Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Կենսուրախ, ժպտերես, ընկերասեր ու նպատակասլաց». Սամվել Ղազարյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ մոտ երեք ամիս անց. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Սամվելի մասին քույրիկի՝ Մարիամի հետ ենք զրուցում: «Նա հորեղբորս տղան է, միասին ենք մեծացել, մի տան մեջ ապրել: Փոքր տարիքում բավականին չարաճճի էր, կենսուրախ, ժպտերես, միշտ ուշադրության կենտրոնում: Պասիվ երեխա ու պատանի չի եղել, ամեն ինչ ուզում էր իմանալ: Դպրոցում սովորելու տարիներին տարբեր խմբակների է հաճախել: Շատ էր սիրում մեքենա վարել, ինչ կապված էր տեխնիկայի հետ, նրան հետաքրքրում էր: Փոքր տարիքից սկսել է մեքենա վարել և ծառայության ժամանակ նաև իր ցանկությամբ եղել է հրետանային մարտկոցի վարորդը: Պատերազմի օրերին տեխնիկայի ու մեքենաների հետ կապված ամեն հարցում իրեն վստահել են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարիամը:

«Խելացի, ընկերասեր, նպատակասլաց, մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր: Շատ ընկերներ ուներ ու տարբեր տարիքի: Դպրոցում լավ էր սովորում: Հրաշալի երգում ու պարում էր, նվագում էր դաշնամուր, նաև իոնիկա: Արվեստի հետ կապված ամեն ինչ շատ էր սիրում: Ուզում էր ընդունվել Ոստիկանության ակադեմիա: Զորակոչվեց ծառայության: Բանակում որոշումը փոխել էր: Ցանկանում էր ծառայությունից հետո ավիացիայի հետ կապված դասընթացների հաճախել ու ինքնաթիռներ վարել: Պատերազմից մի քանի օր առաջ, երբ զրուցում էինք հեռախոսով, ասաց, որ Ոստիկանական ակադեմիայում սովորելու որոշումը փոխել է: Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞վ է ուզում զբաղվել, ասաց՝ կվերադառնամ, կսովորեմ ավիացիայում և օդաչու կդառնամ»:

Սամվելը ժամկետային զինծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 10-ին: Ծառայել է Ստեփանակերտի «Ցորում»: Եղել է հրետանային մարտկոցի վարորդ: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Իր բոլոր նկարներում ժպտում է: Երբ արդեն ավտոբուսի մեջ էին և պետք է մեկնեին, պատուհանից դուրս նայեց ու էլի ժպտում էր: Սիրով էր ծառայում, բոլորի հետ հրաշալի հարաբերություններ ուներ, ծառայության ընթացքում մի քանի անգամ արձակուրդ եկավ: Երբեք որևէ հարցում չի տրտնջացել, որքան խոսել ենք իր հետ, միայն լավն է ասել, եթե անգամ դժվարություններ է ունեցել, ամեն ինչ ժպիտով է հաղթահարել, այդպիսին էր տրամադրվածությունը նաև պատերազմի օրերին: Տեսանյութը կա, որ սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից Դ-20-երով տղաները մեկնում են ռազմաճակատ: Այդ տեսանյութերից ենք իմացել, որ Սամվելը թեժ կետեր է ուղևորվում, իսկ մեզ ասում էր, որ զորամասում է: Ամենաթեժ օրերին անգամ չենք իմացել, որ վտանգավոր տեղերում է: Երբ հեռախոսով խոսում էր մեզ հետ, իր ձայնից որևէ բան կասկածել անգամ չէինք կարող, միշտ ժպիտով և ուրախ, կատակներ էր անում»: Մարիամն ասում է՝ Սամվելը սիրում էր ծառայությունը, խիստ ռեժիմը, անգամ վաղ արթնանալու փաստը:

«Շատ պատասխանատու էր իր տեսակով, եթե, օրինակ՝ ասում էր, որ ժամը իննին կգամ, ուրեմն ժամը իննին կգար: Վստահելի էր, ամեն առումով կարող էիր հույսդ իր վրա դնել: Պատասխանատու, հուսալի, ընկերասեր: Սամվելի դրական հատկանիշներն այնքան շատ են, որ ինչքան էլ թվեմ, չեն ավարտվի: Չէր կարողանում որևէ մեկից նեղացած մնալ, մի քանի րոպե հետո կմոտենար՝ իր անկրկնելի ժպիտը դեմքին, և նույն պահին ամեն ինչ կմոռացվեր: Կթվա, թե եղբայրս է, միայն դրական հատկանիշներով եմ իրեն նկարագրում, բայց բացասական հատկանիշ չուներ»: Սամվելը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակցել է ռազմական գործողություններին:

«Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 10-ն իր հետ կապի մեջ ենք եղել, ամեն օր, օրը մի քանի անգամ իր հետ խոսել ենք: Կարողանում էր այնպիսի պահերի զանգահարել, որ կողմնակի որևէ ձայն չլսեինք: Ստեփանակերտի «Ցորի» զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի մասին շատ էին խոսում պատերազմի օրերին, այդ տարբերակով էինք տեղեկություններ ստանում, թե որտեղ է նաև Սամվելը: Ջրականում են եղել ամենաթեժ օրերին, Հադրութում: Հոկտեմբերի 10-ին վերջին անգամ զանգել է, հետո երկու օր չի զանգահարել, քանի որ այդ տարածքում կապ չի եղել:

Հոկտեմբերի 12-ին եղել են Ջուվառլուի տարածքում: Հրետանավորներ լինելով՝ իրենք պետք է լինեին երկրորդ կամ երրորդ գծում, սակայն հրամանատարական կազմը, շատերի կարծիքով, դիտավորյալ իրենց տեղակայել է առաջին գծում: Տեղեկությունները հավաքելով ու փաստերը համադրելով՝ եկել ենք նման եզրահանգման: Վերադառնալով այդ օրվան՝ տղաները բավականին մեծ՝ մոտ 300 հոգանոց զորքի շարժ են նկատում: Իրենց հրամանատարը կապ է հաստատում և ասում, որ պետք է նահանջել, սակայն «վերևից» թույլ չեն տվել նահանջել: Արցախի ՊԲ նախարար Ջալալ Հարությունյանն ասել է, որ հանգիստ լինեն, մերոնք են: Տղաները եղել են սարի ներքևի հատվածում: Դրանից հետո բավականին ուշ է եղել ինչ-որ բան ձեռնարկելու համար: Նրանք հասկացել են, որ դեպի իրենց եկող զորքը մերը չէ: Հետո հրաման են ստացել շրջանաձև պաշտպանության անցնելու, հրետանին այլևս չէր կարող աշխատել:

Բայց տղաները թվաքանակով շատ քիչ են եղել, այն էլ՝ դեպի իրենց եկող մոտ 300 հոգանոց խմբի դեմ: Նրանցից մի քանիսն իրենց անմիջական հրամանատար Գևորգ Գևորգյանի հետ փրկվել են: Քրեական գործ հարուցվեց, դատական նիստերի ընթացքում պարզ դարձավ, որ վերջիններս փրկվել են ոչ թե կռիվ տալով, այլ տղաներին թողնելով ու փախնելով: Ծնողները շատ մեծ դժվարությամբ կարողացան ապացուցել Գ. Գևորգյանի մեղավորությունը, այն, որ նա մեքենայով փախուստի է դիմել, իր հետ կարող էր ևս մի քանի զինվորի տանել, բայց չի արել: Ինքը, վարորդը և ևս 2-3 զինվոր են փրկվել, իսկ մյուսները հենց այդտեղ են զոհվել: Դեկտեմբերի վերջին արդեն հստակ իմացել ենք, թե ինչ է տեղի ունեցել, կարողացել Սամվելի մարմինը դուրս բերել: 2021 թ.-ի հունվարի 10-ին՝ իր ծառայության զորակոչվելու օրն էլ հենց տեղի ունեցավ Սամվելի հուղարկավորությունը»: Մարտկոցի շատ տղաներ համարվել են անհետ կորած, տուն «վերադարձել»՝ մոտ 1 տարի երկու ամիս անց:

«Ծնողների ջանքերով կարողացան տղաների մարմինները դուրս բերել: Մեր տղաներին թշնամին այդ տարածքում հուղարկավորել էր, և կարելի է ասել, որ դիտավորյալ չէր փոխանցում հայկական կողմին: Ծնողները սկսեցին պայքարել, որ երեխաների մարմինները վերադարձնեն: Այդ ժամանակ նրանց ասել էին, որ չեն պատրաստվում վերադարձնել մարմինները, քանի որ «այդ մի քանի հոգին ուժեղ դիմադրություն են ցույց տվել, մեզ մեծ կորուստներ պատճառել», և չէին ուզում, որ իրենց հերոսացնեինք: «Ցորի» իրենց մարտկոցը, իրոք, կռիվ է տվել թշնամու դեմ: Անգամ ժամկետայինները երդվել են իրար, որ այդտեղից կա՛մ բոլորով են դուրս գալու, կա՛մ բոլորով զոհվելու են:

Սա արդեն փրկվածներից ենք իմացել դատական նիստերի ընթացքում: Եռաբլուրում հուղարկավորված «Ցորի» տղաների մոտ հուշարձան է տեղադրվել, որի վրա գրված են այդ խոսքերը՝ «Եթե ապրել, ապա ապրել միասին, եթե մահ, էլի միասին»»: «Ցորի» տղաներից մեկն էլ՝ հրամանատար Նորայրը, մինչ օրս համարվում է անհետ կորած: Սամվելը կրտսեր եղբայր ունի, իսկ պատերազմից հետո նրանց ընտանիքում Լուսեն է ծնվել: «Մեր ընտանիքի միասնականությունը, Սամվելի ծնողների անսահման սերն ու միմյանց համար ապրելն ու իրար թիկունք լինելն օգնեց դիմանալ այս անտանելի ցավին»:

Հ. Գ. - Սամվել Ղազարյանը ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հուղարկավորված է հայրենի Արագած գյուղում՝ Արցախյան պատերազմում անմահացածների կողքին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal