Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«30 տարվա ամբողջ գործընթացը ջուրը գցեցին». ինչո՞ւ մենք հայտնվեցինք այսօրվա իրավիճակում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Թշնամին Արցախը դատարկելու պայմաններ է ստեղծում, որովհետև Ալիևն, ըստ էության, իր քայլերով է ապացուցում այն թեզը, որ իրեն տարածքն է պետք՝ առանց բնակչության: Դրա համար նա պատրաստ է դիմել ցանկացած ստոր քայլի, այդ թվում՝ ձմռան ցրտին դադարեցնել գազի, հոսանքի մատակարարումը և 120 հազար մարդու գերի դարձնել իր քմահաճություններին: ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք շրջափակված Արցախի շուրջ առկա իրավիճակից, միջազգային արձագանքներից ու Արցախյան հարցի վերաբերյալ ներկա իշխանությունների քաղաքականությունից:

Դիտարկելով նախ աշխարհաքաղաքական գործոնը և այն, թե ինչու Բերձորի միջանցքի հարցը չի հաջողվում կարգավորել, նա նշեց. «Ըստ էության, աշխարհաքաղաքական այն կենտրոնները, որոնք շահագրգռված են տարածաշրջանով, որոնք ակտիվ մասնակցում կամ թվացյալ պատկեր են ստեղծում, թե ակտիվ մասնակցում են միջանցքի ապաշրջափակմանը, միմյանց հետ արդեն այս պահի դրությամբ բավականին թշնամական հարաբերություններ ունեն: Հետևաբար, նրանց այդ աշխարհաքաղաքական մրցակցությունը խանգարում է, որ միջանցքը բացվի: Ադրբեջանն այս պահին խաղում է այդ հակասությունների վրա, բոլոր կողմերին խոստումներ է տալիս, բայց շատ լավ հասկանում է, որ իրեն այս պահին չեն պարտադրի: Ռուսական կողմը չի կարող պարտադրել, որովհետև կաշկանդված է խաղաղապահներով: Այդ պարտադրանքն Ադրբեջանի կողմից կարող է որպես խաղաղապահների գործունեության փոփոխություն դիտարկվել, ինչը խաղաղապահների դուրսբերման պահանջի կհանգեցնի: Աշխարհաքաղաքական տեսանկյունից սա ՌԴ-ի համար Արցախի կորուստ կլինի»:

Գրիգոր Բալասանյանի խոսքով, Արևմուտքը չի կարողանում պարտադրել Ալիևին, որովհետև Ադրբեջանն այսօր Արևմուտքի համար գազի մատակարարման այլընտրանք է: «Բացի այդ, այն տնտեսական շահերը, որոնք արևմտյան մասնավոր ընկերություններն ունեն Ադրբեջանի նավթային արդյունաբերության մեջ, իրենց կողմից շատ ավելի բարձր են դասվում, քան հումանիզմը, հումանիտար խնդիրները, մարդու իրավունքները: Նշվածների վրա Արևմուտքը միշտ մեծ ուշադրություն է դարձրել, բայց դրանք միշտ մի ուղղությամբ՝ հօգուտ իրեն է օգտագործել: Այս պարագայում, երբ դեմոկրատիան, մարդու իրավունքները և տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերը կշեռքի վրա են դրվում, Արևմուտքը ընտրում է երկրորդ տարբերակը: Իսկ Ալիևը միայն մեկ լեզու է հասկանում` ճնշման և ուժի լեզուն: Այս 30 տարվա ընթացքում Ալիևը միշտ էլ օգտագործել է բոլոր հնարավորությունները, որ կուլիսների հետևում անընդհատ բողոքի, բամբասի Հայաստանից, ասի, թե իբր «օկուպացրել» ենք «իրենց» տարածքները»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ նշված ժամանակահատվածում Ալիևին զսպող գործոնը հայկական ուժերն էին:

«Իրականում Ալիևը հիմար մարդ չէ: Նա շատ լավ հասկանում է ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակը, նաև միջազգային փորձն է լավ ուսումնասիրել և հասկանում է, որ միջազգային իրավունքով ու այդ իրավունքին հղումներ անելով աշխարհում դեռևս ոչ մի հաց չի լուծվել: Ու եթե իր վրա ճնշում չի գործադրվում, ու ինքը բոլորին պետք է, բնական է, որ ամեն ինչ անելու է այդ խաղը մինչև վերջ առաջ տանելու համար: Միակ միջոցը, որը կստիպի Ալիևին գնալ զիջումների, սեփական հաշիվների սառեցումն է արևմտյան բանկերում, ինչպես նաև պատժամիջոցների կիրառումը նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Սա միակ հնարավոր տարբերակն է: Բայց Արևմուտքը չի գնա այդ քայլին, քանի որ Ալիևը բոլորին պետք է: Ստացվում է մի փակ շղթա, այդ փակ շղթայում բացառապես տուժում է Արցախի հայ ազգաբնակչությունը, և ավելի քան 20 հազար անմեղ երեխա, որոնք այսօր զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից զուտ այն պատճառով, որ աշխարհն Ալիևին ավելի բարձր է դասում, և Ալիևը պետք է աշխարհին»,-ընդգծեց միջազգայնագետը:

Այս համատեքստում, անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, վերջին շրջանի հայտարարություններին, նաև այն հիմնավորմանը, թե «աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չճանաչի որպես Ադրբեջանի մաս», Գրիգոր Բալասանյանը նշեց. «Սա աննախադեպ բնույթի հայտարարություն էր: Միգուցե միջազգային իրավունքի, միջազգային դիվանագիտության տեսանկյունից Արցախն իբրև Ադրբեջանի մաս է, բայց աշխարհում չկա մի երկիր, որն իր սեփական շահերը չպաշտպանելը կփորձի այդպես հիմնավորել:Այո, աշխարհը չի ճանաչել Արցախը, բայց այդ դեպքում 30 տարի ինչի՞ շուրջ էին տարվում բանակցությունները, այդ դեպքում ինչո՞ւ ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու ինչպե՞ս է ստացվում, որ չճանաչված կամ խնդիրը ճանաչել չցանկացող երկրները, գերտերությունները թույլ էին տալիս, որ Արցախն իրենց երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ ունենա: Բոլորն էլ լավ հասկանում են, որ Արցախի խնդիրն այլ է, այլ լուծում է ենթադրում: Երբ ՀՀ իշխանությունը նման հայտարարություն է անում՝ փորձելով հիմնավորել ու պարզերես անել ադրբեջանական գործողությունները, սա արդեն անթույլատրելի ու աննախադեպ երևույթ է»:

Իսկ թե իշխանություններն ուր հասցրին Արցախյան հարցի գործընթացը, Գրիգոր Բալասանյանը հավելեց. «2018-ից առաջ մենք հասել էինք մի կետի, երբ պատրաստվում էին ավելացնել Անջեյ Կասպրչիկի պատվիրակության լիազորությունները, որին Ադրբեջանը համաձայնել էր: Խոսքը 2017-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին է: Ադրբեջանը համաձայնել էր նաև տեսանկարահանող սարքեր տեղադրելու հայկական կողմի պահանջին, որ հստակ ֆիքսվի, թե ով է պարբերաբար խախտումներ անում: 2018-ից հետո Հայաստանի նորանշակ ղեկավարը, Արցախի բանակցային գործընթացից բացարձակապես անտեղյակ ու անփորձ լինելով, առաջին քայլով պետք է հայտարարեր, որ ինքը նոր մարդ է, ու իրեն ժամանակ է պետք հասկանալու, ծանոթանալու, թե ինչ իրավիճակ է Արցախի խնդրում: Բայց փոխարենը հայտարարեց, որ սկսում է զրո կետից, ամբողջ գործընթացը գցեց ջուրը, հետո էլ հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է, և՛ վերջ»:

Միջազգայնագետը շեշտեց՝ այնուհետ Ադրբեջանի ձեռքերն ազատություն ստացան, Ադրբեջանը հնարավորություն ստացավ հայտարարել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից: «Ադրբեջանին, ի վերջո, այդ հայտարարությունները 44-օրյա պատերազմ սկսելու հնարավորություն տվեցին: Իսկ հետո ՀՀ իշխանության ղեկավարը հայտարարեց, թե Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ: Հետո հայտարարեց, թե Արցախի խնդիրը հումանիտար խնդիր է: Այսինքն, ստացվում է, որ Սահմանադրություն, պետության բոլոր ատրիբուտներն ունեցող ինքնիշխան Արցախն ընդամենը 3 տարվա ընթացքում վերածվեց ինչ-որ մի տարածքի, որի գլխավոր հարցը հումանիտար խնդիրն է: Այսինքն, անկախությունից, հետո ինքնավարությունից էլ իջանք, հասանք ինչ-որ հումանիտար հարցի: Մեծ հաշվով, արցախահայության, ամբողջ հայ ժողովրդի 30 տարվա ազատագրական պայքարը բերեցին, հավասարեցրին լեզգիների, թաթերի, թալիշների խնդրին, այսինքն՝ հումանիտար հարցի: Սա անթույլատրելի էր, և հենց այդ պատճառով մենք հայտնվեցինք այսօրվա իրավիճակում»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով, Արցախի հարցի լուծման տարբերակն այս պահի դրությամբ թաքնված է Ռուսաստանի նախագահի՝ 2022 թ. փետրվարի 23-ի ելույթում: «Խոսքն այն ելույթի մասին է, որտեղ նա մոտ 30 րոպե նվիրեց Լենինի սխալներին: Կարծում եմ՝ մենք Ռուսաստանի հետ շատ ակտիվ պետք է աշխատեինք, որպեսզի գար մի պահ, երբ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիեի հանրաքվեները վերաբերեին նաև Արցախին: Բայց, ցավոք, այլ ճանապարհով գնացինք: Սկսեցին տարբեր կշիռ ունեցող կամ չունեցող միջազգային կազմակերպություններին բերել, մտցնել, խառնել բանակցային գործընթացի մեջ ու այն այնպես խճճել, որ դրանից դուրս գալու տարբերակներից մեկը հիմա կա՛մ պատերազմն է, կա՛մ էլ գերտերություններից մեկի կողմից Արցախի անկախության ճանաչումը: Հակառակ պարագայում Արցախն այսօր վտանգված է՝ կարող է մտնել Ադրբեջանի կազմ: Սա պետք է մտահոգի համայն հայությանը, որովետև կարող է այնպես ստացվել, որ 30 տարվա ազգային ազատագրական պայքարը, մեր կրած բոլոր զրկանքներն անտեղի էին»,-շեշտեց Գ. Բալասանյանը:

Նրա խոսքով, քայլերից մեկը ՌԴ-ի հետ բանակցություններ սկսելը պետք է լիներ, և այս առումով, ըստ նրա, հիմա էլ ուշ չէ: «Պետք է բանակցել, որ Արցախի նկատմամբ վարվի այնպիսի քաղաքականություն, որն իրականացվում է Ուկրաինայի՝ ՌԴ հսկողության տակ անցած վերոնշյալ շրջաններում: Պետք է օգտագործել ադրբեջանական ղեկավարության պրոուկրաինական դիրքորոշումը, Ուկրաինային հատկացվող նաև ռազմական օգնությունների հանգամանքը, որ ՌԴ-ի մոտ հակաադրբեջանական տրամադրություններն այն աստիճանի բարձրացնենք, որ միակողմանի լուծում ստանալու հնարավորություն ունենանք: Այս հարցում պետք է աշխատի դեսպանությունը, ՌԴ հայ համայնքը, ՌԴ-ում լուրջ դիրք ու հեղինակություն ունեցող հայ գործարարները, որ ադրբեջանական դիրքերը Մոսկվայում թուլացնեն, որ հասնեն մի կետի, որ ՌԴ-ն Արցախի նկատմամբ միանշանակ պրոհայկական դիրքորոշում ունենա: Դժվար է, բայց պետք է սկսել, քանի որ հակառակ պարագայում մենք կանգնած ենք Արցախը վերջնականապես կորցնելու վտանգի առաջ»,-եզրափակեց Գ. Բալասանյանը

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak