Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ասել, թե «ռուսներն այնտեղ են, ուրեմն մենք անելիք չունենք», վերին աստիճանի սխալ, անթույլատրելի մոտեցում է»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հերթական անգամ Հայաստանի և Արցախի Հանրապետությունները միմյանց կապող միջպետական մայրուղին փակելու փաստի, Ադրբեջանի կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակների ու ճգնաժամը հաղթահարելու ուղիների մասին զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանի հետ: Արցախը շրջափակելու փաստը քաղաքագետը մի քանի իրողությամբ է պայմանավորում:

«Սա անձնատուր լինելու, պարտության մասին փաստը 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությամբ ամրագրելու հետևանքն է: Ավելին՝ սա նաև նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո այնտեղ նշված դրույթների կոպտագույն խախտմամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ ու Ասկերանի շրջանի Փառուխ գյուղերն ու Քարագլուխ նախկին բնակավայրի օկուպացման հետևանքն է: Նաև նոյեմբերի 9-ից հետո օկուպացված այդ տարածքները հայկական կողմի՝ հետ չբերելու հետևանքն է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Ստեփան Հասան-Ջալալ յանն Ադրբեջանի երկու՝ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակ է առանձնացնում, մատնանշում նաև ավելի մեծ առաքելության մասին: «Կարճաժամկետ նպատակներից է՝ ստիպել Հայաստանին ստորագրել, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը: Այդ տրամաբանության մեջ Ադրբեջանը նպատակ ունի ՀՀ Սյունիքի մարզով միջանցք ստանալ, որ կարողանա կապվել Նախիջևանի հետ: Իսկ երկարաժամկետ նպատակը կարող է լինել ռուս խաղաղապահ զորակազմին ԱՀ-ից դուրս հանելը: Ընդհանուր առմամբ, ավելի մեծ իմաստով, Ադրբեջանի առաքելությունն է տիրանալ Արցախի Հանրապետության մնացած տարածքին, ցեղասպանության ենթարկել արցախահայությանը: Արցախը կտրված է արտաքին աշխարհից, խախտված են ԱՀ քաղաքացիների բազում իրավունքներ, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու հիմնարար իրավունքը: Արցախը պարենային և հումանիտար ճգնաժամի շեմին է, եթե չասենք, որ արդեն իսկ ճգնաժամի մեջ է»,-ասաց քաղաքագետը՝ շեշտելով, որ միջպետական մայրուղու երկկողմանի արգելափակումը ոչ միայն միջազգային մի շարք փաստաթղթերի, այլև մի հայտարարության խախտում է, որի տակ դրված է Ադրբեջանի նախագահի ստորագրությունը:

Քաղաքագետը նշեց, որ խոսքը 2020 թ. նոյեմբերի 9-ի փաստաթղթի, մասնավորապես՝ 6-րդ կետի մասին է. «6-րդ կետում արձանագրված է, որ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է ԼՂ կապը Հայաստանի հետ, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Արձանագրված է նաև, որ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը: Կարող ենք արձանագրել, որ օկուպանտ Ադրբեջանը չի կատարում նշված հայտարարությամբ սահմանված և իր ստանձնած միջազգային պարտավորությունը: Այս վարքագծով Ադրբեջանն ի ցույց է դնում արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելու իր վաղեմի նպատակը: Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին ՄԱԿ-ի՝ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի երկրորդ հոդվածի համաձայն, ի թիվս մի շարք գործողությունների, ցեղասպանություն է համարվում ազգային, էթնիկական, ցեղային կամ կրոնական որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը: Այս իրավական ակտի իմաստով Ադրբեջանի վերոնշյալ հակահումանիստական քայլերն անառարկելիորեն վկայում են, որ Ադրբեջանը ցանկանում է լրիվ կամ մասնակի ոչնչացնել արցախահայությանը: Արցախահայությունը Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու իրական սպառնալիքի առջև է»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների քայլերին, դրանց համարժեքությանն այս իրավիճակին՝ քաղաքագետը նշեց. «Ըստ պաշտոնական հաղորդագրությունների, դեկտեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ, դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, ՀՀ ԱԺ-ն ևս հայտարարություն ընդունեց. թե որքան թույլ է այն, քննարկման այլ հարց է: Բայց, մեծ հաշվով, ՀՀ վարչակազմը այսքանն է ձեռնարկել: Խիստ թերահավատ եմ, որ նշված քայլերը կարող են անգամ նվազագույն արդյունք տալ, եթե չասեմ, որ ձեռնարկված քայլերի համատեքստում դժվար է առհասարակ որևէ արդյունք ակնկալելը:

Որևէ միջազգային կառույցից ակնկալիք ևս չպետք է ունենալ, քանի որ երբ 2020 թ. ադրբեջանա-արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը թիրախավորում էր ԱՀ քաղաքացիական օբյեկտները, մասսայական ոչնչացման քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր էր կիրառում, միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը լուռ էին: Որևէ միջազգային կառույցից ակնկալիք չպետք է ունենալ, քանի որ երբ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին կետը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում, 2020 թ. դեկտեմբերի 12-ին օկուպացրեց ԱՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, 2022թ. մարտի 24-ին՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, Քարագլուխ նախկին բնակավայրը, հարակից բարձունքը, միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը այս ամենի նկատմամբ կրկին լուռ էին: Մենք պետք է դուրս գանք մեր խնդիրներն այլոց օգնությամբ լուծելու անհուսալի մտայնությունից և միայն ու միայն մենք լուծենք դրանք՝ առաջնորդվելով մեր ազգային, պետական շահերով»:

Իսկ թե ինչ պետք է անել այս իրավիճակում, քաղաքագետը երկու՝ քաղաքական, դիվանագիտական ու ոչ քաղաքական ուղղություն առանձնացրեց: «Ինչ վերաբերում է քաղաքական մասին, նախ պետք է հաշվի առնել արցախահայության կամարտահայտությունը՝ միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը: Խոսքը 1991 թ. դեկտեմբերի 10-ին ԱՀ-ում անցկացված հանրաքվեի մասին է: Պետք է հաշվի առնել նաև այն, որ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում Ադրբեջանը հրաժարվում է վերսկսել բանակցությունները: Բացի վերոնշյալներից, հաշվի առնելով արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու իրական սպառնալիքը՝ ՀՀ-ն պետք է անհապաղ ճանաչի ԱՀ անկախությունը: Անկախության ճանաչումից անմիջապես հետո ՀՀ-ն ԱՀ-ի հետ պետք է կնքի բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր: Այս քայլով ՀՀ-ն ու ԱՀ-ն դե յուրե միմյանց նկատմամբ փոխադարձ պարտավորություններ կստանձնեն: Մասնավորապես, ԱՀ-ի դեմ ագրեսիայի իրականացման դեպքում ՀՀ-ն ԱՀ-ին ռազմական աջակցություն ցուցաբերելու լեգիտիմ իրավունք կունենա: Երկրորդ՝ ՀՀ-ն այլևս չի կարող բանակցել ԱՀ-ի անունից ու ԱՀ-ի փոխարեն, առավել ևս՝ ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետությանը»:

Անդրադառնալով ճգնաժամի լուծման ոչ քաղաքական ճանապարհին՝ մեր զրուցակիցը հավելեց. «ՀՀ և ԱՀ հայությանը ցեղասպանելու բացահայտ նպատակ ունեցող օկուպանտ Ադրբեջանի հետ պետք է խոսել ուժի դիրքերից: Պատմությունն անառարկելի փաստերով ապացուցել է, որ Ադրբեջանի համար իր կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ գրոշի արժեք չունի: Ադրբեջանը բացառապես ուժի լեզուն է հասկանում: Եթե, օրինակ՝ ժամանակին ուժով հետ բերվեին Հին Թաղերն ու Խծաբերդը, Փառուխն ու Քարագլուխը, կարծում եմ՝ գուցե այսօր նման ճգնաժամային իրավիճակ չստեղծվեր: Ուժով պետք է վերականգնել ԱՀ-ն և ՀՀ-ն միմյանց կապող միջպետական մայրուղու երթևեկությունը»:

Հարցին՝ մասնավորապես քաղաքական լուծումը որքանո՞վ է հնարավոր ՀՀ այսօրվա իշխանությունների դեպքում՝ հաշվի առնելով Արցախից ձեռքերը լվանալու, նաև ինքնորոշման իրավունքը, մեղմ ասած, ստորադասելու քաղաքականությունը, քաղաքագետն մի շարք հանգամանքներ առանձնացրեց: «Ես իմ խոսքում նշեցի, թե Հայաստանի Հանրապետությունը ինչ քայլեր պետք է ձեռնարկի: Բայց ես ուզում եմ Հայաստանի Հանրապետությունը և գործող դե ֆակտո վարչակազմը տարանջատել: Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանին դե յուրե վարչապետ չեմ համարում, դրա համար երբևէ չեմ օգտագործում «վարչապետ Նիկոլ Փաշինյան» արտահայտությունը: Գործող դե ֆակտո վարչակազմից Արցախի Հանրապետության ճանաչման իմաստով չպետք է որևէ ակնկալիք ունենալ: Նման բան չի լինելու: Իրենք մինչ այս ճգնաժամը խոսում էին Արցախի «հայության իրավունքների և անվտանգության մասին», ՀՀ այս վարչակազմի առանձին պաշտոնատար անձինք արդեն բացահայտ ասում են, որ «ՀՀ-ն Արցախի անվտանգությունն ապահովելու ռեսուրս չունի», կամ որ «ո՛չ ԼՂ-ն, ո՛չ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն»:

Նման հայտարարությունների շարքը կարելի է շարունակել, բայց, այնուամենայնիվ, մեղքը կամ պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա գցելն արդարացված չեմ համարում: Ռուս խաղաղապահներն, այո, անելիքներ ունեն, բայց պետք է ուղիղ խոսել: Այո, ռուս խաղաղապահ զորակազմն Արցախի հայության անվտանգությունն է ապահովում, բայց ռուս խաղաղապահ զորակազմն Արցախում է գտնվում նախևառաջ ապահովելու, սպասարկելու ՌԴ պետական շահը: Այլ հարց է, որ այդ պետական շահն այս պահին համընկնում է արցախահայության շահի հետ: Այդ շահերն այստեղ համադրվում են, ինչը նորմալ է: Այսինքն, ասել, որ «ռուսներն այնտեղ են, ուրեմն մենք անելիք չունենք», վերին աստիճանի սխալ, անթույլատրելի մոտեցում է: Ընդհանուր առմամբ, ես ակնկալիք չունեմ, որ այս վարչակազմը կարող է գնալ Արցախի Հանրապետության ճանաչման քայլին, բայց եթե ՀՀում այլ վարչակազմ լինի, հարցի հանգուցալուծման քաղաքական ճանապարհը ՀՀ կողմից ԱՀ ճանաչման մեջ եմ տեսնում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal