Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կապրի կղզուց՝ համաշխարհային նորաձևության ցուցադրություններ․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կապրիները կտրված տաբատներ են կանանց համար՝ ոտքերի ներքևի մասում թեթև կողային բացվածքներով: Այս տաբատի երկարությունը մոտավորապես տաբատի «կանոնավոր» երկարության երեք քառորդն է կազմում։ Ինքնին բավական բարդ կտրվածքով կապրիները համակցվում են պարզ վերնաշապիկների, շապիկների և սովորական կտրվածքի այլ հագուստների հետ: Կապրիները սազում են բացարձակապես բոլոր կանանց՝ բարձրահասակ ու ցածրահասակ, նիհար ու գեր, երիտասարդ ու հասուն: Նրանք անթերի ընդգծում են կազմվածքի առավելությունները և, միևնույն ժամանակ, կարող են օգնել նրբորեն թաքցնել բացասական կողմերը։

Այդուամենայնիվ, մեծ հաշվով, կապրին, ինչ պես ցան կ ա ցած կարճ տա բ ա տ , «կտրում» է ոտքերի երկարությունը։ Այդ իսկ պատճառով ոճաբանները խորհուրդ են տալիս կարճ ոտքեր ունեցող կանանց զգուշանալ նման մոդելներից։ Կապրիները շատ լավ ընդգծում են կոնքերի գիծը՝ թույլ տալով ցույց տալ սրունքներն ու ոտնաթաթերն առավել բարենպաստ լույսի ներքո: Նման տաբատները հիանալի կերպով ընդգծում են հատկապես գոտկատեղի ուրվագծերը: Դրանց շնորհիվ կարելի է մարմնին ավազի ժամացույցի տեսք հաղորդել։ Այս ընտրությունը հաճախ անում են նրանք, ովքեր ցանկանում են ընդգծել կանացիությունը և իրենց կոկետությունը՝ միաժամանակ չկորցնելով այդ հագուստի գործնականությունը։

Սակայն ցանկալի է, որ կարճ հասակ ունեցող աղջիկները հնարավորինս հրաժարվեն այդ մոդելից՝ տարօրինակ տեսք ունենալու վտանգի պատճառով: Այդ կտրված տաբատներն իրենց անունը ստացել են իրենց գյուտի վայրի՝ իտալական Կապրի կղզու շնորհիվ: Առաջին անգամ կանանց զգեստապահարանում կապրի մոդելը հայտնվել է 1940 թվականին։ Հատկանշական է, որ դրանց ստեղծողը գերմանացի մոդելավորող Սոնյա Լենարտն է, որն այդ ժամանակ ապրում էր կղզում։ Ամառը շոգ էր, և դիզայները նկատել էր, որ տեղացիները, որոնք զբաղվում են ձկնորսությամբ և հողագործությամբ, կտրել են իրենց աշխատանքային տաբատներն այնպես, որ երկարությունը հասել է մինչև սրունքի կեսին։ Գաղափարը դիզայներին հետաքրքիր է թվացել, ուստի Բեռլինում նորաձևության հերթական ցուցադրության ժամանակ Ֆրաու Լենարտը ներկայացրել է կտրված տաբատների հավաքածու, որը նա անվանել է այն կղզու պատվին, որտեղ հանգստացել էր՝ Կապրի։

Բավական արագ կապրիները «արտագաղթել» են համաշխարհային նորաձևության մայրաքաղաքներից մեկը՝ Միլանը, և 10 տարի անց սկսել պահանջված լինել Եվրոպայի բոլոր քաղաքներում։ Նորաձևության աշխարհում հաճախակի տեղի ունեցող հեղափոխությունների պատճառով կապրիները մոռացվել են մինչև 90-ականների վերջը։ Իսկ ժողովրդականության գագաթնակետը նորից սկսել են ձեռք բերել 21-րդ դարի սկզբին։ Կապրի տաբատը ԽՍՀՄ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում հայտնի է դարձել միայն անցյալ դարի 90-ականներին։ Պետք է նկատել, որ այդ ժամանակաշրջանում հատկապես կովկասյան և միջինասիական երկրներում նույնիսկ կանանց ամենասովորական տաբատներն առանձնապես տարածված չէին առավել ավանդապաշտական պատկերացումների պատճառով։

Ժամանակակից խանութներում կարելի է գտնել կապրի տաբատների մեծ քանակությամբ տարբեր մոդելներ և ոճեր։ Դրանք կարելի է կրել աշխատանքի, զբոսնելու ժամանակ և մարզասրահներում: Նորաձևության դիզայներների աշխատանքի շնորհիվ կապրիները դարձել են ոչ միայն շատ հարմարավետ հագուստ, այլ նաև ոճային։Այսօր այդ տաբատները կարելի է հանդիպել նորաձևության գրեթե բոլոր ցուցադրությունների ժամանակ, իսկ համաշխարհային հայտնիները, ովքեր հասարակական վայրերում հայտնվում են կապրի տաբատներով, միայն մեծացնում են արդեն իսկ հայտնի այդ հագուստի պահանջարկը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia