Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արցախի շրջափակումն ավելի շատ հոգեբանական է, քան ֆիզիկական». Արմեն Ալավերդյան

INTERVIEW

Դարձի՛ր gg-ի գործընկերը և վաստակիր մինչև 1.000.000 դրամ
Անցիր ԱՅՍ հղումով և լրացրու օնլայն հայտը՝ https://bit.ly/ggPartner_past-am

Արդեն 29-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։ Ադրբեջանը  120 հազար արցախահայերի նկատմամբ, որոնցից 30 հազարը երեխաներ են, 9 հազարը՝ հաշմանդամություն ունեցողներ, իրականացնում է ահաբեկչություն։

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով ու խնդիրներով զբաղվող միջազգային կառույցներն արդյո՞ք չեն տեսնում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները, իրավիճակի վերաբերյալ նրանք պատշաճ տեղեկացվա՞ծ են, արձագանքո՞ւմ են այդ ամենին։

168.am հետ զրույցում Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը պատասխանելով մեր հարցերին, նկատեց՝ ցավոք, այդ կառույցները ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես հեռու են այդ խնդիրներից, որպեսզի լրջորեն արձագանքեն տեղի ունեցողին։

«Այդ կառույցները շատ հակասական տեղեկատվություն են ստանում, և արձագանքները շատ աննշան են։ Այդ տեղեկատվությունն ավելի շատ համակարգված, նաև պետական մակարդակով պետք է ներկայացվի բոլորին և ոչ միայն՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կառույցներին, այլև բնապահպանական, կենդանիների խնդիրներով զբաղվող այլ կառույցների։ Կենդանիներն ուտելու բան չունեն, կենդանասերները պետք է արձագանքեն, ուրիշ դեպքերում մեծ աղմուկ են բարձրացնում։ Կարելի է ասել՝ այդ ամենը հոգեբանական բլոկադա է, քան ֆիզիկական»,- շեշտեց Արմեն Ալավերդյանը։

Ըստ նրա, եթե պետական մակարդակով Արցախում տեղի ունեցողը հասցվեր համապատասխան կառույցների, գոնե նրանց կողմից հայտարարություն կլիներ։ Այսինքն՝ ճիշտ գործողությունների դեպքում պետք է մեծ աղմուկ բարձրացվեր։

«Ցավոք, այսօր հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ձայնն այդքան էլ լսելի չէ։ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող՝ ՄԱԿ-ն ունի կոմիտե, կարելի էր հենց նրանց դիմել, բայց նման դիմում չի եղել նրանց։ Տեղեկատվության պակաս կա, եթե համակարգված պետական մակարդակով բողոքի ալիքը լիներ՝ միանշանակ արձագանք կլիներ»,- շեշտեց Ա. Ալավերդյան։

Արմեն Ալավերդյանի կարծիքով՝ Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ հայաստանյան իրականության մեջ աղմուկն ավելի շատ համացանցում է բարձրացվում, քան իրական կյանքում, ինչը չի կարող դրական արդյունք տալ։

«Համացանցում որևէ բան անելը նույնն է, որ մենք ասենք՝ մենք լսենք։ Ստատուս են գրում, լուսանկարներ հրապարակում, որն անօգուտ է։ Անհրաժեշտ է պետական ու համազգային մակարդակով հարցը բարձրացնել,  համակարգված աշխատանքի դեպքում, կարծում եմ՝ խնդիրը կարող է շատ արագ լուծվել, գոնե միջազգային հանրության տարբեր շերտերի արձագանքի մասով։ Փոխարենը՝ կարծես թե ամեն ինչ մենք մեզ համար ենք անում, չեմ տեսել՝ այսպես ասած, «ԲԻ-ԲԻ-ՍԻ»-ով ու այլ հայտնի լրատվամիջոցներով խնդիրը բարձրացվի»,- եզրափակեց Արմեն Ալավերդյանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Այս պահին Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։ Միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաների ուղեկցությամբ հիվանդներից մեկը, որը 4 ամսական երեխա էր՝ տեղափոխվել է Երևան, Երևան է տեղափոխվել ևս մի քանի հիվանդ, սակայն սա խնդիրը չի լուծել։ Ադրբեջանի ահաբեկչական գործողության արդյունքում հիվանդներից մեկը, ցավոք, մահացել է:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia