Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իմ աղոթագիրքը, իմ սրբավայրը Սամվելս է». Ընտանիքը որդուց միայն մեկ մասունք է հուղարկավորել, այն էլ՝ պատերազմի ավարտից վեց ամիս անց․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Դեռ մանկության տարիներին Սամվելը սիրված էր շրջապատում իր չարաճճիության ու աշխուժության համար: Չէր սիրում նեղացնել իրենից փոքրերին, աղջիկներին, պաշտպանում էր ավելի թույլերին»,-այսպես է սկսվում Սամվելի մայրիկի ու իմ զրույցը:

Վեց տարեկանից սկսել է դպրոց հաճախել, տիկին Նելլին ասում է՝ սիրում էր այն առարկաները, որոնց ուսուցիչներին էր հավանում: «Շատ էր սիրում «Պատմություն» առարկան: Երբեմն ինձ հարցեր էր տալիս, որ ինքս էլ զարմանում էի: Երկրորդ դասարանում սկսեց քրիստոնեության վերաբերյալ հարցեր տալ՝ ո՞ր թագավորի օրոք ենք ընդունել, ինչո՞ւ»: Մայրիկը հիշում է՝ երբ սկսվեց Քառօրյա պատերազմը, Սամվելի հորեղբոր տղան ծառայում էր, տղան անընդհատ նրա զանգին էր սպասում:

«14-15 տարեկան էր, գնացել էր զինկոմիսարիատ, թե՝ կարող եմ փամփուշտներ տանել Արցախ: Իհարկե, տագնապեցի, բայց ամուսինս հանգստացրեց, թե ոչ մեկ իրեն չի տանելու, փոքր է, հանգստացի: Անընդհատ ինչ-որ բան էր փնտրում: Տարբեր սպորտաձևերի էր հաճախում՝ լող, կարատե, բռնցքամարտ, ձյուդո: Բոլոր մարզաձևերից պատվոգրեր ունի, գոտիներ, մի քանի ամիս հաճախում էր, հետո սպորտաձևը փոխում: Անընդհատ ու ամեն ինչ փորձում էր, ուզում էր իրենը գտնել: Իններորդ դասարանից տեղափոխվեց Տարածաշրջանային առաջին քոլեջ, խոհարարություն էր ուսումնասիրում: Ցանկանում էր մեր՝ Գետարգել գյուղում սննդի հետ կապված կետ բացել»: 2020 թ.-ի հունվարի 17-ին Սամվելը զորակոչվել է բանակ: «Ընկերուհի ուներ, առաջարկեցի՝ ծանոթացրու մեզ հետ: Պատասխանեց՝ մա՛մ, չգիտեմ, թե իմ գլխին ինչ է գալու, աղջկան ի՞նչ հույսեր տամ: Բարկացա՝ ինչո՞ւ ես նման բան ասում, արձագանքեց, թե՝ իմ հետ գալը 50/50 է: Մինչև հիմա այդ հարցն ինձ տանջում է, թե ինչո՞ւ նման բան ասաց»,-«Փաստի» հետ զրույցում նշում է տիկին Նելլին:

Սամվելն ու ընկերը՝ Մելսը, որի հետ ԴՕՍԱԱՖ-ում էին մտերմացել, վիճակահանության միջոցով Արցախն ընտրեցին որպես ծառայության վայր, իսկ Արցախում էլ Արալեռի զորամասը: «Գոհ էր ծառայության ընթացքից, ամեն ինչից: Ընկերացել էր բոլորի հետ, երբեք որևէ բանից չի դժգոհել: Նախ՝ բնավորությամբ էր այդպիսին, բացի դա էլ, սիրով էր ծառայում»: Տիկին Նելլին վերհիշում է՝ սեպտեմբերի 26-ի գիշերը որդին զանգահարել է: «Ասաց՝ մա՛մ ջան, ինչ կտեսնես, ինչ կլսես, չհավատաս, ամեն ինչ լավ է, ինժեներական ենք, կարող է անհասանելի լինեմ, կզանգեմ: Ու անջատեց: Ամբողջ գիշեր անհանգիստ էի՝ լավ, ինչ պետք է լսեմ ու տեսնեմ, որ Սամվելն ինձ զգուշացրեց: Առավոտյան արդեն հասկացա, թե ինչի մասին է խոսքը: Սեպտեմբերի 27-ի ցերեկը զանգեց, ձայնն ուրախ էր, հարցեր էի տալիս, թե ինչ է պատահել, ոնց են, պատասխանում էր՝ ամեն ինչ լավ է, բունկերներում ենք: Շատ ավելի ուշ հասկացա, որ ինչ բունկեր, պատերազմի մեջ է եղել տղաս»:

Պատերազմի ընթացքում Սամվելը կապի մեջ է եղել ընտանիքի հետ: «Վերջին զանգը հոկտեմբերի 9-ին էր: Խոսեցինք, ասացի՝ ոնց որ թե հրադադար են ուզում հաստատել: Առաջին անգամ էինք պատերազմից խոսում: Հոր խոսքերը փոխանցեցի՝ պապադ ասել է, որ հենց տղես պատերազմից տուն մտնի, յոթ գառ եմ մատաղ անելու, քեֆ եմ անելու: Ընդամենն ուզում էի շեղել իր ու իմ մտքերը: Արձագանքեց՝ մա՛մ, ի՞նչ քեֆ, գիտե՞ս, թե ինչ ընկերներ եմ թողնում մարտադաշտում, ի՞նչ քեֆ ու մատաղ: Դա վերջին զանգն էր: Հաջորդ օրը զանգ չստացա, զանգահարեցինք հրամանատարին, Սամվելի մասին հարցրեցինք, ասաց՝ տղերքը չկան: Մտածեցինք ամենավատը, բայց հրամանատարը փոխանցեց, որ տղաները շրջափակման մեջ են ընկել, իր բոլոր կողմերում թուրքեր են, չի կարողանում տղերքին հասնել: Ջոկատով գնացել են դիրքավորվելու, չեն կարողանում իրենց հետ կապի դուրս գալ»:

Շարքային Սամվել Մուրադյանի ընտանիքին տրված ծառայողական բնութագրում նշված են փաստեր, տվյալներ, թե որ բնագիծն են զբաղեցրել, հակառակորդի տանկեր ու ավտոտեխնիկա են խոցել. «Հոկտեմբերի 10-ին, երբ խնդիր են ստացել 11 ՀՏՄ-ի 2 ՀՏԴ-ի կազմով զբաղեցնել 97 ծավալման բնագիծը, երթի ընթացքում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի կողմից խոցվել է ավտոմեքենան, որի վարորդն էր շարքային Սամվել Մուրադյանը»: Սամվելի կյանքի մի քանի օրն ամփոփող մեկ էջանոց փաստաթղթում ամենայն մանրամասներով չէին կարող պատմել, թե ինչ դժոխքի միջով են անցել տղաները: Ծնողները, սակայն, տարբեր մարդկանց, ծառայակից ընկերների պատմություններով կարողացել են ստանալ այդ օրերի և հատկապես իրենց որդու զոհվելու օրվա ամբողջական պատկերը: Բայց անգամ այդ դեպքում անպատասխան մնացած հարցեր կան: Իսկ Սամվելի ու նրա ընկերների պայքարի ու զոհվելու մասին թերևս երկարամետրաժ ֆիլմն անգամ թերի կլինի, այնքան շատ է ասելիքը:

«12 հոգով են եղել, ընկել են շրջափակման մեջ: Մեկ հոգի ողջ է մնացել, իր խոսքով, կարողացել է սողալով հասնել մեր հենակետ: Նա առհասարակ շատ խաչաձև պատմություններ էր պատմում, չհասկացանք, թե ճիշտը որտեղ է: Երեք մեքենայով շարժվում են դեպի բլուրը, որտեղ պիտի դիրքավորվեն: Սկզբում Սամվելենց մեքենայի առջևից գնացող մեքենային են հարվածում, հետո տղաները հասկանում են, որ բլուրը, որտեղ պիտի դիրքավորվեին, արդեն թուրքերի ձեռքում է: Նախքան ճանապարհ ընկնելը փոխգնդապետն ասում է, որ այնտեղ թուրքեր կան, մեզ ո՞ւր եք ուղարկում, հրետանու պետը պատասխանում է՝ ուրիշ տարբերակ չկա, պետք է այնտեղ դիրքավորվենք, որ թշնամին նահանջի: Սամվելն, իրենց մեքենայի ղեկին լինելով, տեսնելով, որ «վիլիսին» արդեն հարվածել են, հետ է իջեցնում մեքենան: Այդ ժամանակ հրամանատարին են վիրավորում: Այնտեղ արդեն շրջափակման մեջ են ընկնում: Մեզ դա պատմել են Մարտունու ջոկատի տղաները, որոնք հեռադիտակով տեսել են ամենը: Շրջափակման մեջ ընկած տղաները զոհվում են՝ մինչև վերջին փամփուշտը կռիվ տալով: Վիրավորի պատմելով, երբ թուրքերն արդեն իրենց են մոտենում, անգամ հրամանատարի հեռախոսով կապ հաստատում մերոնց հետ, Սամվելն ու ընկերը պայթեցնում են իրենց: Հավանաբար, այդ ժամանակ ողջ են եղել ու չեն ցանկացել գերի ընկնել»:

Իսկ հետո սկսվում է ամենաիրական դժոխքը, արդեն ընտանիքի համար: Սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները: «Չէինք ուզում հավատալ վիրավորի խոսքերին: Շատ անհայտ հարցեր են մնացել մեզ համար: Դեկտեմբերի առաջին օրերին մեծ դժվարությամբ կարողացել էին որդուս նահատակության վայրից մարմիններ դուրս բերել, բայց ո՛չ Սամվելի մարմինը կար, ո՛չ էլ որևէ մասունք: Հետո մտածում էինք, որ գուցե գերի է: Սամվելիս չէինք գտնում: Հետո նորից մտել էին այն տարածք, որտեղ եղել էր շրջափակումը, մասունքներ էին դուրս բերել: Տղայիս ուսի մի հատվածն են բերել, ԴՆԹ-ն հաստատեց, որ Սամվելինն է: 15 սմ կտոր են տվել, թե դա ձեր տղայինն է, տարեք, հուղարկավորեք: Նույն կերպ էլ իր ընկերոջ՝ Գոռի պարագայում է, իրենն էլ ոտքի հատվածն է: Հետո արդեն ասում էինք՝ ինչպե՞ս կարող է միայն սա լինել, մեկնաբանեցին, որ ձեր տղան, հավանաբար, իրեն պայթեցրել է, դրա համար միայն սա է մնացել: Չէինք ուզում հավատալ...»:

Զոհվելուց 6 ամիս 10 օր հետո ԴՆԹ-ով հաստատվել է Սամվելի մասունքի համընկնումը ընտանիքի անդամների հետ: Այժմ Սամվելի մասունքը Գետարգելի գերեզմանատանն է: Մայրիկի խոսքով, հիմա ընտանիքի օրը բացվում ու վերջանում է Սամվելով: «Իմ աղոթագիրքը, իմ սրբավայրը Սամվելս է: Մի օր ասաց՝ մա՛մ, խնդրում եմ, հանկարծ որևէ մեկին չանիծես, խփում եմ ու խփվում, կյանքեր եմ խլում: Ասում էի՝ ախր, դու մի հավ մորթելուց էիր նեղվում, տղե՛ս, բա հիմա ի՞նչ ես անում: «Մա՛մ, եթե հետ գամ, էլի հավ չեմ մորթի: Մա՛մ, երբեք չմտածես, որ պարտված ենք, ուղղակի լավ ընկերներ եմ թողնում ռազմի դաշտում»: Ինքը կարողանում էր ինձ հանգստացնել, եթե անգամ ամենավատ վիճակում էլ լինեի, բայց Սամվելն ասել էր, որ լավ է լինելու, իրեն հավատում էի: Հիմա խնդրում եմ, որ երազներիս գա, ինձ ճանապարհ ցույց տա: Վերջին օրերին մեծ քույրիկին ասել էր՝ Սա՛թ, իմ հետ գալու հավանականությունը մեկ տոկոս է, ուժեղ կլինես, մամային ու պապային տեր կլինես, իմ անունը լսելուց էլ՝ հպարտ, որ ամեն ինչ արել եմ հայրենիքի համար, միշտ կհպարտանաս ինձանով: Շատ էր մտածում փոքր քրոջ մասին, անգամ ընկերներին էր ասել՝ Ռիտայիս լավ կնայեք»:

Հ. Գ. Սամվել Մուրադյանը հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak