Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը այս պահին առկախվեց, քանի որ Իրանի հետ բախվելու ճիշտ պահը չէր Արևմուտքի համար․Վարդան Խաչատրյան

INTERVIEW

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ   
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Տարածաշրջանում 2023թ.-ին աշխարհաքաղաքական զարգացումները և նոր փոփոխությունները հիմնականում պայմանավորված կլինեն ուկրաինական պատերազմով՝ հաշվի առնելով, որ դրանում ներգրավված է աշխարհի ուժային կենտրոնների մեծ մասը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։

Վերջինս նշեց, որ Հայաստանի շուրջ կատարվող իրադարձությունները ևս կախված կլինեն ուկրաինական պատերազմի զարգացումից։

«Ադրբեջանաթուրքական տանդեմի գործունեությունը այսօր բավականին լուրջ տատանում է ապրել և Թուրքիայի սատարումը Ադրբեջանին՝ կիրառական առումով, զգալի չէ, չի երևում այն ռազմատենչությունը, որը եղել է նախկինում։ Այս պահի դրությամբ էլ թուրքերը դուրս են բերում իրենց զորքերը այն տարածքներից, որտեղից երբևէ չպետք է դուրս գային, դրանք թուրք-օսմանների շահերի տարածքներն են։ Բոլորը այնուամենայնիվ ուկրաինական ճակատում սպասում են ինչ-որ լուրջ կամ որոշիչ հանգուցալուծման»,- ասաց Խաչատրյանը։

Քաղաքագետը ընդգծեց, որ մեր տարածաշրջանում ուժերի վերադասավորումը պայմանավորված է երկու վեկտորների՝ Արևմուտք-Արևելք և Հյուսիս-Հարավ բախմամբ։

«Ընդ որում Արևելք-Արևմուտքը շահերի բախումը անցնում է «Զանգեզուրի միջանցք»-ով։ Ստեղծված իրավիճակում էական նշանակություն ունի, թե մենք ինչպիսի մոտեցում ցույց կտանք մեր բանակին։ Պետք է ցույց տանք, որ բանակը հասարակության կարևորագույն օրգանն է։ Հայաստանում պետք է լինեն զորավարժություններ, որոնք իրենց մեջ կրում են շատ լուրջ լիցք։ 44-օրյա պատերազմի ժամանակ Հնդկաստանը հայտարարել էր, որ պատրաստ է Հայաստանին օգնել 3 ուղղությամբ, բայց քանի որ կառավարման համակարգը կաթվածահար էր, այդ օգնությունը հնարավոր չեղավ տեղ հասցնել։ Հիմա պետք է օգտագործել այդ հնարավորությունը։ Անցյալի սխալներից դասեր քաղելը ամոթ չէ, շատ ավելի ծանր է դրանք կրկնելը։ Եթե ստեղծված իրավիճակում կարիք լինի կռվելու, մենք պետք է կռվենք, որովհետև բոլոր այն դեպքերում, երբ ժողովուրդը մտածել է կորուստների մասին, ոչնչացվել է։ Գենոցիդի ալիքը միշտ պտտվում է Մերձավոր Արևելքում, «Արաբական գարունը» դրա վառ ապացույցն է, որին զարգացած Արևմուտքը մնաց անհաղորդ»,-նշեց քաղաղագետը։

Վերջինիս խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը, Արևմուտքի հովանավորությամբ, արել են ամեն ինչ, որպեսզի բացվի «Զանգեզուրի միջանցքը», սակայն դա հնարավոր չեղավ առաջին հերթին Իրանի հակակշռման արդյունքում։

«Ադրբեջանը հսկայական ճանապարհաշինական աշխատանքներ է իրականացրել, որոնց տրամաբանական ավարտը պետք է լիներ «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

Բայց ինչպես տեսնում ենք, թե՛ Ադրբեջանը և թե՛ Թուրքիան այս պարագայում սեփական կամքի դրսևորումներ չեն կարող ունենալ։ Այս երկու երկրները կառավարելի են կոնսոլիդացված Արևմուտքի կողմից, որի մի մասն են հանդիսանում։ Ստացվում է, որ Ադրբեջանը և Թուրքիան արել են հսկայական ծախսեր, բայց միջանցքի խնդիրը առկախվեց, որովհետև նախ Արևմուտքը համարեց, որ ճիշտ պահը չէ բախվել Իրանի հետ։ Բացի այդ վտանգ կա, որ Հեռավոր Արևելքում ռազմական կոնֆլիկտ կարող է պայթել, որի դեպքում կջլատվեն Արևմուտքի ուժերը։ Այս վտանգավոր իրավիճակում միայն Հայաստանն է, որ որպես նավ կարող է անցնել այս փոթորկող օվկիանոսը, մյուս բոլոր նավակները այդ օվկիանոսը անցնելու համար չեն»,- ասաց Խաչատրյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս հնչեցրած այն հայտարարությանը, որով քննարկվում էր Արցախում բազմազգ խաղաղապահներ տեղակայելու հնարավորությանը, Վարդան Խաչատրյանը նշեց․

«Եթե հաշվի առնենք, որ այս բազմազգ կոնտինգենտը պետք է կազմված լինի շվեդներից, նորվեգներից, ապա դժվար եմ պատկերացնում, որ նրանց ներկայությունը պետք է հանգեցնի ինչ-որ արմատական փոփոխության։ Մենք երբևէ չենք տեսել այդ միջազգային կոնտինգենտի կոշտ լինելը։ Սառը պատերազմի գործողություններ են այսօր տեղի ունենում Արցախում, այդ պայմաններում բերել շվեդներին, նորվեգներին, կարող է հիշեցնել Հարավսլավիայի հայտնի դեպքերը, երբ առաջին իսկ կրակոցից միջազգային կոնտինգենտը պարզապես փախավ։ Ցույց տվեք մի տեղ, որտեղ խաղաղապահհների գործողությունների արդյունքում խնդիրները վերջնական լուծում են ստացել, չկա այդպիսի դեպք»։

Քաղաքագետը նշեց, որ Լաչինի միջանցքի փակումը ուղղակիորեն կապված է ռուս ուկրաինական պատերազմով։

«Ինչպես Վրաստանից, այնպես էլ Ադրբեջանից Ուկրաինան պահանջում է մտնել պատերազմական գործողությունների մեջ Ռուսաստանի հետ։ Այդ քողի ներքո Ալիևը  փորձում է ցույց տալ, որ սա ևս հակառուսական քայլ է։ Հաշվի առնելով այն օգնությունը, որը Ալիևը ստացել է Արևմուտքից, չի կարող մերժել նրան։ Կարող ենք ասել, որ Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի դեմ պայքարի մեջ մտնելու ոսկե միջին տարբերակն է Ադրբեջանի համար»,- ասաց քաղաքագետ Վարդան Խաչատրյանը։

Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March