Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այսօր բիզնեսի ու տնտեսության համար ամենաբարձր ռիսկը պետության անվտանգության խնդիրն է». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում սոցիալական խնդիրները բազմաբնույթ են, որոնք ավելացան թե՛ կորոնավիրուսի, թե՛ պատերազմի պատճառով: Մենք ունենք ընդգծված քանակով մարդիկ, որոնք աղքատ են, իսկ գնաճի հետևանքով աղքատությունը մեզ մոտ աճելու միտումներ ունի: Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, որի հետ զրուցել ենք տարեվերջին առկա տնտեսական ու սոցիալական հիմնախնդիրների մասին:

«Գնաճը միջինը 10 տոկոս է, բայց առաջնահերթ ապրանքների մասով աճը շատ ավելի բարձր է և ամենևին տասը տոկոս չէ: Խոսքը հացի, հացամթերքի, կարագի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասին է, որոնց գնաճից մարդիկ էականորեն տուժում են: Հիվանդանոցներում շատ մեծ քանակով հիվանդների առկայությունը ցուցիչն է նրա, որ մենք նաև առողջապահական խնդիրներ ունենք: Պատճառներից մեկն աղքատությունն է, ինչը թույլ չի տալիս մարդկանց նորմալ սնվել, բուժվել և առողջ լինել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Գ. Մակարյանը:

Վերջինիս խոսքով, գործազրկությունը նվազեց, որովհետև ուղղակի գրանցված աշխատողների թիվն ավելացավ. «Ձեռնարկությունները նախընտրում են ավելի թափանցիկ աշխատել և վճարել հարկերը: Գործազրկության մասին դատողություն ենք անում նաև այն ցուցանիշով, թե քանի մարդ է գնացել ու որպես գործազուրկ գրանցվել: Մինչդեռ այդ թվի նվազելը դեռ չի նշանակում, որ մեր գործազուրկների թիվը շատ է պակասել: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստորաբաժանումները ընդամենը 200 հազար մարդ են որպես գործազուրկ գրանցել, մինչդեռ շատերը չեն ցանկանում գործազուրկ ձևակերպվել: Մոտ 330 հազար քաղաքացի հարկադիր կատարման ռեժիմում գտնվող իրավիճակ ունի, օրինակ՝ բանկերից, մարդկանցից վերցրած ու չվերադարձրած գումարներ ունեն: Այդ մարդիկ չեն ցանկանում ձևակերպել իրենց աշխատանքը, որովհետև ԴԱՀԿ-ն իրենց գումարները կտանի: Այսինքն, այս ամենը հաշվի առնելով՝ իրենք չեն էլ դիմում գործազուրկ ձևակերպվելու տարբերակին, մնում են գործազուրկ, բայց չձևակերպված աշխատուժ»:

Նրա խոսքով, Հայաստանում սոցիալական խնդիրները սրվեցին նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների թվի ավելացման պատճառով: «Այդ թիվն ավելացավ առավելապես տղամարդկանց և հատկապես երիտասարդների շրջանում՝ պատերազմների, սահմանային լարվածությունների պատճառներով: Ու եթե նախկինում հաշմանդամություն ունեցող մարդկանց գերակշիռ մասը կազմում էին տարեցները, վերջին տարիներին, բացի երիտասարդներից, մեզ մոտ ավելանում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը, ինչի պատճառներից է նաև թերսնվող ընտանիքների առկայությունը: Սոցիալական բեռը լուծելու համար պետությունը օրենսդրական որոշակի փոփոխություններ է առաջարկում՝ նպաստներ զինծառայողներին, ֆիզիոթերապևտիկ բուժումներ, բայց, ընդհանուր առմամբ, այս հարցերը պետք է լուծվեն հատկապես տնտեսության միջոցով: Աղքատությունը պետք է նվազի հենց տնտեսության գործոնով»,-նկատեց նա:

Գագիկ Մակարյանի կարծիքով, գալիք տարվա մարտից հետո գնաճը կնվազի, թեպետ Հայաստանում, ըստ նրա, այն արդեն իսկ պետք է նվազեր: Քանի որ մենք, բացի դրամի արժևորումից, գործ ունենք նաև այլ հանգամանքների հետ, գնաճի առումով իրավիճակը չի փոխվում: Կորոնավիրուսն ապրանքների դեֆիցիտ առաջացրեց, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ուկրաինայի գրեթե բոլոր գործարանների աշխատանքը դադարեց: ՌԴ-ում շատ գործարաններ ևս փակվեցին, պատժամիջոցների պատճառով որոշակի դժվարություններ ունի ՌԴ-ն: Այս գործոններն աշխարհի վրա գլոբալ ազդեցություն են ունենում: Բացի այդ, բեռնափոխադրումները սկսեցին թանկանալ, ու գները դեռ չեն նվազել: 2020-ի համեմատ այսօր բեռնափոխադրումները 2-3 անգամ ավելի թանկ արժեն: Բացի այդ, կա նաև «Վերին Լարսի» խնդիրը: Արդյունքում մեր գնաճը մնում է բարձր, ինչը պայմանավորված է նաև համաշխարհային գործոններով»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով, այս խնդիրներից զատ, մեր գյուղատնտեսությունը պետք է սննդային բազայով ապահովեր երկրին, բայց իրականությունն այլ է. «Մենք դեֆիցիտ ունենք: Բացի այդ, պահածոյագործության, թարմ մրգերի ատահանման համատեքստում շատ ապրանքներ գնում են դեպի ՌԴ, իսկ Հայաստանում ամբողջ տարվա ընթացքում միրգն ու բանջարեղենը բավականին թանկ էին: Ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության արտադրողականությունը բավականին ցածր է: Այսօր, իհարկե, պարենային անվտանգության խնդիրներ չունենք, որովհետև ընկերությունները մատակարարում են, տեղական արտադրողներն ապահովում անհրաժեշտ ապրանքներով, բայց, օրինակ՝ ունենք թռչնամսի քանակի նվազում, որը չի ստացվում ավելացնել: Այս առումով անհավասար մրցակցություններ կան»:

Շեշտելով, որ որոշ սննդատեսակների առումով ևս լիարժեք իրավիճակ չունենք, Գ. Մակարյանը հավելեց. «Էներգակիրների թանկացումը արտադրողականության տեսանկյունից ևս ազդեց գնաճի վրա: Մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ քաղաքային, գյուղական համայնքներում խոշոր ֆիրմաներ, գործարաններ չկան, որոնք կարող են աշխատանքի էական հնարավորություններ ստեղծել ու մուլտիպլիկատիվ ձևով նպաստել ՓՄՁ-ների զարգացմանը: Հայաստանի ՓՄՁ-ները լավ վիճակում չեն, պետական աջակցությունները թույլ են, համարյա չեն կիրառվում: Հայաստանում ՓՄՁ-ների աճը ամեն տարի գրեթե 1 տոկոս է եղել: Գալիք տարվա ցուցանիշներում նախատեսվում է ՀՆԱ-ի մեջ ՓՄՁ-ների դերը հասցնել 50 տոկոսի, մինչդեռ այսօր ՀՆԱ-ի մեջ ՓՄՁ-ները 28-29 տոկոս դերակատարություն ունեն: 50 տոկոսը շեշտակի թիվ է, և հարց է՝ հնարավոր կլինի՞ հասնել, թե՞ ոչ»:

Գագիկ Մակարյանը նշեց, որ առկա տնտեսական աճը պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմով, մասնագետների ներհոսքով, ՀՀ-ից դեպի ՌԴ արտահանման գործոնով, ինչպես նաև գնաճով: Նրա խոսքով, ամեն դեպքում, այսօր բիզնեսի ու տնտեսության համար ամենաբարձր ռիսկը պետության անվտանգության խնդիրն է: «Պետության անվտանգությունը լիարժեքորեն երաշխավորված չէ, այն դեռ բավականին բարդ, հեղհեղուկ վիճակում է: Գտնվելով ճանապարհների կիզակետում՝ Հայաստանը մի կողմից լավ դիրք ունի այդ կիզակետն օգտագործելու տեսանկյունից, մյուս կողմից էլ ահավոր հարվածի տակ է, քանի որ բոլորն ուզում են տիրապետել այդ ճանապարհներին: Բայց, չնայած այս ամենին, բիզնեսը բավականին ոգևորված է աշխատում: Կարող եմ ասել, որ իներցիան հաղթահարված է, տեղական արտադրողները ներդրումներ են կատարում, բավականին չարչարանքով իրենց աշխատանքն են կատարում, թեպետ կոնֆլիկտի յուրաքանչյուր սրացում էականորեն ազդում է տրամադրությունների վրա: Իհարկե, բիզնեսի բնույթն այնպիսին չէ, որ միանգամից կթողնի ու կհեռանա: Ունի շահեր, հետաքրքրություն, նվիրվածություն, ինչպես նաև պատասխանատվություն պետության, աշխատողների, գործընկերների հանդեպ: Բայց, ամեն դեպքում, պետական անվտանգությունը խնդիր է բիզնեսի համար: Եթե այդ խոչընդոտը կարողանանք որոշակի մեղմացնել, կարծում եմ՝ մյուս տարի Հայաստանը կարող է հասնել նախատեսված 7 տոկոս տնտեսական աճին, ավելին՝ անցնել այդ ցուցանիշից: Բայց Հայաստանի տնտեսական աճը պետք է լինի 25-26 տոկոս, արձանագրված 14 տոկոսը քիչ է մեզ համար»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշվածին հասնելու համար պետական ապարատում պետք է վերանայումներ լինեն:

«Որոշ նախարարություններ պետք է լավացնեն միկրոմենեջմենթը, որը բավականին վատ վիճակում է: Որոշ փոխնախարարներ, որոշ նախարարներ կա՛մ բավականին թույլ են, ոչ պրոֆեսիոնալ, միկրոմենեջմենթի չեն տիրապետում, կա՛մ լրացուցիչ բեռ տանելու մոտիվացիա չունեն: Պետական ապարատում շատ աշխատողներ կան, բայց էֆեկտիվությունը երկրի կարիքների տեսանկյունից բավարար մակարդակի չէ: Մի խնդիր էլ կա: Ռեֆորմների մեծ մասը կոռուպցիայի դեմ է ուղղված, բայց չպետք է աչքաթող անել տնտեսությանն առնչվող օրենքները: Խոսքը, օրինակ՝ հարկային, աշխատանքային օրենսդրությունների մասին է, որոնք անմիջական կապ ունեն բիզնեսի, տնտեսության հետ և կարող են խթանել զբաղվածությունը, բարձրացնել արտադրողականությունը: Պետական աջակցության գործիքակազմը պետք է ոչ թե սելեկտիվ, այլ տեղին, դիպուկ լինի»,-եզրափակեց Գ. Մակարյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia