Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեր հինգ հոգանոց ընտանիքը փոքրացավ, ու մեր կյանքն այդ պահից փոխվեց». Հրանտ Գրիգորյանը զոհվել է Քարվաճառում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հրանտ Գրիգորյանը պայմանագրային զինծառայող էր, ենթասպա, ծառայել է Խաղաղապահ զորքերում: Երկու քույրերի միակ եղբայրն էր Հրանտը, իր ընտանիքը դեռ չէր հասցրել ստեղծել, սիրած աղջիկ ուներ, պետք է ամուսնանային, բայց չստացվեց:

«Եղբայրս անչափ բարի էր, հումորով, ժպտերես, բոլորին հասնող: Սիրված էր հրամանատարության և ծառայակից ընկերների կողմից, իրեն շատ էին հարգում: Ընկերական էր բոլորի հետ շփման ժամանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հրանտի քույրը՝ Լիլիթը:

Վերհիշում է՝ գյուղի ջահելությունը, իսկ Հրանտը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղից էր, հավաքվում էր նրա շուրջը, որ վերջինս խոսեր, կատակեր, բոլորը պատրաստ էին անվերջ լսել Հրանտին: Եղբորը նկարագրելիս Լիլիթը նրան բնորոշում է և՛ որպես հանգիստ, և՛ աշխույժ բնավորություն ունեցող մարդ: «Զորամասում Հրանտի հրամանատարը՝ գեներալ Արտակ Տոնոյանն իրեն երբեք անունով չի դիմել, նրան բոլորը «քեռի» են կոչել: Պատմում են, որ Հրանտը սիրել է սասունցիների բարբառով խոսել»,-վերհիշում է զրուցակիցս:

Հետաքրքրվում եմ՝ Հրանտը ե՞րբ է որոշել զինվորական դառնալ: «Կարծում էինք, որ նա Թատերականում կշարունակի ուսումը: Արդեն ասացի, որ կատակասեր էր, հումորով, կարողանում էր ամենայն ճշգրտությամբ մարդկանց նմանակել: Մյուս կողմից՝ իրեն գրավում էր նաև օդաչուի մասնագիտությունը: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Երևանի գյուղատնտեսական համալսարան: 2007 թվականին զորակոչվեց բանակ, ծառայել է Քարվաճառում: Իսկ 2011 թվականից Հրանտը ծառայության անցավ Հայաստանի խաղաղապահ բրիգադում: Ունի բազմաթիվ պատվոգրեր, շնորհակալագրեր ու շքանշաններ: Խաղաղապահ առաքելության կազմում եղել է Կոսովոյում, Գերմանիայում»,-պատմում է քույրիկը:

Հրանտի հայրիկը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին՝ Շուշիի մարտերին, հետո Քառօրյա պատերազմին: Պարգևատրվել է շքանշաններով. «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, հայրս կրկին մեկնեց Արցախ, սակայն ճանապարհին ստանալով Հրանտի զոհվելու լուրը՝ վերադարձավ՝ այդպես էլ մարտի դաշտ չհասնելով»: Պատերազմի օրերին Հրանտը մեկնել է Քարվաճառ՝ հենց իր ծառայած տեղը, այնտեղ էլ զոհվել է: Լիլիթի հետ սկսում ենք պատերազմի մասին զրուցել. «Սեպտեմբերի 27-ին Հրանտը տանն էր: Զանգեցին՝ տագնապ է, պետք է զորամաս գաս: Որևէ բան չասացին Արցախ մեկնելու մասին: Գնաց զորամաս, ու հենց նույն օրն էլ ճանապարհվել էին Քարվաճառ: Մամային զանգեց՝ մա՛մ, գիտե՞ս, որ գնում եմ իմ ծառայած տեղը: Հասել է Արցախ, մեկ օր զանգել է, զրուցել մեզ հետ ու վերջ: Սեպտեմբերի 29-ին Քարվաճառում թեժ մարտերի ժամանակ բեկորային մահացու վիրավորում էր ստացել: Եղբայրս զոհվել է հենց այն դիրքում, որտեղ 2014 թվականին հակառակորդի կրակոցներից զոհվել էր մեր քեռին՝ Ռուբոն, նա ևս պայմանագրային զինծառայող էր: Այդ դիրքում հետագայում նաև խաչքար էին տեղադրել, հենց այդտեղ էլ Հրանտն է զոհվել»:

Հետո արդեն մեր զրույցը ճակատագրի մասին է, արդյո՞ք սա էր Հրանտի ու մի քանի հազար տղաների ճակատագիրը, ճակատագիր ասելո՞վ ենք փորձում ինքներս մեզ սփոփել, թե՞… Իսկ մեզ հնարավո՞ր է ինչ-որ կերպ սփոփել, այս ցավն անգամ չի սպիանալու: Որոշ ժամանակ անց արդեն Հրանտի մարտական ընկերներն են պատմել նրա ընտանիքին. Օմարի լեռներում թեժ մարտեր էին: «Մարտական ընկերների պատմելով, Հրանտը կռվի ամենաթեժ պահին օգնել է ժամկետային զինծառայողներին, վիրավոր տղաներին դուրս է բերել վտանգավոր գոտուց, զոհված տղերքի մարմինները ևս չի թողել մարտի դաշտում: Ընկերներն են փաստում՝ բազմիցս փրկել է իր մարտական ընկերների կյանքը։ Չնայած մարտի դաշտում անցկացրած շատ կարճ ժամանակահատվածին, որպես զինվոր լիարժեքորեն կատարել է իր պարտականությունները: Ի վերջո, փորձված զինվորական է եղել: Ասում են՝ անվախ էր, առաջ էր նետվում, բոլորին օգնության հասնում: Վիրավորներից վերջինին մարտական դիրքերից իջեցնելուց էլ բեկորային վիրավորում է ստանում և զոհվում»,-պատմում է Լիլիթը:

Հրանտի զոհվելու լուրն ընտանիքը հենց նույն օրն է իմացել: Երկու տարուց ավելի է՝ ընտանիքը փորձում է առանց Հրանտի ապրել: «Շատ դժվար է, չենք համակերպվում, չենք հաշտվում, իր տեղը շատ է զգացվում, ամեն պահի կարիքն ունենք: Մեր հինգ հոգանոց ընտանիքը մեկ հոգով կրճատվեց, ու մեր կյանքն այդ պահից փոխվեց: Որպես քույրեր ու եղբայր՝ ընկերական հարաբերություններ ենք ունեցել: Անսահման կարոտում ենք անչափ բարի եղբորն ու որդուն»,-ասում է Լիլիթը, իսկ ես էլ փաստում եմ, որ անգամ նկարներից է երևում այդ բարությունը, փաստորեն նկարները չեն խաբում. «Այո, չեն խաբում: Ի դեպ, Հրանտը նկարվել չէր սիրում, շատ նկարներ էլ չունի»: Հիմա Հրանտը հայրենի Բազմաբերդի հերոսների պանթեոնում է: «Ուզում էինք, որ մեզ մոտ լինի, իսկ Եռաբլուրը հեռու է»,-եզրափակում է Լիլիթը:

Հ. Գ. Հրանտ Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal