Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ ցավոտ հպարտությունն է». պատերազմի առաջին օրից Հարությունը կամավոր մեկնել է Արցախ. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Հարությունն իմ տղան է, իմ համար ամենա-ամենան է»,-այսպես ենք սկսում զրույցը նրա մայրիկի՝ տիկին Աննայի հետ, երբ խնդրում եմ պատմել որդու մասին: Հետո հավելում է՝ մինչ բանակ գնալն ինձ համար երեխա էր: «Երբ վերադարձավ, բացահայտեցի իր լրիվ ուրիշ տեսակը՝ էլ ավելի մեծ հարգանքը ծնողի ու մեծերի նկատմամբ, ընկերներին օգնության հասնելու կարողությունը: Չնայած մինչ բանակն էլ այդպիսին էր: Ընկերական շրջապատում Հարությունը խաղաղության աղավնին էր: Դասղեկն ասում էր՝ երբ փոքր վեճ էր անգամ լինում, Հարությունը կարողանում էր իր հանդարտությամբ, ժպիտով ամենը հարթել: Կռվարար չէր, ընկերասեր էր, ազնիվ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Աննան:

Հարությունը յոթ տարի ուսանել է Ջիվանու անվան աշուղական դպրոցում, ավարտել 2016 թ.-ին, զուգահեռ նաև քամանչայի դասերի հաճախել: Մայրիկի խոսքով, հայրենասիրական երգն իր տարերքն էր, իսկ դպրոցը՝ տունը. «Դաս էլ չունենար, գնում էր դպրոց: Թովմաս Պողոսյանի հետ հրաշալի հարաբերություններ ուներ, դպրոցում իրեն շատ լավ էր զգում»: Տիկին Աննան վերհիշում է՝ փոքր տարիքում որդին ոգեշնչվել էր Ներսիկ Իսպիրյանի երգերով: Նրա մոտ ուսանել չէր ստացվի, և Հարությունն իր ցանկությամբ ընտրեց Ջիվանու աշուղական դպրոցը. «Խենթանում էր հայրենասիրական երգերի համար, գուսան Աշոտի երգերն էր շատ սիրում, որովհետև Սյունյաց լեռներն էր գովերգում: Սովորելու տարիներին նաև երաժշտական գրականություն էին ուսումնասիրում, ծանոթանում աշուղների կենսագրությանն ու ստեղծագործություններին: Հրաշալի ուսուցիչ է ունեցել, մինչև հիմա իր հետ կապի մեջ ենք: Բազմաթիվ համերգների է մասնակցել, պատվոգրեր ունի «Սայաթ-Նովա» մշակութային կենտրոնից: Ամենակարևորը՝ ծափահարությունների է արժանացել»:

Մինչ բանակ գնալը Հարությունը ցանկացել է ընդունվել Կոնսերվատորիայի ժողովրդական երգի բաժին. «Քառօրյա պատերազմից հետո էր: Նա անցնելու փուլում էր, բայց Արցախից երեխաներ էին եկել, որոնք պետք է ստորագրությամբ ընդունվեին: Այնպես ստացվեց, որ Հարությունս չընդունվեց, իրեն հետո Գյումրիի մասնաճյուղ կանչեցին, բայց չգնաց: Որոշեց ծառայությունից հետո սովորել»: 2017 թ.-ի հունվարի 19-ին՝ մայրիկի ծննդյան օրը, Հարությունը զինկոմիսարիատից ծանուցագիր է ստանում: «Միշտ ասում էր՝ պետք է Արցախում ծառայեմ, եթե այնտեղ «չընկնեմ», դիմում եմ գրելու, տեղափոխվեմ, իսկական ծառայությունը պետք է Ղարաբաղում լինի, որ իմանաս՝ հայրենիք ես պաշտպանել: Հենց Արցախ էլ զորակոչվեց, Մարտունի-3 զորամասում էր ծառայում: Ինձ համար իր ծառայությունը շատ դժվար է անցել: Բանակային ընկերներն են պատմել՝ դիվերսիոն հարձակում է եղել դիրքերի վրա, հետ են շպրտել թշնամուն: Հարությունը հարցրել է՝ տղերք, որ պատերազմ լինի, կգա՞ք: Ընկերները պատասխանել են՝ մեր ծառայությունը վերջանում է, տուն ենք գնալու: Իսկ Հարությունն ասել է՝ բայց ես կգամ: Հետաքրքիր է՝ երբ արդեն զորացրվել էր ՝ անընդհատ ասում էր, որ սեպտեմբերին պատերազմ է լինելու: Չգիտեմ՝ կանխազգում էր, թե՞ այլ բան»:

Զորացրվելուց հետո օրերից մի օր այցելում է Ջիվանու անվան դպրոց՝ ուսուցիչներին տեսնելու, հանդիպում է մի աղջկա ու սիրահարվում: «Ընկերություն էին անում, աղջիկն էլ Կոնսերվատորիայի ուսանողուհի էր: Մտածում էին ձմռանը նշանվելու մասին: Սեպտեմբերի 26-ին մեր տանն էին: Ասաց՝ մամ, նենց եմ կարոտել Արցախս: Առաջարկեցի՝ գնացեք, շրջեք մի քանի օր: Որոշում էին, թե ով է լինելու իրենց քավորը, այդ օրն անընդհատ կատակներ էր անում: Հաջորդ առավոտյան պատերազմի լուրը ստացանք»:

Հարությունը զորացրվելուց հետո վարսավիրություն է սովորել, աշխատում էր, չնայած երգը թողնելու մտադրություն չուներ, բայց ուզում էր զուգահեռ եկամտի այլ աղբյուր էլ ունենալ. «Արթնացրեցի, որ աշխատանքի գնա, լուրերն աչքի անցկացրեց, թե գնում եմ Արցախ: Ընդդիմացանք՝ հերթական հարձակումն է, շուտով կավարտվի: Որևէ մեկս չէր պատկերացնում, որ նման պատերազմ կլինի: Ժամը 12-ի կողմերը զանգահարեց՝ մամ, գրքույկս պատրաստի, Հոկտեմբերյան եմ գնում: Խաբեց ինձ: Հասանք զինկոմիսարիատ՝ ճանապարհելու: Ուրախ-ուրախ գնում էր, մարդիկ ասում էին՝ մինչև հասնեք, մարտերը կդադարեն, հետ կգաք: Սեպտեմբերի 28-ի առավոտյան արդեն Ասկերանում էր, գիտեի, որ Արցախում է: Միանգամից «գրանցվում» է Տ-30 հրանոթի վրա, տղաները պատմում են, որ արագ սովորում է հաշվարկները: Ժամկետայիններին չի թողնում կանգնել, ասում է՝ դուք ձեր կամքով չեք այստեղ, իսկ ես իմ կամքով եմ եկել: Տղաներից մեկը պատմում էր՝ Հարությունի մեջ վախ չկար, ասում էր՝ ճակատներիս ինչ գրած է, լինելու է: Մի քանի անգամ փրկվել են սնարյադից: Մեր բակի տղաներից մեկին է հանդիպում: Ժամկետային զինծառայող էր, Աստծո կամոք, վերադարձավ, շատ բան պատմեց Հարությունիցս: Այդ ժամանակ նորից բացահայտեցինք իրեն՝ իր հայրենասիրությունը, զինվորական գործին տիրապետումը: Ասում են՝ այնտեղ էլ էր երգում…»:

Վերջին անգամ հոկտեմբերի 8-ին է զանգահարել: «Հարցնում էր՝ մա՛մ, էդտեղ ի՞նչ են ասում, իրենք այնտեղ ոչ մի բանից տեղյակ չէին: Ասացի՝ ե՞րբ ես գալու: Պատասխանեց՝ կհաղթենք, կգանք, մա՛մ: Ահագին զրուցեցինք, ասաց՝ պապային չթողնես, որ գա: Ընկերներին էլ ասել էր՝ չգաք: Հաջորդ օրը զանգն ուշացավ: Ընկերները ինչ-որ լուր են լսում, զանգում են իր հետի տղային՝ Նեսոյին, չի պատասխանում: Իր աչքի առաջ է եղել ամեն ինչ: Տղաները բլինդաժ են գնացել, Հարությունն ասել է՝ ծխեմ, գամ: ԱԹՍ-ն հարվածել է…»:

Հետո երկար լռություն է տիրում, երբ սպառվում են պատրաստված հարցերդ, երբ չգիտես, թե ինչ ասես, չնայած այնքան շատ բան է կուտակվել ներսում. «Տղաները Հարությունին մենակ չեն թողել: Վտանգի առկայության պայմաններում նրան ու մյուս տղաներին շտապօգնության մեքենաներում են տեղավորել և տեղափոխել Սիսիան: Իր հեռախոսը գրպանում էր, դատաբժիշկը քարտը հանում, դնում է իր հեռախոսի մեջ ու առաջին պատահած համարով զանգահարում, Հարութի հետ աշխատողներից մեկն է լինում: Բացատրում է, թե ինչ է պատահել, ընկերները խառնվում են իրար, չեն հավատում կատարվածին»: Հայրիկն է որդուն տեսել, ճանաչել: Հիմա Հարությունը Եռաբլուրում է: Զոհվել է Ակնայի դիրքերում: Ընտանիքն ունի նրա մարտական ուղին հաստատող փաստաթղթերը՝ տանկեր է խոցել, տիրապետել է զինվորական գործին, կարգապահ զինվոր է եղել: Դեռ նախորդ տարի Դավիթաշենի Աշոտ Մանուկյանի անվան դպրոցում 44-օրյա պատերազմի չորս կամավորի անունով դասասենյակ է բացվել, նրանցից մեկը Հարությունն է: «Սասունցի Դավիթ» աշխարհազորային գնդի կողմից տղաները մեդալի են արժանացել: «Մեր կրտսեր որդու համար ենք ապրում, շատ է կոտրված...Իսկ Հարությունը, Հարությունն իմ ցավոտ հպարտությունն է»,-ահա այսպես էլ եզրափակում ենք մեր զրույցը:

Հ. Գ. Հարություն Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia