Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քիչ տեսականիով, բայց առաջատարներից մեկը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Krombasher-ը Գերմանիայի երկրորդ գարեջուր արտադրողն է, որից առաջ միայն «ժողովրդական» Օթինգերն է։ Այս գարեջրագործական կոնցեռնի ծննդավայրը փոքրիկ Կրոմբախ քաղաքն է։ Չնայած իր փոքր չափերին, այն միշտ եղել է կարևոր տրանսպորտային հանգույց: Հենց Կրոմբախով էր անցնում Քյոլն տանող ճանապարհը։ Կրոմբախից հետո ճանապարհը սար է բարձրանում, և, հետևաբար, քաղաքում բոլորը սայլերն ու կառքերը հավաքում, պատրաստվում էին դժվարին ճանապարհորդության։ Այդ հարկադիր կանգառը անպայման ուղեկցվում էր տեղի պանդոկներում գարեջուր ըմպելով: Քաղաքի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1300 թվականով։ Եվ, ըստ երևույթին, նույնիսկ այն ժամանակ այնտեղ գարեջրի գործարաններ կային։ Քաղաքի զարգացման համար կարևոր իրադարձություն էր շրջակա հողերում գարեջրի արտադրության մասին ընդունված օրենքը։

Դա 1618 թվականին էր: Օրենքի էությունն այն էր, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկանում էր եփել այդ արբեցնող ըմպելիքը, նախ պետք է թույլտվություն ստանար մագիստրատից: Ավելին, միայն արտադրողները կարող էին գարեջուր վաճառել։ Ավելորդ է ասել, որ նման նորամուծությունը լավագույնս է ազդել այդ ալկոհոլի որակի վրա, և քաղաքը շարունակել է ծաղկել՝ լինելով տարանցիկ կարևոր կետ։ 1803 թվականին Կրեյբախում հայտնվել է առաջին խոշոր գարեջրի գործարանը։ Փոքր քաղաքը լի էր փաբերով և պանդոկներով, որոնք սպասարկում էին հյուսիսից կամ հարավից եկած այցելուներին: Ուստի գարեջրի գործարանը դարձել էր «քաղաք ձևավորող» ձեռնարկություններից մեկը։ Krombach գարեջրի համբավը վաղուց էր տարածվել շրջակայքում, սակայն այն դուրս է եկել քաղաքի սահմաններից միայն 1829 թվականին։

Պահպանվել է գրեթե 3700 լիտր գարեջրի մատակարարման մասին պայմանագիրը Օլպե քաղաքի հետ, որը գտնվում էր Կրոմբախից 9 կիլոմետր հեռավորության վրա։ Հետագա տասնամյակներում սկսվել է արդյունաբերական հեղափոխությունը այն տարածաշրջանում, որտեղ գտնվում են այդ քաղաքները։ Դրանք ոսկե օրեր են եղել գարեջրագործների համար։ Նախ՝ հայտնվել են շատ փող ունեցող մարդիկ, ովքեր սիրում են տեղական գարեջուրը։ Երկրորդ հերթին՝ մի փոքր ուշ սկսել են հայտնվել գործարաններ, որոնց բանվորները նույնպես հսկայական քանակությամբ են խմել այդ խմիչքը։ Եվ երրորդ հերթին՝ 1861 թվականին երկաթուղին է հասել Կրոմբախ, որը հնարավորություն է տվել արագորեն ալկոհոլային խմիչքներ հասցնել երկրի բոլոր անկյունները: 19-րդ դարի վերջում Կրոմբախում մի քանի գարեջրի գործարան է եղել, և նրանցից ոչ մեկին չէր կարելի անվանել չգործող։

Բայց արտադրություններից մեկը, որը հետագայում դարձել է Krombasher կոնցեռնը, աչքի է ընկել նույնիսկ մրցակիցների ֆոնին։ Գործարանը հիմնադրվել է 1890 թվականին, և երկու տարի անց սկսվել է գարեջրի արտադրությունը։ Հաջողության գաղտնիքը Պիլսենի գայլուկն էր, որը տեղական գարեջրագործները չէին օ գ տ ա գոր ծում։ Մի ջազգ ա յին շու կ ա Krombasher գարեջրի մուտքի համար պահանջվել է ընդամենը 10 տարի։ 1901 թվականին այդ գարեջուրը սկսել է վաճառվել անգամ Հոլանդիայի Անտվերպեն քաղաքում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը Krombasher-ը ինտենսիվորեն մեծացրել է իր արտադրական հզորությունները, քանի որ ղեկավարությունը քաջ գիտակցում էր, որ հայրենի շրջանից դուրս հաջողությունը հնարավոր է միայն մատչելի գնով։ Բացվել են նոր հորիզոններ, բայց բոլոր ծրագրերը ի չիք են դարձել Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով:

Սկսվել է տնտեսական ճգնաժամը, որը շարունակվել է նաև պատերազմից հետո: Պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը ևս հեշտ չի եղել, Մեծ դեպրեսիան է հարվածել, և միլիոնավոր գերմանացիներ կորցրել են իրենց աշխատանքը: Տնտեսական ցնցումների հետևանքով իշխանության են եկել նացիոնալ-սոցիալիստները, որոնք որոշել են շփվել խոշոր արդյունաբերողների հետ իրենց կանոններով: Արդյունքում 19331935 թվականներին գարեջրի արտադրությունն ամբողջ Գերմանիայում 58-ից նվազել է մինչև 37 միլ իոն հեկտոլիտրի։ Եվ Krombacher ընկերությունը, հավանաբար, միակ արտադրողն էր, որը ծաղկել էր մինչև 1939 թվականը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո արտադրությունը պետք է վերականգնվեր, և գերմանացիները ստիպված են եղել նորից սովորել գարեջուր խմել, քանի որ մեկ շնչին բաժին ընկնող սպառումը նախապատերազմյան 82 լիտրից կրճատվել էր մինչև «ծիծաղելի» 25 լիտրի։ Գարեջրի արդյունաբերության վերել քը սկսվել է միայն 1950 թվականին, իսկ 10 տարի անց սպառումը հասել է 91 լիտրի։ Եվ աճի ցուցանիշով առաջատարն է եղել Կրոմբախերը։ Մինչև 2004 թվականը նա գարեջրի ամենամեծ անկախ արտադրողն է եղել Գերմանիայում: Եվ այսօր էլ այն հետ չի մնում Օթինգերից, չնայած այն հանգամանքին, որ արտադրում է այդ ըմպելիքի ընդամենը մի քանի տեսակ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia