Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ում պրոտեժեն է Շիրակի նորանշանակ մարզպետը և ինչ սկանդալների կիզակետում է հայտնվել

ANALYSIS

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Մուշեղ Մուրադյանը նշանակվել է Շիրակի մարզպետ։ Նշենք, որ նախօրեին Նազելի Բաղդասարյանն ազատման դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետի պաշտոնից։

Մուշեղ Մուրադյանը մինչ այս բարձր պաշտոնին անցնելը զբաղեցրել է Արփի լիճ ազգային պարկի տնօրենի պաշտոնը: Ի դեպ, վերջինիս կողմից այս պաշտոնը ստանձնելու պատմությունը բավական ուշագրավ է: Շրջանառվող լուրերի համաձայն՝ «Արփի լիճ» ազգային պարկի տնօրենի իրական թեկնածուն հենց նա էր, չնայած այն հանգամանքին, որ մրցույթ էր հայտարարվել: Մուրադյանը վայելում էր Շիրակի նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանի հովանավորությունը: Ըստ մամուլի տեղեկությունների՝ նա էր բարեխոսել թեկնածուի օգտին, եւ  Շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանը հենց նրան էր նշանակել «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն: Կանոնադրության համաձայն անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուներից մեկին, ըստ նպատակահարմարության, նախարարը տնօրեն է նշանակում: Բարձրացված հարցը պայմանավորված է նրանով, որ նախարար Էրիկ Գրիգորյանը նպատակահարմար էր գտել 5-րդ հորիզոնականն զբաղեցրած թեկնածուին, ինչը հարցեր է առաջացնում:

Ներքին աուդիտի բաժինը, որը մինչ այդ ղեկավարում էր Մուրադյանը, ինչպես գիտենք, շատ հեռու է սարերում, Ազգային պարկի տարածքում վերահսկողություն իրականացնելու և մեծ անձնակազմ ղեկավարելու ունակությունից: Ովքեր ծանոթ են տեղանքին, կհասկանան, որ այստեղ կան բազմաթիվ խնդիրներ որսագողության, պետական սահմաններին մոտ գտնվելու և դրանով պայմանավորված՝ բազմաթիվ վտանգների հետ: Ուստի, ենթադրվում է, նպատակահարմար պետք է լիներ մաքուր անցյալ ունեցող ու անընդմեջ արդյունքներ գրանցած թեկնածուի ընտրությունը:

Կարեն Սարուխանյանը, ում անվան հետ կապվում է Մուրադյանի նշանակումը, նշել էր, որ Մուշեղ Մուրադյանը, ղեկավարելով մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը, Սարուխանյանի՝ մարզպետ լինելու ընթացքում մեծ արդյունավետությամբ է աշխատել՝ բացահայտելով բազմաթիվ չարաշահումներ ու գողացված գումարը պետական բյուջե վերադարձնելով։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մուրադյանի հայրը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում գտնվող Զորակերտ գյուղում ֆերմերային մեծ տնտեսություն ունի, իսկ Ղազանչի գյուղի մոտ 200-300 հեկտար վարձակալությամբ տրված տարածք:

Սվելին՝  ըստ տարածվող տեղեկությունների՝ Մուրադյանին «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն նշանակելու հարցում կառավարությունից միջնորդել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ի դեպ, այն, որ Էդուարդ Աղաջանյան-Կարեն Սարուխանյան տանդեմը բավականին ակտիվ միջամտում է Շիրակի մարզում իրականացվող կադրային քաղաքականությանը, միայն այս օրինակը չի փաստում: ԶԼՄ-ի տեղեկություններով՝ հենց այս զույգն է փորձում ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական չեմպիոն գյումրեցի Արթուր Ալեքսանյանին դարձնել Գյումրիի քաղաքապետի՝ իշխանությունների թեկնածուն: Մեծ հաշվով, երևի թե, սա օրինաչափ է, որովհետև ներիշխանական կուլիսներում խոսում են, որ Գյումրիի պատասխանատուն կառավարությունում հենց Էդուարդ Աղաջանյանն է:

Ինչի մասին է վկայում Մուրադյանի մարզպետի պաշտոնին նշանակելը: Նախ և առաջ սա նշանակում է, որ որոշակի առումով ռեաբիլիտացվում է Կարեն Սարուխանյանը, ում, կարծես թե, չէին ներում Ամասիայում ՔՊ կրած խայտառակ պարտությունից հետո: Մյուս կողմից պետք է փաստենք, որ բարձր պաշտոնի է նշանակվում ոչ թե այսպես ասած՝ գաղափարական և քայլած ՔՊ-ականը, այլ մարդ, ով հեղափոխության ակունքներում կանգնած չէր և ՔՊ-ական երբեք չի եղել: Սա բավական լուրջ մեսիջ է ՔՊ-ականներին առ այն, որ Փաշինյանը կադրային քաղաքականության մեջ շարունակում է նախապատվությունը շնորհել ոչ թե իր թիմակիցներին, այլ նախկիններին...

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia