Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն. աղքատության մակարդակն աճելու է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ զրուցել ենք համատարած հայտարարագրման ինստիտուտի ռիսկերի, 2022-ին տնտեսությունում արձանագրված իրողությունների, ինչպես նաև սոցիալական մի շարք հարցերի շուրջ: Անդրադառնալով կառավարության՝ համատարած հայտարարագրման ինստիտուտի ներդրման նախաձեռնությանը, նպատակահարմարությանն ու հնարավոր ռիսկերին՝ Արմեն Գրիգորյանը նախ հիշեցրեց.

«Նման մեխանիզմի ներդրման մասին մեկ անգամ հայտարարվել էր դեռ 2018-ի իշխանափոխությունից հետո, որին հանրությունը անվանել էր «խոպանչիների հարկ», թեև խոսքը ոչ թե հարկման, այլ միայն եկամուտների հայտարարագրման մասին էր։ Առաջարկվող փուլերը ընդհանրապես վերաբերում են միայն ժամկետներին և հանրության որոշակի սեգմենտներին, համաձայն որի, պետք է վերջում բոլորը հայտարարագրեն իրենց եկամուտները, այդ թվում՝ օտարերկրյա աղբյուրներից ստացած։ Այստեղ մի հարց. ծախսերը չե՞ն հայտարարագրվելու: Եթե ծախսերի հաշվառման համակարգ չի լինելու, ապա թաքնված եկամուտների հայտնաբերման գործընթացը անարդյունավետ է լինելու։ Երկրորդ՝ արդյո՞ք հարկային իմաստով եկամուտ հասկացությունը ընկալելի և ընդունելի է մեր քաղաքացիների համար, գիտե՞ն՝ դա ինչ է։ Եթե օրենքին առնչվում են, օրինակ՝ թե՛ «հայտնի» Պողոսը, թե՛ Պողոսի հարևան Բաբկենը, ապա պետք է կիրառման իմաստով հասկանալի լինի երկուսին էլ։ Երբ այդ նախագծի հեղինակները խոսում են իրենց քաղաքական կամքի մասին, պետք է գնան մարզեր, հավաքեն ժողովրդին և սկսեն բացատրել, թե ինչ են պահանջելու նրանցից։ Հսկողությունը դրված է հարկային մարմինների վրա, դրանով իսկ հակակրանք են ստեղծելու այդ մարմնի նկատմամբ։ Ինչ վերաբերում է մեր երկրում սոցիալ-տնտեսական վիճակին և ներդրվող համակարգի համադրելիությանը, ապա նախ պետք է մարդկանց խնդիրներին տրվեն առաջնահերթություններ, սահմանվեն չափորոշիչներ: Եվ եթե դրանց համաձայն հայտարարագրման համակարգը առաջնային լինի, ապա թող հիմնավորեն և ներդնեն»:

Ինչ վերաբերում է համընդհանուր հայտարարագրման ինստիտուտի ներդրումից բխող հնարավոր ռիսկերին հատկապես քաղաքացիների համար, մեր զրուցակիցը շեշտեց, որ ռիսկերը բազմաթիվ են: «Քանի որ այս համակարգը վերաբերելու է բոլորին, ապա պետք է հանրային լսումներ լինեին։ Քաղաքական կամքը այստեղ է երևում. այսինքն՝ լսել մասնագիտական հանրույթի, քաղաքական ուժերի և մեր քաղաքացիների կարծիքները։ Հայտարարագրման մասին ժամկետները սահմանվել են, իսկ տեխնիկական հագեցվածության մասին կան միայն կցկտուր հրապարակումներ, և հայտնի չէ՝ արդյո՞ք ամբողջ տեխնիկական բազան առկա է։ Գյուղաբնակ մեր քաղաքացիների գյուղատնտեսական գործունեությունից ստացված եկամուտները հայտարարագրելուն զուգահեռ կներդրվի՞ նրանց գործունեությունը աշխատանքային ստաժ ընդունելու համակարգ, եթե ոչ, ապա ինչո՞ւ։ Օտարերկրյա աղբյուրներից ստացված եկամուտները ինչպե՞ս և ի՞նչ սկզբունքով են եկամուտ համարվելու, և ի՞նչ ասել է եկամուտ առհասարակ։ Իրական ռիսկը գիտելիքի, իմացության պակասն է, որը մեր քաղաքացիներին դնելու է չհասկացվածության առաջ։Եթե, օրինակ՝ Պողոս Պետրոսի Մարտիրոսյանի եկամուտները համակարգն ինքնաշխատ եղանակով հավաքի, որն էլ հետո խնդիրներ առաջացնի, ինչ-որ անհամապատասխանություն իր հետևից հետևանքներ առաջացնի, արդյո՞ք դա կբարձրացնի վստահությունն այս համակարգի նկատմամբ։ Ռիսկերը շատ են, թեման՝ զգայուն. խոսքը մարդկանց ուղիղ եկամուտների, վերցրած կամ վճարած պարտքերի և այլնի մասին է»,-ընդգծեց նա:

Խոսելով իշխանության հայտարարած տնտեսական «ձեռքբերումների» մասին ու պատասխանելով հարցին, թե, ի վերջո, 14 տոկոս աճի արդյունքում տնտեսության որակի փոփոխություն ունեցա՞նք, Ա. Գրիգորյանը մի քանի դիտարկում արեց: «Մեր տնտեսությունը հիմա գտնվում է տաքացած, եթե չասեմ՝ շիկացած փուլում։ Գործընթացները, որոնք կապված չեն տնտեսական հիմնավորումների և հաշվարկների հետ, ինչպես եկել, այնպես էլ կարող են գնալ։ Ավելի պարզ ասեմ. եթե արտահանման ծավալներն աճել են ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների հետևանքով, և եթե հայ տնտեսվարողները պարզապես զբաղեցրել են ուկրաինական շուկայի տեղը, ապա չկա երաշխիք, որ այդ էֆեկտը միշտ կլինի։ Կամ եթե ռուսական ընկերություններն իրենց նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով մատակարումները կատարում են հայկական գործընկերների ներմուծումների կամ ՀՀ-ում ստեղծված նոր ընկերությունների միջոցով, և դրանով իսկ ավելանում է ներմուծման չափը, ապա դա ի՞նչ կապ ունի այս իշխանությունների հետ։ Տնտեսվարողներն իրենք իրենց շնորհքի, գործընկերային հմտությունների շնորհիվ նոր շուկաներ են գտնում, ի՞նչ կապ ունի այս իշխանությունը»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ տնտեսական բլոկի ներկայացուցիչները հիմա իրար հերթ չտալով պետք է գնային Վրաստան և ՌԴ՝ հասկանալու՝ ինչու՞ են կանգնած հայկական բեռները։

«Սա է իրենց խնդիրը՝ գնալ և մեկ օր քնել բեռնատարի վարորդների կողքին։ Ո՞վ պիտի զբաղվի այս մարդկանց հարցերով: Եվ, անդրադառնալով ձեր հարցին, նշեմ, որ եթե ունենք 14 տոկոս տնտեսկան աճ և չունենք ներառական տնտեսական համակարգ, ապա նման որակի փոփոխություն լինել չի կարող։ Աղքատության մակարդակն աճելու է, մարդկանց եկամուտների աճը անհամարժեք է գնաճին։ Ինչ ուզում են, թող ասեն. մարդիկ ապրում են և բոլորից լավ գիտեն, թե ինչպես են ապրում ու թե ինչպես կարող էին ապրել»,-հավելեց նա:

Իսկ թե որքանով գնահատվեցին նույն՝ արտաքին գործոններից բխող ռիսկերն ու հնարավորությունները, ինչպես նաև ռիսկերը, թե ինչ կլինի, երբ այդ արտաքին գործոնները չլինեն, Ա. Գրիգորյանը նկատեց. «Ինչպես արդեն նշեցի, երբ տնտեսությունը շիկանում է, ցուցանիշներն սկսում են արագ աճել, ապա մի քանի հնարավորությունից թեկուզ մեկի չլինելը սրընթաց անկում է գրանցելու։ Ավելի պարզ ասած՝ եթե մեր ցուցանիշները վերաբերում են ներմուծմանը, արտահանմանը, զբոսաշրջիկների, դրամական միջոցների ներհոսքին և այլ գործոններին, ապա սրանցից մեկի նվազումը բացասական հետևանքների է բերելու»։

Իսկ թե ի՞նչ խնդրի առաջ ենք սոցիալական ուղղության մեջ՝ հաշվի առնելով աղքատության մակարդակը, շարունակական գնաճը, նաև կենսաթոշակների չնչին վերանայումներն ու խոստումները, տնտեսագետը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Նվազ, բայց պարբերաբար ավելացումները թուլացնում են մարդկանց մեջ ընդվզելու ցանկությունը, իսկ այդ ավելացումների՝ գնաճին ոչ համարժեք դարձնելը նշանակում է պահել աղքատ, որպեսզի հեշտ կառավարվեն։ Կարծում եմ՝ մեր հասարակության հոգեկերտվածքն են ուսումնասիրում կամ գործում են դրան համարժեք։ Այս մարդիկ եկել են իշխանության, որ լավ ապրեն և ամեն ինչ անեն, որ այդ գործընթացը երկար տևի։ 2023 թվականին սպասվում է հարկերի բարձրացում, կավելանա ակցիզային հարկը՝ օղու ակցիզային հարկը մեկ լիտրի համար 2640 դրամից կավելանա և կդառնա 3430 դրամ, ծխախոտի 1000 հատինը՝ 12730 դրամից՝ 14640, իսկ այլ խմիչքների, դիզելային վառելիքի, սեղմված բնական գազի ու էլի շատ սպառվող ապրանքների հարկը կավելացվի 3 տոկոսով։ Ընդ որում, սրան կավելանա ավելացված արժեքի հարկը, առկա գնաճի տեմպը, ու ամեն ինչ պարզ է։ Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն, իսկ քարոզչությունը կմնա։ Եվ վերջում՝ մեր երկրի թե՛ անվտանգային, թե՛ սոցիալ-տնտեսական խնդիրները մեկ լուծում ունեն. այդ լուծումը քաղաքական փոփոխություններն են»,-եզրափակեց Ա. Գրիգորյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia