Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ասաց՝ մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք». Խորեն Հաջաթյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Վարանդայում. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մանկության տարիներից սկսած Խորենը լուրջ էր իր տեսակով, իհարկե, կատակելու ժամանակ էլ կատակում էր: Նվիրված էր, հայրենասեր, խղճով: Սիրում էր խաղալ փոքրերի հետ, մեծերի նկատմամբ հարգանքով էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խորենի մայրիկը՝ տիկին Ասյան:

Երբ սկսում ենք խոսել դպրոցական տարիների մասին, նա հիշում է, որ դեռ փոքրուց որդին անընդհատ ասում էր՝ ազգի հերոս եմ դառնալու. «Դպրոցական տարիներից ուզում էր Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել: Երբ Խորենը փոքր էր, բնակվում էինք Թալինում: Դպրոցին զուգահեռ նաև 7 տարի տեղի գեղարվեստի դպրոցը հաճախեց: Տեղափոխվեցինք Երևան, ընդունվեց Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջ, չնայած ռազմական համալսարան ընդունվելը մտքից չէր հանել: Իրեն խորհուրդ տվեցի, որ ավելի կատարելագործի կրթությունն արվեստի ուղղությամբ: Ինձ ասաց՝ մա՛մ ջան, քո ցանկությունը կկատարեմ: Սովորում էր, զուգահեռ աշխատում: Մեկնել էր ծառայության, մի օր ասաց՝ ամբողջ Արցախին վերևից նայում եմ: Իրեն վստահել էին քարտեզների թարմացումը՝ մա՛մ, կրթությունս ինձ օգնեց: Ուրախանում էր, որ իրեն նման կարևոր գործ էին վստահել, ասում, որ Արցախը սանտիմետր առ սանտիմետր գիտի: Իրենց զորամասում Մոնթեի արձանը վնասվել էր, դեռ իր ծառայության մեկնելուց առաջ ինչ-որ արկ էր ընկել: Անհրաժեշտ շինանյութ է խնդրել, որպեսզի արձանը վերանորոգի: Ծառայության ընթացքում զորամասից մի քանի անգամ զանգահարել և մեզ շնորհակալություն են հայտնել, որ նման որդի ենք դաստիարակել»:

Խորենը վերջին կուրսում էր սովորում և հնարավորություն ուներ ավելի ուշ մեկնել ծառայության, բայց հրաժարվեց: 1 տարի 3 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը: Ծառայում էր Արցախում՝ Մոնթեի անվան զորամասում: «Ուսանող էր, և մի տեսակ սրտի թրթիռով սպասում էի, որ առաջին վեց ամիսը պետք է Հայաստանում ծառայեր: Բայց հենց վիճակահանության օրը Խորենն ասել էր, որ ուզում է Արցախում ծառայել: Շատ ուրախ էր, զանգեց, ասաց՝ մա՛մ, իմ երազած տեղում եմ՝ Մոնթեի զորամասում: Պատերազմից դեռ ամիսներ առաջ՝ հունիսի 23-ից Խորենը դիրքերում էր մինչև հոկտեմբերի 23-ը՝ զոհվելու օրը: Սեպտեմբերի 23-ին զանգեց՝ մա՛մ, դիրքերից որոշ ժամանակով իջել եմ, նորից բարձրանալու եմ: Բայց հոկտեմբերի 8-ին իջնելու եմ, քանի որ ինձ պարգևատրելու են: Ասացի, որ ինձ որևէ մեդալ պետք չի, կարևորը շուտ ավարտի ծառայությունը ու տուն վերադառնա: Խորենն էլ միտքս շարունակեց՝ մա՛մ, մեդալն ինձ կօգնի, զորացրվելուց հետո ակադեմիա կընդունվեմ, ավելի քիչ վարձ կվճարեմ: Բայց բոլոր ծրագրերը կիսատ մնացին…»:

Պատերազմի օրերին Խորենն ամեն օր տուն է զանգել: «Մե՛րս, լա՞վ եք, երեխեքը լա՞վ են: Իմ մասին մի՛ մտածեք, իմ հետ ամեն ինչ նորմալ է: Հետո տղաների անուններ էր տալիս, որ զանգեմ իրենց մամաներին ու ասեմ, որ չանհանգստանան: Հոկտեմբերի 22-ին ժամը 5-ից 5:30 է իր հայրիկի հետ խոսել: Իսկ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը՝ Վարանդայում: Խորենը մնացել է հողաթմբի տակ: Կամավոր տղաներից մեկն է ինձ պատմել այդ օրվա մասին: Շատ դժվարությամբ են իրեն դուրս բերել: Խորենը 27 օր պատերազմի մեջ է եղել, բայց 27 վայրկյան կրակոց չեմ լսել, ի՞նչ 27, անգամ մեկ վայրկյան: Եղել է Մարտունի 2-ում, Ջրականում, Ամարասում, Կարմիր շուկայում, Վարանդայում»: Մայրիկը վերհիշում է նաև Խորենի հետ սեպտեմբերին՝ պատերազմից առաջ ունեցած իրենց զրույցը, որդին ասել է՝ իմ մասին ոչ մեկին չհիշեցնես, ես ում պետք եմ, ինձ կհիշի:

«Բարկանում էի, թե ինչո՞ւ ես նման բաներ ասում, Խորե՛ն, պատասխանեց՝ մա՛մ, էս խոսքերը դեռ շատ կհիշես: Երևի ինչ-որ բան էր զգում կամ գուցե գիտեր ինչ-որ բան, չեմ կարող ասել: Հիմա մտովի վերադառնում եմ պատերազմական օրեր, ասում էի՝ պառկելուց վրադ շոր կգցես, կծածկվես: Խորենս էլ ծիծաղելով պատասխանում էր՝ հա, մա՛մ ջան, մի քար կա կողքիս, կգցեմ վրաս, որ հանգիստ քնես: Ամեն ինչ կատակի էր վերածում: Մի անգամ էլ ասացի՝ ականջներիդ մեջ բամբակ դիր, ծիծաղեց՝ մա՛մ, մեր կողքի դեղատունը փակ է, որ բարձրանամ վերև, բամբակ կառնեմ: Միայն մի անգամ՝ հոկտեմբերի 11-ին, զանգել ու գոռում էր՝ մենք սրանց մի թիզ հող տվողը չէինք: Ասաց՝ մա՛մ, երեք օր շրջափակման մեջ ենք, մեզ օգնության չեն գալիս, մա՛մ, դու աղոթի, որ ողջ մնանք, որ մեր հողերը հետ բերենք: Իրեն ուժ էի տալիս, ոգևորում, ասաց՝ մա՛մ, չլացես, աչքիցդ արցունք չգա: Ամեն զանգելուց ասում էր՝ երեխեքին լավ կնայես: Շատ էր կապված քրոջ ու եղբոր հետ, ամեն ինչ անում էր իրենց համար: Երբ հոկտեմբերի 20-ին զանգեց, իբր հրադադար էին հայտարարել: Ասացի՝ Խո՛ր ջան, լավ է, չէ՞, հրադադար է: Մա՛մ, սրանք բա՞ն են հասկանում: Հետո ավելացրեց՝ մեծ պատերազմ է, հանկարծ որ հետ չգամ, որևէ մեկին չմեղադրես: Այդ բառերը գրել եմ իր քարի վրա»:

Երբ հողաթմբի տակից դուրս են բերում Խորենի անշնչացած մարմինը, իր զինակից ընկերներից մեկը, ով հայտնի չէ՝ զոհվել է, թե ոչ, նույն պահին զանգահարում է Խորենի հայրիկին, հայտնում որդու մահվան բոթը: «Մարտի դաշտից Խորենի մարմինը «հասել» է Ստեփանակերտ, հետո Գորիս ու Երևան՝ Հերացի: Անհասկանալի պատճառներով իր հագին սպայի հագուստ է եղել, իր վրայի կոդն է բացակայել: Այդ պատճառով իր մարմինը պահում էին, ասում, որ ժամկետային զինծառայող չէ, մեզ էլ խորհուրդ տվեցին այլ տեղում փնտրել Խորենին: Երեք անգամ ԴՆԹ անալիզ ենք հանձնել, համընկնում չկար: Մի ոտք էր, ասում էին, որ դա պետք է տանեք: Հայաստանում չկա մի հիվանդանոց և դիահերձարան, որ մի քանի անգամ գնացած չլինեմ: Ինձ Խորենին տվել են նոյեմբերի 13-ին, իսկ նա հոկտեմբերի 24-ից Հերացիում էր: Երկար ու խառը պատմություն է»:

Պատերազմի ժամանակ Խորենը կամավորներից մեկին՝ Մելիքին իր նկարած նկարն է նվիրել՝ աղջիկ է, աղավնին՝ ձեռքին, իսկ դեմքը՝ փակ. «Մելիքին ասել է՝ դու սրա իմաստը հետո կհասկանաս: Նա առաջարկեց նկարը մեզ տալ, ասացի՝ թող քեզ մոտ մնա, քեզ է նվիրել, ուրեմն դրանով քեզ ինչ-որ բան է ուզել ասել: Նկարի վրա արյան հետքեր կան, այն ամբողջ պատերազմն անցել է իրենց հետ»: Խորենին հուղարկավորել են Սովետաշենում՝ ընտանեկան գերեզմանատանը. «Հուղարկավորությունից մի երեք ամիս հետո Խորենը եկավ երազիս, ասաց՝ գիտես, չէ՞, որ ինձ սխալ տեղ ես տարել: Խորենը դպրոցական տարիներին նաև պատանի երկրապահ էր, այնտեղ ավագ սերժանտ էր:

Եռաբլուրն իր համար սրբատեղի էր, ամեն շաբաթ պետք է պարտադիր այցելեր տղաներին: Մի քանի ամիս հետ նորից երազ տեսա՝ ձեռքիցս բռնեց, տարավ Եռաբլուր՝ մա՛մ, սա է իմ տեղը: Մտածում էի՝ արդյո՞ք ճիշտ է իրեն տեղափոխելը, բայց հետո որոշեցինք անել այդ քայլը: Շուտով Խորենը կլինի Եռաբլուրում»: Տիկին Ասյան ասում է՝ ժամանակը վերքերը չի բուժում, հակառակը՝ ժամանակի հետ ցավն ավելի է սաստկանում: «Հասկանում ես կորցրածիդ արժեքը, պատերազմի ցավը, հասկանում ես, որ արդեն դատարկ ես: Իմ ապրելու հույսը իմ երեխաներն են, իրավունք չունեմ կոտրվելու: Ապրելով ապրեցնում եմ նաև Խորենին: Տղաներն անուն թողեցին ու գնացին»:

Հ. Գ. - Խորեն Հաջաթյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Արիության համար» մեդալներով: Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը Խորենի ընտանիքին դիպլոմի փոխարեն քոլեջի լոգոյով մեդալ է փոխանցել, այգում էլ նրա անվան ծառ է տնկվել: Նա մեդալներ է ստացել նաև տարբեր ՀԿների կողմից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal