞ր մարտավարությունն է ավելի ճիշտ՝ Արցախի սուբյեկտայնության վրա շեշտը դնե՞լը, ինչն, ըստ էության, անում է Վարդանյանը, թե՞ միացման թեմայով խոսելը, ո՞ր տարբերակն է ավելի ընդունելի ու ինչո՞ւ:

Նա պատասխանեց. «Նախ անդրադառնամ, թե ով է առաջինը շրջանառության մեջ դրել, որ Արցախը պիտի լինի անկախ, հո դա Վարդանյանը չի՞ եղել: Դա դեռ նոր կազմավորվող ՀՀՇ-ն է հայտարարել՝ 1989-ի մայիսին, երբ իրենք դուրս են եկել, ազատություն են ստացել «Матросская тишина»-ից: Այն ժամանակ շրջանառության մեջ դրվեց, որ մենք պիտի փոխենք մարտավարությունը ու պետք է ոչ թե «միացում» կարգախոսի տակ պայքարենք, այլ՝ «անջատում եւ Արցախի անկախություն»: Ես ուղղակի  զարմացած եմ, ինչո՞ւ են այսօր մտածում, որ դա առաջինը Ռուբեն Վարդանյանն է առաջարկել: Դա 1989-ին է եղել ու, չնայած նրան, որ ժողովուրդը, միտինգավորները պայքարում էին դեռ միացման համար, բավականին հակասական իրավիճակում, ի հեճուկս ՀՀՇ-ի ղեկավարության դիրքորոշմանը, շարժման ակտիվիստները պարտավորեցրին, որ դեկտեմբերի 1-ի որոշումն ընդունվի: Պատահական չէ, որ 1990 թվականին, երբ վերջապես կայացավ արդեն անկախացող Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նիստը, Անկախության հռչակագրի մեջ տեղ գտավ նախաբանում նշվածը: Միաժամանակ այդ  օրերին, մի օր էլ շուտ, Արցախից ընտրված բոլոր պատգամավորներին առաջարկել են, որ եկեք հետ դառնանք այն վիճակին, որ Լեռնային Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում: Պատկերացումները շարժման մասին, դրվագների մասին, ընդհանրապես գաղափարախոսական փոփոխությունների մասին գրեթե զրոյացված են: Այսօրվա վիճակում, երբ որ Հայաստանը, ինչքան մենք հասկանում ենք, ասում է, որ մենք զբաղվում ենք դեմարկացիա, դելիմիտացիայով, իսկ Արցախը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, այս իրավիճակում, երբ որ Հայաստանը գտնում է, որ դրանք երկու տարբեր հարցեր են, ու Արցախը պետք է առանձին բանակցի Ադրբեջանի հետ, այս դեպքում Ռուբեն Վարդանյանն ասում է՝ անհրաժեշտ է աշխատել միջազգային իրավական սուբյեկտայնության ճշտման, բարձրացման, հստակեցման շուրջ: Ինչո՞ւ են 2-3 բան խառնում իրար»:

Լարիսա Ալավերդյանն ասաց, որ պարզ է՝ հռչակագրի իմաստը մտել է մեր Սահմանադրության մեջ, ի վերջո ռազմավարությունը միասնական Հայաստանն է, բայց այն պայմաններում, երբ այս իշխանություններն ասում են՝ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումն ու Արցախի հարցը տարբեր բաներ են, թող Արցախը բանակցի Ադրբեջանի հետ, ի՞նչ պիտի անի Արցախը. «Ո՞րն է ճիշտ: Ես կարծում եմ, ճիշտը միջազգային սուբյեկտայնությունը հստակեցելն է, որովհետեւ կան բավականին շատ հարթակներ, որտեղ Արցախի միջազգային իրավական կարգավիճակը պետք է պարզ հնչեցվի ու հաստատվի, որ Արցախը ոչ թե մնա՝ որպես Իլհամ Ալիեւի ցնդաբանության առարկա, այսինքն, գնան Ալիեւի հետ բանակցության՝ որպես իր ըմբոստացած քաղաքացիներ, այլ՝ որպես միջազգային իրավական սուբյեկտ, ոչ թե որպես փոքրամասնություն, այլ Ազգերի լիգայի կողմից որպես վիճելի տարածք ճանաչված Լեռնային Ղարաբաղի հատվածում վաղուց ինքնորոշված: Մերոնք էլ զարմանում են, ոնց որ Իլհամ Ալիեւն է ջղայնանում, որ Մակրոնն ասել է՝ դրանք վիճելի տարածքներն են: Դա Ազգերի լիգան է ասել, Մակրոնն ուղղակի ընթերցել է, գրագետ է: Մենք պետք է հստակեցնեք, որովհետեւ այսօր մարտավարությունն այնպիսին է, որ այն պայմաններում, որում դրել է Հայաստանը, Ադրբեջանը պարտադրում է Արցախին՝ ենթարկվել իրեն, անշուշտ, պետք է աշխատել միջազգային սուբյեկտայնության վրա: Մնացածը, կներեք, կամ չիմացության, կամ հատուկ քաղաքական սպեկուլյացիայի բան է: Ոչ մեկը մեր ռազմավարական նպատակը չի փոխել: Դա մեր Սահմանադրության մեջ է: Այդ սահմանադրությունը կա, բայց այսօրվա ՀՀ իշխանություններն ի՞նչ են ասում: Ասում են՝ մենք սահմանագծում, սահմանազատում ենք անում, իսկ Արցախը պետք է խոսի Ադրբեջանի հետ; Որպես ի՞նչ: Ռուբեն Վարդանյանը դա է ասում, այստեղ հակասություն փնտրելը զուտ քաղաքական սպեկուլյացիա է կամ պազապես չիմացություն: Հայաստանում անգամ գրագետ խավը չի հասկացել, չի իմանում, չի պատկերացնում, թե ինչպիսին են ընդհանրապես արցախյան հիմնահարցի մարտահրավերները՝ ժամանակակից հատվածում»:


Դիտարկմանը, որ Ռուբեն Վարդանյանի հարցազրույցի հետ կապված սոցցանցերում քաղաքացիներն արձագանքում են, թե՝ «վաղ թե ուշ Արցախը պիտի միանա մայր Հայաստանին, դա է եղել հայի իրական նպատակը, դրան պիտի ձգտենք»՝ Լարիսա Ալավերդյանն արձագանքեց. «Իհարկե, նպատակ է եղել, մինչեւ առաջին նախագահը չի ասել, որ Հայաստանը համաձայն է, որ Լեռնային Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում: Դուք  լինեիք ԼՂ բնակչի տեղը, ի՞նչ կմտածեիք: Չունենալով այդ իրավունքը՝ այսօրվա կառավարության ղեկավարը ստորագրում է Հայաստանի սուվերենության տակ չգտնվող տարածքների մասին: Մենք պետք է հստակեցնենք: Պարզ է, որ մարտավարությունը պետք է լինի հիմա այնպիսին, որ Արցախը չդիտարկվի՝ որպես ազգային փոքրամասնությամբ, ինչ-որ բնակիչներով բնակեցված տարածք: Միջազգային իրավական կարգավիճակը պետք է այս պահին լինի ամենաբարձրը՝ որպես ինքնորոշված տարածք, դե ֆակտո կայացած պետություն, բայց՝ չճանաչված: Հիմա իրենք ուզում են դարձնեն ուղղակի բնակչություն՝ որպես ազգային փոքրամասնություն: Չկա այդպիսի բան, երբեք հայերը չեն եղել Ադրբեջանի կազմում՝ որպես փոքրամասնություն: Նրանք միշտ եղել են ինքնորոշված: Ադրբեջանը առաջին իսկ քայլերից, երբ որ բռնել էր անկախության ճանապարհը, արդեն իսկ բռնացել է հայերի՝ արդեն իրացված ինքնորոշման իրավունքի հանդեպ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia