Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այդ հավկուրությունը կործանարար է ոչ միայն իրենց, այլև ամբողջ ժողովրդի ու պետության համար». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ինչպես հայտնի է, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին հանդիպումից հետո կողմերը պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։ Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը «Փաստի» հետ զրույցում մատնանշել է Թուրքիայի նպատակի մասին:

«Պետք է կույր լինել չտեսնելու համար, թե Թուրքիան ինչու է դա անում: Սա թուրքական ապրանքների էքսպանսիայի համար է արվում: ՀՀ-ում արդյո՞ք դա չեն տեսնում: Եթե ոչ, ապա ոչ միայն ղեկավար, այլև հայ ու մարդ կոչվելու իրավունք չունեն: Այդ հավկուրությունը կործանարար է ոչ միայն իրենց, այլև ամբողջ ժողովրդի ու պետության համար: ՀՀ տնտեսությունը պատրա՞ստ է դիմագրավել թուրքական ապրանքների էքսպանսիային: Չմոռանանք, որ մեր հարևան երկրների մեջ տարածաշրջանում Թուրքիան ամենահզոր տնտեսությունն է կառուցել»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով նաև այս առումով առկա հասարակական անտարբերությունը:

Թաթուլ Մանասերյանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, տնտեսական խնդիրներին: Տնտեսագետը նույն Թուրքիայի հետ բանակցությունները, ձեռք բերված պայմանավորվածությունները նաև այդ համատեքստում հիշատակեց: «Այս տեսանկյունից խնդիրը ոչ միայն քաղաքական և հումանիտար աղետի համատեքստում, այլև տնտեսական անվտանգության շրջանակում պետք է դիտարկել: Հենց այս օրերին Թուրքիայի հետ հարաբերությունների, այսպես կոչված, բարելավման փորձեր են արվում: Հենց այդ համատեքստում պետք էր դիտարկել ընդհանուր տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հնարավորությունը, եթե, իհարկե, կա տարրական գրագիտություն և գոնե ազգային շահի գիտակցում: Հարցը պետք էր ավելի լայն դիտարկել: Իհարկե, շրջափակման խնդիրը մեկ օրում չի առաջացել, ոչինչ հեշտ չէ, բայց նաև կարելի էր որոշակի երաշխիքներով ու փոխադարձ պայմանավորվածություններով բացել Բերձորի միջանցքը: Կարծում եմ՝ ջանք գործադրելու դեպքում հնարավոր կլիներ: Ընդամենը արհեստավարժություն, ազգային շահի գիտակցում էր պետք, որոնք, բացառությամբ Հայաստանի, մեր բոլոր հարևան երկրներն ունեն: Քաղաքական դիվանագիտությունը մեծ դեր ունի, բայց պաշտոնական Երևանից երկչոտ, ամաչկոտ մեկ-երկու մեղադրանքներ են հնչել: Այդպիսի ամաչկոտ մեղադրանքներով որևէ մեկը ստիպված չի լինում խնդիր լուծել»,-ասաց Թ. Մանասերյանը:

Նա շեշտեց, որ պետք էր օգտագործել նաև ժողովրդական դիվանագիտությունը. «Իսկ քաղաքական դիվանագիտության համատեքստում մեր 120 հազար եղբայրների ու քույրերի կյանքի խնդիրը պետք է այնպես մտահոգեր, որ ո՛չ կառավարության, ո՛չ էլ մասնավորապես ԱԳՆ-ի աշխատասենյակներում մարդ չպետք է նստեր: Բոլորը պետք է հստակ գործի լծվեին»: Տնտեսագետը նշեց, որ մյուս կարևոր խնդիրը տնտեսական բաղադրիչն է: «Ես մշտապես հանդես եմ եկել տնտեսական դիվանագիտությունը Հայաստանում կայացնելու և դրանով բազմաթիվ խնդիրներ հանգուցալուծելու դիրքերից: Նույն տեսակետն ունեմ նաև այսօր: Բայց, ցավոք, ներկայիս իշխանությունները բացի նրանից, որ գաղափար չունեն տնտեսական դիվանագիտության մասին, գործընթացներում անգամ բանիմացներին ներգրավելու քայլ չեն կատարում: Այս փուլում հատկապես պետությունը պարտավոր է իր բոլոր ռեսուրսներն օգտագործել, որ հնարավոր լինի «փորձված աղվեսների», փորձված դիվանագետների ու փորձագետների հետ իրենց լեզվով խոսել»: Ինչ վերաբերում է Արցախի շրջափակումից բխող տնտեսական խնդիրներին՝ նա նշեց, որ տնտեսությունը դեռ մինչ այս էր բոլոր ուղղություններում տուժել՝ հաշվի առնելով 44-օրյա պատերազմը, դրա հետևանքները:

«Հիմա ամենակարևորը պարենային ճգնաժամն ու սովն են, որոնք վրա են հասնում: Բացառություն հանդիսացող ոլորտներ, մեծ հաշվով, չկան: Բոլոր առումներով աղետ է, և աղետի ժամանակ չենք կարող խոսել զուտ տնտեսական ազդեցության մասին: Այստեղ ոչ թե տնտեսության այս կամ այն հատվածի կամ ոլորտի, այլ կյանքի խնդիր է դրված: Իսկ աղետն իր պահանջներն ունի. այն պետք է կարողանաս հանգուցալուծել օպերատիվ գործողություններով: Երբ ասում ենք Արցախ, պետք է հասկանալ նույն տնտեսական զարգացման հնարավորությունները, որոնք ունի ՀՀ-ն, և տարանջատել չի կարելի: Ավելին՝ ՀՀ-ն այս տարիների ընթացքում հացահատիկի ու բազմաթիվ այլ կուլտուրաների գծով ուղղակի սնուցվում էր Արցախից: Միայն տարածքների կորստով կամ ժամանակավոր կորստով չպետք է պայմանավորել վնասները: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այսօր էլ բազմաթիվ հնարավորություններ ունենք, որոնք կարող ենք իրացնել: Բայց մինչ այդ նախ պետք է սկսել ամենապարզ քայլերից՝ ազգային շահերն իրացնելուց, թույլ չտալ, որ մեր եղբայրներն ու քույրերը շրջափակման մեջ լինեն: Ամենածանր հարվածն անտարբերությունն է, որը տիրում է ՀՀ-ում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մի քիչ ավելի պահանջատեր լինի:

«Յուրաքանչյուր քաղաքացի իր հարկերով սնվող ու ապրող իշխանիկներին պատասխանատվության, հաշվետվողականության դաշտ պետք է բերի և հարցնի, թե մեր հարկերով ստացվող աշխատավարձերն ու պագևավճարներն ինչ են անում»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia