Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարությունն օրերս ընդունել է մի որոշում, որով հաստատվել է ՀՀ-ից արտահանվող և ՀՀ տարածքից տարանցիկ փոխադրվող ապրանքների ցանկը։ Մայիսի 26-ի որոշմամբ «զգայուն ապրանքների» շարքին են դասվել մեքենաները, հեռուստատեսային խցիկները, թվային խցիկները, մի շարք սարքավորումներ, որոնք այս շրջանում սովորաբար ՀՀ-ից վերաարտահանվում էին հենց Ռուսաստանի Դաշնություն, քանի որ պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն դրանք այլ երկրներից ուղիղ արտահանում իրականացնելու հնարավորություն չունի։ Կան տեսակետներ, որ այս որոշմամբ անուղղակիորեն կարող է արգելվել մի շարք ապրանքների վերաարտահանումը ՌԴ։ Հիշեցնենք, որ մինչ այս հայկական մի շարք ընկերություններ արդեն հայտնվել են արևմտյան պատժամիջոցների տակ։ «Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, ըստ էության, իրավիճակից օգտվելով հանդերձ՝ Հայաստանը փորձում է զերծ մնալ պատժամիջոցներից։

«Սա վերոնշյալ պատժամիջոցների պատասխանն է, որովհետև այս դեպքում ՀՀ կառավարությունը պարտավոր է նման որոշումներ կայացնել։ Այլ հարց է, թե այդ որոշումը որքանով կիրագործվի։ Ըստ իս՝ ոչ 100 տոկոսով, ինչպես սովորաբար է լինում. եթե հետևող չկա, մեզ մոտ որոշումները կա՛մ մնում են թղթի վրա, կա՛մ մասնակի են կատարվում։ Համենայն դեպս, այս որոշումն ազդելու է վերաարտահանման թվի վրա. կրճատում, մեծ հաշվով կլինի, բայց վերաարտահանումը չի դադարի։ Սա, երևի, այն վճարն է, որ Հայաստանը տալու է պատժամիջոցների տակ չընկնելու դիմաց»,-ասաց նա՝ շեշտելով մեկ այլ հանգամանքի մասին։ «Կարծում եմ՝ ազնիվ կլինի որոշմանը մոտենալ ոչ ավելի խիստ, քան մոտենում էին թուրքական ապրանքների ներմուծման արգելքին։ Այսինքն, ինչքան էլ թուրքական ապրանքներն արգելված էին, դրանց հոսքը ՀՀ թուլացել էր, բայց, ամեն դեպքում, չէր դադարել։ Ես, օրինակ՝ շատ վատ կվերաբերվեմ այն երևույթին, որ այս որոշումից հետո ավելի խիստ մոտեցում ցուցաբերվի, քան ժամանակին թուրքական ապրանքի արգելքի վերահսկողությունն էր»,-շեշտեց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ խոսքը տնտեսական դիվանագիտության մասին է։

«Ըստ ձևի, մենք այդ որոշումները չենք կարող չկայացնել, բայց, ըստ բովանդակության, հաստատ ավելի խիստ չպետք է լինել, քան 2020-ի պատերազմի ժամանակ և դրանից հետո թուրքական ապրանքների ներմուծման արգելքի դեպքում էր»,-ասաց նա։

Անդրադառնալով արտահանման ցուցանիշներին՝ Էմիլ Ստեփանյանն այս համատեքստում հավելեց. «Առհասարակ, վատ եմ վերաբերվում վերաարտահանմանն այն իմաստով, որ այդ համատեքստում չի խոսվում իրական արտահանման մասին։ Իսկ իրական արտահանումը Հայաստանում կա՛մ չի աճել, կա՛մ չնչին աճ է գրանցել։ Միևնույն ժամանակ համոզված եմ, որ պատրաստի արտադրանքի արտահանումը նվազել է։ Ու քանի որ, ինչպես հասկանում եմ, էկոնոմիկայի նախարարությանը չի հետաքրքրում, թե Հայաստանում արտադրված ապրանքների արտահանումը իրականում որքանով է աճել, գերադասում են խոսել երկնիշ և եռանիշ թվերով փուչ արտահանման մասին։ Սա է պատճառը, որ եթե վերաարտահանման թիվն անգամ այս որոշումից հետո կրճատվի, մեծ հաշվով, շատ բան չի փոխվելու։ Եթե մինչ այդ վերաարտահանման ցուցանիշը «շատ ընտիր» էր, հիմա կդառնա ուղղակի «լավ»»։

Նրա խոսքով, իրական արտահանման ցուցանիշները մեզ մոտ աղավաղվել են։ «Վիճակագրության մեջ արտահանման ցուցանիշում վերաարտահանման ցուցանիշն առանձնացված չէ։ Սա խայտառակություն է, ամոթ։ Վերաարտահանումը կարելի է առանձին չներկայացնել, երբ զգալի տոկոս չի կազմում։ Այսինքն, այն ժամանակ, երբ վերաարտահանումն այնքան չնչին է, որ պատկեր չի փոխվում։ Օրինակ՝ քաղցրավենիքի արտահանման որոշակի քանակ կա, որը մենք ներմուծում ենք ՌԴ-ից և ուղարկում ենք Իրան։ Դա մեծ տոկոս չի կազմում ու պատկեր չի աղավաղում։ Մինչդեռ այսօր մեզ մոտ վերաարտահանումը լիովին աղավաղում է արտահանման պատկերը, բայց պետական պաշտոնյաներն էլի չեն պահանջում, որ իրական արտահանումը վերաարտահանումից առանձին դիտարկվի։ Կարծում եմ՝ PR պատճառներ կան, քանի որ նրանք չեն ուզում հրապարակել իրական արտահանման պատկերը՝ առանձնացնելով այն վերաարտահանումից։ Խոսքը Domestic exports-ի մասին է, որը Հայաստանը չունի. սա կա՛մ դիտավորյալ է արվում, կա՛մ թափթփված աշխատանքի հետևանք է»,-ասաց նա՝ ընդգծելով, որ, ի տարբերություն Հայաստանի, տարածաշրջանային երկրներից, օրինակ՝ Վրաստանը հայտարարում է, թե արտահանման մեջ որքան է կազմում վերաարտահանումը։

«Թեպետ Հայաստանում խայտառակ իրավիճակ է ու վերաարտահանումը լրիվ ջնջել է արտահանման իրական պատկերը, մեզ մոտ գերադասում են «խփել դոշին» ու ասել՝ «տեսե՛ք, երկնիշ, եռանիշ, կրկնակի արտահանման աճ ունենք»։ Նման մոտեցումն ամոթ է, որովհետև եթե իրական թվերը ցույց տան, իրենք էլ կսարսափեն։ Մենք ունենք մի իրավիճակ, երբ արդեն երրորդ տարին գյուղատնտեսությունը նվազել է, ամենավերջին ոլորտը մեզ մոտ արդյունաբերությունն է։ Եթե չնչին, կարելի է ասել՝ 0-ին մոտ թվեր են, գյուղատնտեսությունը՝ մինուս, արտահանման ի՞նչ 90, 100 տոկոս աճերի մասին են խոսում ու ուրախանում՝ ասելով՝ «տեսեք՝ ինչ լավ ենք աշխատում»։ Եթե չես արտադրել կամ չես աճեցրել, ի՞նչն ես արտահանել։ Մասնագետները փաստում են, որ Հայաստանում տնտեսական բում չկա, այլ կա տնտեսական ոչ թե շուրջ 12, այլ 6-7 տոկոս աճ։ Մնացածը բախտի բան է. պարզապես«ճիշտ ժամանակին ճիշտ տեղում» ենք հայտնվել։ Մինդեռ ոչ ոք իրականության մասին չի խոսում, քանի որ այսպես շահավետ է, այսպես հեշտ է ասել, որ ամենալավ աշխատողն են։ Իսկ երբ խոսում ենք մինուսի մասին, փորձում են վիճակագրություն փնտրել՝ պարզապես արդարացնելու մինուսները»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer