Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ուզում է անգամ մի ամբողջ հավերժություն անցնի, քանի դեռ ողջ ենք, մեզ համար ցավը չի մեղմվի». կրտսեր սերժանտ Միսակ Կիրակոսյանն անմահացել է Իշխանասարում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Ամեն անգամ պատերազմով անցած տղաների մասին նյութ պատրաստելիս ինքս ինձ համար հստակ սկզբունք եմ սահմանել՝ չխոսել բացառապես պատերազմի մասին, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նրանք ծնվել էին պատերազմին մասնակցելու և անմահանալու համար: Տիկին Անուշի՝ Միսակ Կիրակոսյանի մայրիկի հետ զրույցը ևս այսպես ենք սկսում: Նա, համակարծիք լինելով այս տեսակետի հետ, ասում է՝ «տղաների կյանքը պատերազմով չի սկսվել, պատերազմով ավարտվել է»: Միսակը ծնվել է 2003 թ. մայիսի 2-ին Վեդի քաղաքում: Դպրոց է հաճախել, հետո ընդունվել Պոլիտեխնիկական համալսարան՝ ծրագրավորման բաժին:

«Դպրոցական տարիներին տարբեր սպորտաձևերի է հաճախել, բայց կարճ ժամանակով: Շուտ էր հիվանդանում, ես էլ ընդդիմանում էի, ասում՝ մի գնա սպորտի: Դպրոցական տարիներին չեմ ասի, թե փայլուն առաջադիմություն է ունեցել, բայց որ առարկան իրեն հետաքրքրել է, մեծ հաճույքով սովորել է: Ապագայի վերաբերյալ մեծ երազանքներ և հույսեր ուներ: Համալսարանի քննությունները հանձնեց, ընդունվեց, բայց ուսանող լինել չհասցրեց՝ 2021 թ. հուլիսի 8-ին զորակոչվեց բանակ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Անուշը:

Հաստատում է՝ որդին շատ էր սիրում մաթեմատիկան, և մասնագիտական ընտրությունը ևս պատահական չէր: «Մտածում էր, որ կկարողանա այդ ոլորտում կայանալ, պահանջարկը մեծ է, լավ աշխատանք կունենա, ընտանիքի մասին կկարողանա հոգ տանել: Մասնագիտական ընտրությունն այդպես է կայացրել»,-հավելում է զրուցակիցս:

Որդիներից կրտսերին նկարագրելիս մայրիկին երևի թե անգամ աշխարհի բառերը չեն բավականացնի. «Կենսուրախ էր, բարի, մարդասեր, մարդկային լավագույն հատկանիշներով օժտված մարդ էր: Երբ պետք էր, ավելի աշխույժ էր, երբ անհրաժեշտ էր՝ լուրջ ու զգոն: Կյանքը հասկանում էր այնպես, ինչպիսին այն կար, իր բոլոր կողմերով»: Միսակը ծառայության է զորակոչվել 44-օրյա պատերազմից մեկ տարի անց: Հետաքրքրվում եմ մայրիկից՝ իսկ ինչպիսի՞ն էին որդու մտքերը, զգացողությունները, անհանգստություն կա՞ր:

«Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Ասում էր՝ մա՛մ, շուտ գնամ, շուտ գամ: Գնամ, գամ ու հասնեմ իմ անելիքներին: Իր նախաձեռնությամբ գնաց զինկոմիսարիատ, ծանուցագիրը ստացավ: Իմ տրամադրվածությունն ու զգացողություններն այլ էին: Մեծ տղաս 44-օրյա պատերազմի մասնակից է, զորակոչվել էր 2020 թ. հուլիսին: Միսակին բանակ ճանապարհելուց հետո ամուսիններով մեկ տարի մենակ մնացինք: Ավագ որդուս և Միսակի տարիքային տարբերությունը մեկ տարի է. երբ Միսակը զորակոչվեց ծառայության, այդ ժամանակ մեծ տղաս Արցախում էր ծառայում՝ մեկ տարվա ծառայող էր արդեն: Ներքին անհանգստություն կար, շատ դժվար էր մեզ համար»:

Միսակը ծառայել է Գորիսի «Զանգեր» զորամասում, եղել է կրտսեր սերժանտ, դիրքի ավագ: «Մեկ տարի և երկու ամիս ծառայել է: Մեկ օր չի դժգոհել որևէ բանից: Բողոքող ու տրտնջացող չէր, եթե անգամ նեղվել է ինչ-որ դժվարություններից, մենք երբեք չենք իմացել այդ մասին: Ու երբ ես էի մի ավելի բան հարցնում, արձագանքում էր՝ մա՛մ, մի ասա: Իր տեսակն այդպիսին էր: Ուզում էր ծառայել, ցանկությունը մեծ էր, և անգամ 44-օրյա պատերազմը չփոխեց իր այդ որոշումը: Հայրենասեր էր իր տեսակով: Անգամ պատերազմի ժամանակ գնացել էր զինկոմիսարիատ, որպեսզի կամավորագրվեր ու գնար ծառայության: Իրեն ասել էին՝ փոքր ես, տարիքդ չի լրացել: Այդ ընթացքում անվադողեր էին հավաքում դիրքերի համար, ակտիվորեն ամեն ինչին մասնակցում էր»:

Միսակն անմահացել է Իշխանասարում՝ 2021 թ. սեպտեմբերի 13-ին: «Ամուսինս յոթ օր Գորիսում մնաց, զորամասի հետ կապ էր պահում, բայց ոչ մի տեղեկություն չկար: Հետո արդեն անալիզներ, Հերացի, մինչև որ սեպտեմբերի 30-ին կանչեցին, որ գնանք... Միսակին չեմ տեսել, այնպես արեցին, որ դրան էլ կարոտ մնացինք: Ասում էին, որ մարմինն ամբողջական է, չի վնասվել, բայց քանի որ երկար ժամանակ է անցել, դատաբժիշկը թույլ չտվեց, որպեսզի տեսնենք»: Հարցնում եմ՝ իսկ ունե՞ն որդու անցած մարտական ուղին, թե որտեղ է կռվել, ինչպես: Պատասխանը բացասական է:

«Ո՞վ է հիշում, որ մի հատ էլ տեղեկություն տան: Մեր ունեցած ինֆորմացիան մասնիկ առ մասնիկ հավաքել ենք տարբեր խոսակցություններից, զրույցներից: Դիրքերում բոլորը զոհվել են, չի մնացել գոնե մեկը, որ ինչ-որ բան պատմի երեխեքի մասին: Ինչ բոլորին հայտնի է լրատվամիջոցներից, այդ նույնն էլ մենք գիտենք: Գիտենք, որ Միսակը թևից վիրավոր է եղել, իր մայկան հանել է, թևը կապել ու շարունակել կռվել: Մնացել է մինչև վերջ: Դատաբժշկական եզրակացության մեջ նշված է, որ վեց տեղից վիրավորում է ունեցել»: Միսակն այն 97 տղաներից մեկն է, որոնց մարմիններն օրեր անց փոխանցել էին հայկական կողմին:

«Այնքան դժվար է այս ամենի մասին խոսելը: Հիմա մնացել ենք երեքով: Չեմ էլ կարող բացատրել, թե ինչպես ենք ապրում առանց Միսակի, անտանելի բարդ է: Ուզում է անգամ մի ամբողջ հավերժություն անցնի, քանի դեռ ողջ ենք, մեզ համար ցավը չի մեղմվի»: Միսակի ու մայրիկի վերջին զրույցը եղել է սեպտեմբերի 12-ին: «Գիշերը ժամը 22:00-ից մինչև 22:50 հեռախոսով զրուցել ենք: Ուրախ էր, լավ տրամադրություն ուներ, այդ ժամանակ էլ որևէ բան չի ասել կամ տրտնջացել՝ մա՛մ, ես լավ եմ, դուք ձեզ լավ նայեք: Երբեք բառ անգամ չի ասել ծառայության դժվարությունների մասին, մեր զրույցները միշտ եղել են առօրյա թեմաների շուրջ: Եթե անգամ ինչոր հարց եմ տվել, ինքը թույլ չի տվել շարունակել, ոչ էլ դժգոհել է կամ ասել ինչ-որ բան: Երանի թե ասած լիներ.. Այնքան բան ունեմ Միսակի մասին պատմելու, չգիտեմ էլ, թե ինչը պատմեցի, ինչը մոռացա ասել»: Միսակը հուղարկավորված է Վեդու քաղաքային պանթեոնում՝ մոտ իր տանն ու ընտանիքին: Ընտանիքին նաև զորամասից ասել են, որ մեդալների է արժանացել, բայց մինչ օրս հավել յալ տեղեկություն չունեն: Իսկ վերջում շատերին համակած անտարբերություն կոչվող ցավի մասին:

«Այս սերունդը ոսկե սերունդ է, որի գինը մենք չհասկացանք: Բոլորը յուրահատուկ էին, ընտրյալներ: Ոչ ոք չգիտի, թե ապագայում այս տղաներն ինչ հաջողություններ էին ունենալու: Որքան ընտանիքներ չկազմվեցին, որքան ընտանիքներ քանդվեցին: Անցյալից դասեր չքաղեցինք, այս ամենը նաև մեր անփութության հետևանքն էր: Մեզ միայն մնաց իրենց մասին պատմելը: Պետք է շատ խոսեն տղաների մասին, լուսաբանեն նրանց: Ինչո՞ւ չեն խոսում, չեն պատմում, ինչո՞ւ այդ օրվա հետ կապված պետական մակարդակով որևէ բան չի արվում, անգամ սգո օր չհայտարարվեց: Հիմա երևի իզուր եմ խոսում, Միսակը լիներ, կասեր՝ մամա՛, սո՛ւս, մի՛ խոսա: Ուղղակի շատ մեծ ցավ եմ ապրում այս անտարբերությունից: Երբեմն տպավորություն է, որ այդ օրը ոչինչ էլ չի եղել, կամ այդպես էլ պետք է լիներ»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia