Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կեսդարյա ջանքեր՝ դեպի հարմարավետություն և կատարյալ մաքրություն․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Էպիլ յատորը անցանկալի մազերը հանելու կամ հեռացնելու համար նախատեսված սարք է: Ժամանակակից էպիլ յատորներն ունեն շատ օգտակար հատկություններ, որոնք ուղղված են մազերի անցավ հեռացմանը նույնիսկ ամենախիտ մազերի դեպքում: Բացի այդ, որոշ սարքեր ի վիճակի են նրբորեն մերսել նոր մշակված մաշկը՝ դրանք լուսարձակելով: Որոշ ժամանակակից էպիլ յատորներ ի վիճակի են անգամ աշխատել ջրի մեջ՝ մեկ զույգ մարտկոցի հաշվին, ինչն էլ ավելի է հեշտացնում դրանց օգտագործումը: Առաջին էպիլ յատորը եղել է Epilady սարքը, որը հորինել են գրեթե 50 տարի առաջ Իսրայելում: Այն կառուցված է եղել հետևյալ կերպ. մեջտեղում ներկառուցվել է փոքր շարժիչ, որը շարժել է գլանաձև զսպանակը:

Զսպանակի գալարները մի կողմից իրարից հեռու են եղել, իսկ մյուս կողմից՝ իրար կպած: Նման կառուցվածքը թույլ էր տալիս շարժիչը գործարկելիս զսպանակը տեղափոխել այնպես, որ այն արդյունավետորեն իր մեջ ներառի մազերը և պոկի դրանք արմատին զուգահեռ: Այնուամենայնիվ, մազերը պոկելու նման գործընթացը եղել է ոչ արագ և ծայրաստիճան ցավոտ, քանի որ այն ժամանակ ցավազրկող քսուքները հազվադեպ են օգտագործվել էպիլ յացիայի ժամանակ: Նման էպիլ յատորի մեկ այլ մեծ թերությունն էլ այն էր, որ էպիլ յացիայի ընթացքում սարքը կարող էր մազի փոխարեն ճզմել մաշկը, ինչը խիստ ցավոտ էր և անհարմարություն էր պատճառում:

Բացի այդ, պարույրի նյութը դիմացկուն չէր, և հաճախակի օգտագործման դեպքում պարույրը կոտրվում էր: Չնայած այդ բոլոր թերություններին, Epilady-ը ժամանակին լայն տարածում է գտել և ճանաչվել ամբողջ Եվրոպայում: Մի քանի տարի անց Epilady-ին լուրջ մրցակից է հայտնվել՝ Philips- ը, որն արագորեն կատարելագործել է զսպանակով էպիլ յատորը՝ այն փոխարինելով պտտվող սկավառակներով: Արդիականացման աշխատանքները վիթխարի են եղել, քանի որ սկավառակների նյութն ամբողջությամբ է փոխարինվել: Սարքը դարձել է ավելի դիմացկուն և անվտանգ: Դրանով ավարտվել է Epilady- ի դարաշրջանը, և զսպանակի փոխարեն սկավառակներով սարքերը սկսել են ավելի ու ավելի հաճախ շուկայում հայտնվել:

Այդ պահից սկսած գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար սովորական է դարձել լոգարանում ունենալ սկավառակի հիմքով էպիլ յատոր: Ժամանակ է անցել, բայց մաշկից մազերի արդյունավետ հեռացման սարքում մեծ փոփոխություններ չեն եղել, այլ միայն տեխնոլոգիական փոքրիկ փոփոխություններ: Հետո հորինվել է միկրո պինցետների համակարգը, որի դեպքում յուրաքանչյուր մազ բռնում են սկավառակները, ակնթարթորեն հանում ու հեռացնում, որպեսզի չխանգարեն սարքի աշխատանքին: Էպիլ յացիան դարձել է անհամեմատ ավելի արագ և գործնականում առանց ցավի: Ներկայում ժամանակակից տեխնոլոգիաները բերել են էպիլ յացիայի գործընթացի նոր նախադրյալներ, որոնք ուղղված են հարմարավետություն և կատարյալ մաքրություն ապահովելուն:

Օրինակ՝ կան հատուկ հովացման գելային ժապավեններ, որոնք զգալիորեն նվազեցնում են այրման և մրմռոցի զգացողությունները էպիլ յացիայի ժամանակ: Բացի դա, շուկայում կան տարբեր բուժիչ միջոցներ, որոնք արդյունավետորեն և արագ հանգստացնում են մշակված մաշկը: Նման սարքեր մշակողների համար ամենակարևոր խնդիրն է էպիլ յատորը կատարելագործել մինչև այն աստիճան, որ գործընթացի ժամանակ ընդհանրապես ցավ չլինի: Ժամանակակից ընկերություններից մեկում մազերը հեռացնելու համար մետաղը փոխարինել են կերամիկայով:

Ապացուցված է, որ հիպոալերգենային կերամիկական նյութը գործը կատարում է ավելի մանրակրկիտ: Միևնույն ժամանակ, կերամիկան շատ դիմացկուն է և չի ունենում վաղաժամ մաշվածություն: Ժամանակակից էպիլ յատորների կառուցվածքը և դիզայնը տարատեսակ է, կարելի է ընտրել այնպիսին, ինչպիսին ցանկալի է, նաև գունային սխեման է բազմազան` ցանկացած նախասիրության համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia