Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փոքրիկ լուսավոր կետ գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ օրեր առաջ «Փաստը» գրել էր, որ դեկտեմբերի 24-ից 30-ը Գյումրիի Վարդանանց հրապարակում կկազմակերպվի Ամանորյա տոնավաճառ: Նախաձեռնությունը «Դրիմ թիմ» ընկերությանն է: Ինչպես կազմակերպիչներն էին նշել, «աշխԸրքի կենտրոնում» 7 օր շարունակ «կտիրի ամանորյա հեքիաթային տրամադրություն»։ «Փաստի» հետ զրույցում «Դրիմ թիմ» ՍՊԸ-ի ներկայացուցիչն ասում է՝ մինչ այս տարբեր միջոցառումների կազմակերպման փորձ ունեցել են:

«Տեսնելով, որ Երևանում առնվազն Ամանորյա չորս տոնավաճառ կա, հարց առաջացավ՝ ինչո՞ւ մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Գյումրիում չլինի տոնավաճառ, հատկապես հաշվի առնելով նրա ունեցած հսկայական պոտենցիալը: Դիմեցինք Գյումրու համայնքապետարանին, ներկայացրեցինք մեր առաջարկները, ավագանին հավանություն տվեց դրանց: Գյումրու համայնքապետարանը որոշակի գույքային աջակցություն է ցուցաբերել: Գույքի մի մասը, որն օգտագործվել էր նախորդ տարիներին, տրամադրվեց մեզ, այն վերանորոգված և ավելի լավ տեսքի բերված վերադարձնելու ենք իրենց: Դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ տոնավաճառի բացումը և Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը, դա համաձայնեցրել էինք համայնքապետարանի հետ: Սա, իհարկե, կրկնապատկեց մարդկանց հոսքը Վարդանանց հրապարակ: Մեր հաշվարկներով, 7-10 հազար մարդ էր ներկա հրապարակում»,-նշում է մեր զրուցակիցը:

Տեղեկացնում է՝ բացմանը նախատեսված էր բավականին մեծ համերգ հայտնի արտիստների մասնակցությամբ, սակայն Արցախում, մասնավորաբար Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, որոշել են համերգը չեղարկել: «Փոխարենը հրավիրեցինք Գյումրիում ձևավորված «Դեղձանիկ» մանկական երգչախմբին՝ երեխաներին տոնական տրամադրություն փոխանցելու համար: Հուսով ենք՝ խնդիրները շուտով կկարգավորվեն, և գյումրեցիների համար ավելի մեծ համերգ կկազմակերպենք, ինչպես ասում են՝ իրենց պարտք ենք մնում»,-ասում է նա:

Տպավորությունների մասին: «Անկեղծ ասած՝ մեր թիմը նման մարդաշատ միջոցառում չէր սպասում, բացմանն ակնկալում էինք մինչև 3-4 հազար մարդու ներկայություն, սակայն այն, ինչ ունեցանք արդյունքում, գերազանցեց մեր սպասելիքները: Բոլորիս համար այս ծանր ժամանակներում մարդկանց մի փոքրիկ ժպիտ պարգևեցինք: Նաև քննադատություններ ենք լսել՝ ինչո՞ւ այս պայմաններում նման միջոցառում իրականացնել: Կատեգորիկ համաձայն չեմ այդ տեսակետի հետ, քանի որ մարդիկ, հատկապես երեխաներն իրավունք ունեն ուրախանալու, անընդհատ սգալով՝ մեր խնդիրներին լուծում չենք տալու: Որոշեցինք ամեն դեպքում միջոցառումը չչեղարկել, գյումրեցիներն այն շատ լավ ընդունեցին, փոքրիկ լուսավոր կետ դարձավ քաղաքի բնակիչների և հյուրերի համար՝ էլ ավելի հետաքրքիր դարձնելով նրանց ժամանցը: Եռուզեռը տոնավաճառում չէր դադարում բացմանը հաջորդող օրերին ևս: Մինչ ուշ երեկո մարդիկ շրջում էին, գնումներ կատարում: Կային զբոսաշրջիկներ, Ռուսաստանից ժամանած վիդեոբլոգերներ, որոնք տեսանյութեր էին պատրաստում միջոցառման մասին»,-ընդգծում է ՍՊԸ-ի ներկայացուցիչը:

«Դրիմ թիմից» վստահեցնում են՝ լայնամասշտաբ միջոցառումներ անցկացվելու են մեր երկրի տարբեր անկյուններում: «Ի սկզբանե ցանկանում էինք այս միջոցառումը մի քանի քաղաքում իրականացնել. Գյումրիում՝ որպես մեծությամբ երկրորդ քաղաք, Ջերմուկում՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները քաղաքում կյանքն աշխուժացնելու, մարդկանց ուրախացնելու համար, ինչպես նաև Սյունիքում՝ Գորիսում և Կապանում: Ուղղակի մարդկային ռեսուրսների և ֆինանսական միջոցների սղությունը թույլ չտվեցին միանգամից չորս քաղաքում միջոցառումներ կազմակերպել, բայց բոլոր քաղաքներում մեծամասշտաբ միջոցառումներ լինելու են: Մեր գործունեությունը երկու հստակ ուղղություն ունի՝ շարունակելու ենք Երևանում կազմակերպվող միջոցառումները, և մեր գործունեության երկրորդ ուղղությունը մարզերն են: Մեր քաղաքներն ունեն հսկայական պոտենցիալ, որն անտեսվում է: Դրա օգտագործման դեպքում կյանքը մարզերում կակտիվանա: Եթե մեր այսօրվա հաջողված փորձը վարակիչ դառնա այլ բիզնեսների և միջոցառումների կազմակերպման համար, պատկերացրեք, թե ինչ զարկ կստանա տնտեսությունը Գյումրիում և Հայաստանի տարբեր քաղաքներում»,-եզրափակում է մեր զրուցակիցը:

Գյումրիի ամանորյա տոնավաճառի ժամանակ տաղավարները տրամադրվել են անվճար, առավելությունը տրվել է Գյումրիի ձեռներեցներին, մասնավորաբար արվեստի ու արհեստի գործեր ստեղծողներին: «Դրիմ թիմը» աջակցության համար շնորհակալություն է հայտնում գործընկերներին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, «Telcell» վճարահաշվարկային ընկերությանը և Կոկա-Կոլայի հայաստանյան ներկայացուցչությանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal