Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Միշտ կանգնում էր նրա կողքին, ով ավելի թույլ էր, կարիք ուներ օգնության». սերժանտ Վարդգես Ղազարյանը զոհվել է Շուշիում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աշխույժ երեխա էր Վարդգեսը, միևնույն ժամանակ համեստ ու հանգիստ: Ամենուր իրեն բոլորն էին սիրում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ազնիվը՝ Վարդգեսի մայրիկը, իսկ հետո շարունակում.

«Դեռ դպրոցական տարիներից սպորտը Վարդգեսի տարերքն էր: Իններորդ դասարանից երեք տարի հաճախել է Թալինի սպորտդպրոց, զբաղվում էր կարատեով, ըմբշամարտով: Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվեց բանակ: Նպատակ ուներ զորացրվելուց հետո որպես մասնագիտական ուղղվածություն սպորտն ընտրել, սիրում էր, ուզում էր, բայց բոլոր նպատակներն ու երազանքները կիսատ մնացին»: Վարդգեսը ծառայության է զորակոչվել 2019 թ. հուլիսի 17-ին: Ծառայությունն անցել է Հադրութում: 1 տարի և 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը:

«Ծառայելու ընթացքում որևէ բանից չի դժգոհել, սիրով է անցել զինծառայության ամեն օրը: Մինչ զորակոչվելն էի նկատում, որ մեծ ցանկություն ունի զինվորական հագուստ կրել, կարծես երազանք լիներ: Երբեմն ասում էի իրեն՝ Վարդգեսի՛կ, չեմ ուզում ծառայես, կողքիցս գնաս, պատասխանում էր՝ մա՛մ, ծառայությունը տղու համար է: Սիրում էր համազգեստը: Ծառայության ընթացքում էլ շրջապատի սերն ու հարգանքն էր վայելում նաև իր բարության շնորհիվ: Չէր սիրում որևէ մեկին ճնշել, հակառակը՝ միշտ կանգնում էր նրա կողքին, ով ավելի թույլ էր, կարիք ուներ օգնության: Երբ նորակոչիկներ են եկել իրենց զորամաս ծառայության, ամեն ինչով օգնել է: Հիմա դրա մասին արդեն տղաներն են պատմում, ասում են՝ միշտ մեր կողքին է եղել, կարծես բոլորիս պահապան հրեշտակը լիներ»: Վարդգեսը սերժանտ էր, դիրքի ավագ:

«Իր զինվորների հետ էր, երբ պատերազմն սկսվեց: 44 օր իր հետ կապի մեջ ենք եղել: Միայն հոկտեմբերի 10-15-ը իր հետ կապն ընդհատվեց: Ամեն օր թեկուզ մեկ անգամ զանգում էր տուն: Երբ պատերազմն սկսվեց, ամուսինս էլ էր Արցախում: Շինարար է, այնտեղ էր աշխատում: Հենց նույն պահին ուղևորվել էր Հադրութ, որ Վարդգեսի մոտ լինի: Իրեն ասել էին՝ հետ գնա, Հայաստանի ձեր զինկոմիսարիատում գրանցվի, նոր արի: Եկավ, գրանցվեց, հոկտեմբերի 1-ին գնաց: Խնդրել էր, որ իրեն անպայման Հադրութ տանեն: Բայց Վարդգեսին արդեն տեղափոխել էին դեպի Ֆիզուլիի կողմը: Ինքը պապային չասաց իր տեղը, այդպես էլ չհանդիպեցին: Ամուսինս 10 օր մնաց Հադրութում, բայց չեն հանդիպել, անգամ հեռախոսով չեն խոսել: Երկուսի կապն ինձ հետ էր: Զանգում էի Վարդգեսին, ասում, որ պապան է զանգել, ամուսնուս էլ զանգում էի, ասում՝ երեխու հետ խոսել եմ: Չգիտեմ, թե ինչ պատճառով, բայց ամուսնուս հետ ուղարկեցին Հայաստան, ասացին՝ մի տասն օրից կկանչեն, բայց չկանչեցին: Երբ Վարդգեսն իմացավ, որ պապան տուն է գալիս, զանգեց՝ մա՛մ, պապային էլ չես թողնում, որ գա Ղարաբաղ, պահում ես ձեր մոտ»,-վերհիշում է մայրիկը:

Հետո արցունքների միջից մտքերն ի մի բերելով՝ շարունակում է. «Ինքն անգամ պատերազմի ժամանակ չի դժգոհել, ամեն ինչի մասին մեզ կատակով էր պատմում: Ասում էինք՝ Վարդգե՛ս, զգույշ կլինես, պատասխանում էր՝ մեր մոտ ավելի լավ է, քան ձեր մոտ: Երբեք չի ասել, որ հենց առաջին օրվանից առաջնագծում է եղել»: Մեր հրապարակումներից մեկում պատմել էինք ավագ լեյտենանտ Տիգրան Նագուլ յանի մասին: Տիկին Ազնիվն ասում է՝ իր Վարդգեսի սպան էր:

«Տիգրանը զոհվել է իմ Վարդգեսին օգնելու ժամանակ: Պատերազմի ողջ ընթացքում, երբ գիշերով հացի են գնացել, Նագուլ յանը և Վարդգեսս միասին են եղել: Պատերազմի ժամանակ հեռախոսը կորցրել էր, տղաների համարները հիշում էի, երբ ինքը չէր զանգում, ես էի զանգում: Տղաներն ասում էին՝ Վարդգեսը հանգստանում է, որ խնդրեք էլ, ձեն չենք տա: Ասում էի՝ միայն երդվեք, որ ամեն ինչ նորմալ է, ոչինչ, վաղն իր հետ կխոսեմ: Վարդգեսի հետ խոսելիս երբեմն զարմանում էի՝ ամեն անգամ դու ես գնում հացի, պատասխանում էր՝ մամ, բոլոր ճամփեքը գիտեմ»: Վարդգեսը զոհվել է Շուշիում՝ նոյեմբերի 7-ին:

«Հոկտեմբերի 27-ին դուրս են եկել Հադրութից, հասել Մարտունի 2: Հիշո՞ւմ եք՝ երբ երկնքից ֆոսֆոր էր թափվում, 4-5 օր այդ դիրքերն են պահել: Իրենց հրամանատարի՝ Հայկ Կիրակոսյանի գլխավորությամբ ոտքով, լրիվ անվնաս տղաները հասել էին Մարտունի 2: Հետո հրաման են ստանում, որ մի փոքր հանգստանալու համար պետք է վերադառնան Ստեփանակերտ: Գալիս են Ստեփանակերտ, Խնձորստան գյուղի դպրոցում էին: Նոյեմբերի 1-ին զանգեց, շատ հանգիստ էր, ուրախ՝ մա՛մ, էլ չենք մասնակցելու պատերազմին, եկել ենք հանգստանալու, 450 երեխա Հադրութից ողջ-առողջ եկել, հասել է: Զարմացա՝ Վարդգեսի՛կ, ճի՞շտ ես ասում, ո՞նց չեք մասնակցելու: Ասաց՝ հա, մա՛մ, հանգստանալու ենք, լողացել ենք, սափրվել: Հետո ամսի 2-ին զանգեց՝ մա՛մ, Սերգո ձյաձան գալու է, պապային ասա, որ ինձ հեռախոս ուղարկի: Հեռախոսն իրեն հասավ, զանգեց, խոսեցինք: Երեխեքը մի տեսակ հանգիստ էին, այդ դպրոցում հանդիպել էին իրենց ընկերներին, որոնց վաղուց չէին տեսել»,-ֆիլմի պես որդու կյանքի ամենաբարդ օրերն է վերհիշում տիկին Ազնիվը:

Նոյեմբերի 4-ի գիշերը տղաները հրաման են ստանում՝ Հադրութի 5-րդ գումարտակը պետք է Շուշիի մարտերին մասնակցի: «Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը երեխեքին տանում են Շուշի: Չգիտեի, որ Շուշիում է, միայն պապային էր ասել: Իրեն միշտ ասում էինք՝ ուր որ քեզ տանեն, մեզ կասես: Պատերազմի ժամանակ երբեք լավ բան չես մտածում: Նոյեմբերի 5-ին ու 6-ին էլ է զանգել, արդեն Շուշիից: Նոյեմբերի 7-ին առավոտյան 11-ի կողմերը զանգեց, անգամ զարմացա՝ ինչ շուտ ես զանգել, ասաց՝ մա՛մ, ուզում եմ բոլորիդ հետ խոսել: Այդ ժամանակ Շուշիում շրջափակման մեջ են եղել: Բոլորի հետ խոսեց: Կրակոցների ձայնից հասկացա, որ էլ դպրոցում չեն, բայց էլի ինձ չասեց, որ Շուշիում է՝ ուղղակի տղերքը կրակում են, մի անհանգստացի: Նոյեմբերի 8-ին Վարդգեսը չզանգեց: Կապվեցինք կամավորներից մեկի հետ, փոխանցեց՝ վիրավոր է: Իրենք ամսի 8-ին Շուշիից դուրս էին եկել: Վարդգեսի զինվորներից մեկը դիրքից ձեռքը բարձրացնում է հասկանալու համար՝ սնայպեր աշխատո՞ւմ է, թե՞ ոչ: Այդ ժամանակ խփում են զինվորի ձեռքին: Վարդգեսս վազում է օգնության, խփում են իր ոտքին: Իրեն վիրակապում են, իր հետ Տիգրանը և մեկ ուրիշ զինվոր են լինում: Զինվորների պատմելով, շարունակում են կռվել, երկրորդ անգամ է վիրավորվում, Տիգրանն ու այդ զինվորն իրեն հասցնում են Ստեփանակերտ-Շուշի խաչմերուկ, հենց այդտեղ էլ «մնում են»:

Երեխեքին այդտեղից են «տարել»: Թուրքերը 52 մարմին էին տարել, նոյեմբերի 26-ին 31 հոգու վերադարձրել էին: Ինքը ճանաչելի է եղել, ԴՆԹ-ի անհրաժեշտություն անգամ չի եղել: Հեռախոսներով փոխվել էր ուրիշ զինվորի հետ, Վարդգեսի մոտ եղած հեռախոսով Սևանից զանգել էին հեռախոսի տիրոջ տուն, հարցրել՝ կորած զինվոր ունե՞ք: Պատասխանել էին՝ ոչ: Հետո իրենց զինվորին պատմել էին այդ զանգի մասին, միանգամից ասել էր՝ Վարդգեսն է, իմ հեռախոսն իր մոտ է մնացել: Ինքը մեզ զանգեց՝ Վարդգեսը Սևանում է: Իր բոլոր իրերը մոտն էին, խաչը՝ վզին: Երբ փնտրում էինք Վարդգեսին, վստահ էի, որ գերի չի ընկել: Այդ ժամանակ մեզ տեսանյութեր էին ուղարկում, Նագուլ յանին մենք ու նաև իր հայրիկը ճանաչեցինք, Վարդգեսս դեմքի վրա էր պառկած, չճանաչեցինք, բայց տեսանք, որ ոտքից վիրավոր էր»:

Համաձայնեք՝ կարծես սարսափ ֆիլմ լինի, բայց, ավաղ, սա մեր իրականությունն է, որում ապրում ենք երկու տարուց ավելի: Հիմա Վարդգեսը հայրենի գյուղի՝ Զովասարի ընտանեկան գերեզմանատանն է, զոհվելուց 82 օր հետո ընտանիքը նրա մարմինն այնտեղ է ամփոփել: Զովասարն այս պատերազմում չորս զոհ ունի: Վարդգեսը փոքր եղբայր և ավագ քույր ունի: «Շատ էր կապված քույրիկի հետ, ամեն ինչ կիսում էին իրար հետ: Շատ լավ ընտանիք ենք եղել, երջանիկ, սիրով, բայց դե հիմա… Ուզում ես ուրախանալ, բայց չի ստացվում: Պատերազմի ժամանակ անգամ Վարդգեսն անընդհատ ասում էր՝ մա՛մ, Ասատուրի համար ոչինչ չխնայեք, եթե ինչ-որ բան կասի, չէ չասեք: Հիմա փորձում ենք այդպես անել»:

Հ. Գ. - Վարդգես Ղազարյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով: Գյուղում հուշապատ են կառուցել զոհված տղաների պատվին, նրա անունը հավերժացել է հրատարակված տարբեր գրքերում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia