Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փաշինյանն ու իր թիմն արդարացնում, լեգիտիմացնում են Ադրբեջանի քաղաքականությունը. Հայաստանի փաստացի վարչապետն անցել է բոլոր կարմիր գծերը». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պահի դրությամբ թշնամին փորձում է Արցախն ամբողջությամբ հայաթափել, ինչի մասին Իլհամ Ալիևը հստակ հայտարարել է: Ադրբեջանն ուզում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախի տարածքում, ինչն այդ երկրի ռազմավարությունն է: Անդրադառնալով Արցախի՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող շրջափակմանը, այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը:

«Բերձորի միջանցքը փակելը, հավանաբար Անկարայի խորհուրդներով կիրառվող տարբեր հնարքները պաշտոնական Երևանի կողմից որևէ հակադարձում չեն ստանում: Պաշտոնական Երևանը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, միայն արդարացնում, լեգիտիմացնում են Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը: Քպական պատգամավորը հայտարարում է՝ «Արցախը կորցնես լավա՞, թե՞ Հայաստանը», Փաշինյանը փաստացի ասում է՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին, ու այսպես շարունակ: Սա նշանակում է, որ իրենք ադրբեջանական թեզերը հասցնում են հայկական դաշտ՝ փորձելով լեգիտիմացնել Արցախի նկատմամբ հակահայկական քաղաքականությունը: Այսպիսով, նրանք համամասնակից են այդ գործողություններին, ինչի մասին այսօր շատ հստակ պետք է խոսել, որովհետև Ադրբեջանի այս քաղաքականությունը չէր լինի, եթե պաշտոնական Երևանից ադեկվատ արձագանք լիներ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ շաբաթը մեկ ՀՀ ԱԳՆ-ի կողմից արվող կոչերը, հայտարարությունները հարիր կլինեին, օրինակ՝ Ուրուգվային:

«Մեծ հաշվով՝ Ադրբեջանն Արցախն առանց հայերի է ուզում, իսկ Հայաստանի իշխանություններն ուզում են խզել Ռուսաստանի հետ կապերն, ու այդ ճանապարհին Արցախի կորուստը որպես գործիք է ընկալվում: Արցախի ամբողջական հանձնման վտանգն ակնհայտ է: Այս իշխանությունները հենց դրան են գնում: Իրականում, ցավոք, մեր հասարակությունը դեռ 2018-ին ի սկզբանե չկարողացավ խնդիրն ինդենտիֆիկացնել, հասկանալ, որ իշխանությունը գնում է Արցախի ամբողջական հանձնման: Սա պարզ դարձավ միայն 2020-ի պատերազմի ընթացքում: Թեպետ, ցավոք, քաղաքացիների մեծ մասի համար նշվածն անգամ հիմա պարզ չէ, որովհետև տեղեկատվական հսկայական մեքենան օր ու գիշեր ժողովրդին խաբելու համար է աշխատում: Նաև մարդկանց ուշադրությունն են շեղում տարբեր հանգամանքների, տոների վրա: Պարզ է, որ այս դեպքում կարելի է ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ մեկը չըմբոստանա, և ժողովրդի մոտ բացակայի ինչ-որ բան փոխելու հավատը»,-ասաց Հրանտ Միքայելյանը:

Նրա դիտարկմամբ, Փաշինյանը կենտրոնացնում է նաև իշխանությունը: «Այդ կենտրոնացումը բազմաթիվ ավտորիտար միտումներ ունի: Սա արվում է ոչ միայն իր սեփական իշխանությունը պահելու, այլ հենց Արցախը հանգիստ հանձնելու համար: Նպատակը նաև այլ, շատ ավելի թույլ, օտարերկրյա ուժերի ենթարկվող Հայաստանի ստեղծումն է, Հայաստանին սուվերենությունից զրկելն է: Հիմա նոր օրենքներ են ընդունում, որ սահմանափակեն խոսքի ազատությունը, տեղեկատվության տարածումը, և այդ ամենի հիմքում հենց նշված նպատակների իրագործումն է»,-նկատեց քաղաքագետը:

Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախի իշխանությունների հայտարարություններին՝ ուղղված Փաշինյանին: Հիշեցնենք, որ նախ՝ ԱՀ ԱԽ-ն հայտարարեց, որ Փաշինյանի կողմից իր ասուլիսի ժամանակ հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, հունվարի 12-ին էլ տեսակամուրջի ժամանակ ԱՀ պետնախարարը հստակ ազդակներ հղեց ՀՀ իշխանությունների որոշ մոտեցումների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադառնալով նաև Փաշինյանի այն պնդմանը, թե Արցախի իշխանությունների հետ իրենց մոտեցումները ներդաշնակ են՝ քաղաքագետը նշեց. «Պնդումները, թե մոտեցումները ներդաշնակ են, արվում են թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ արցախահայության, թե՛ Երևանում ակտիվ շրջանակների դիմադրությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով: Փաշինյանի այն հայտարարությունը, թե մոտեցումները նման են, իրականությանը չի համապատասխանում: Իրականում Փաշինյանի տարաձայնություններն Արցախի իշխանությունների հետ պարզ էին դեռ 2018-ի վերջից, երբ նա սկսեց ԱՀ տարբեր պաշտոնյաների մեղադրել ինչ-որ լոյալության բացակայության մեջ: Այդ տարաձայնությունները պարզ էին նաև այն ժամանակ, երբ սկսեց ճնշել Արցախի իշխանություններին, որ աշխատանքից ազատեն տարբեր գեներալների, ՊԲ նախարարին և այլն: Թեպետ տարաձայնությունները պարզ էին, բայց ԱՀ իշխանությունները հասկանում էին, որ մեծապես կախված են ՀՀ իշխանությունների կամքից ու ցանկություններից: Սա գիտակցելով՝ փորձում էին գիծը շատ չանցնել և, այսպես ասած, մեծ հակամարտության մեջ չմտնել»:

Մեր զրուցակցի խոսքով, այս մոտեցմամբ էին պայմանավորված շրջափակումից հետո ոչ թե ՀՀ կառավարության, այլ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անցկացված ակցիաները: «Մարտավարական տեսանկյունից ճիշտ քայլ էր, այլընտրանք չկար, թեպետ իրականում, իհարկե, խնդիրը գալիս էր ՀՀ իշխանություններից, որոնք նպատակադրված հանձնում են Արցախը: Իսկ հիմա, նույնիսկ լրջագույն վտանգները հաշվի առնելով, Արցախի իշխանություններն այլևս չեն կարող չխոսել այն ամենի մասին, ինչի մասին խոսում են, և սկսեցին բացեիբաց հայտարարություններ անել: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի փաստացի վարչապետն անցել է բոլոր կարմիր գծերը»,-շեշտեց քաղաքագետը:

Հրանտ Միքայել յանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, որքան հիմա են: «Իրականում Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել, ինչքան հիմա են: Բայց հարաբերությունները վատ են ոչ միայն ՌԴի, այլև բոլոր արտաքին գործընկերների հետ: Տարբերությունն այն է միայն, որ ՌԴ-ի հետ ունեցած վատ հարաբերություններն արտահայտվում են բարձրագույն մակարդակով ու արդեն ազդում են նաև մեր ոչ միայն անվտանգության, այլև կենսական շահերի ապահովման վրա: Նույն ֆրանսիացիները, իմ տեղեկություններով, նույնպես շատ դժգոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից: Դժգոհ են նաև Իրանում: Մեծ հաշվով՝ ՀՀ բոլոր հնարավոր գործընկերները, դաշնակիցները դժգոհ են: Հարց է, թե ով է գոհ, ու ով է անընդհատ հայտարարում իր գոհ լինելու մասին. առաջին հերթին՝ Էրդողանը, երկրորդը՝ Ալիևը: Հատկապես Էրդողանը բաց տեքստով անընդհատ հայտարարում է, որ «Փաշինյանն ընդունելի է, իսկ իր հակառակորդները վտանգավոր ուժեր են»:Այսինքն, ՀՀ գործընկերները, դաշնակիցները, Փաշինյանի պահվածքից ելնելով, ո՛չ գործընկերային, ո՛չ էլ առավել ևս դաշնակցային հարաբերություններ չեն կարող ցուցաբերել, մինչդեռ Հայաստանի թշնամիները գոհ են իր պահվածքից»,- հավելեց քաղաքագետը:

Հրանտ Միքայել յանը կարծում է, որ արդեն քիչ-քիչ պարզ են դառնում նաև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ներկա, այսպես կոչված, բանակցային գործընթացում. «Փաստական տվյալներ դեռ չկան, այդ մասին բաց տեքստով դեռ չենք կարող խոսել: Պարզապես հետաքրքիր է, թե ինչքանով է այս սուբյեկտը՝ Փաշինյանը, հավատում, որ թուրքերի հետ իր որևէ պայմանավորվածություն իրականացվելու է: Պարզ է, որ թուրքերը չեն կատարելու պայմանավորվածությունները, իսկ Ալիևը տարեվերջին մեդիա արշավ սկսեց՝ հայտարարելով, որ հաջորդ նպատակը Երևանն է: Չգիտեմ, թե Փաշինյանը ներքին ինչ մղումներ ունի, բայց եթե անգամ Հայաստանի տնտեսության մասով որոշակի հաշվարկներ ունի, դրանք ևս իրականություն չեն դառնալու»:

Ամփոփելով ու խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր լուծումների մասին՝ քաղաքագետը նշեց. ««Ի՞նչ պետք է անել» հարցը պետք է հասցեատեր ունենա: Բայց հարց է՝ ո՞վ է հասցեատերը: Եթե հասցեատերը ՀՀ կառավարությունն է, այլ պատմություն է, եթե ընդդիմությունն է, այլ հարց է, եթե հասարակական լայն շրջանակներն են՝ կրկին այլ հարց է: Քանի դեռ կոնկրետ հասցեատեր չունենք, չենք կարող խոսել այն մասին, թե ինչ լուծումներ կան: Հաշվի առնելով սա՝ այս պահի դրությամբ մենք պարզապես անորոշ վիճակ ունենք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia