Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Քրեականացնել ՀՀ անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն». «ՀայաՔվեն» ստորագրահավաք կսկսի և համապատասխան օրինագիծը կներկայացնի ԱԺ

SOCIETY

«ՀայաՔվե» նախաձեռնությունը երեկ Արցախի և Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներին հրավիրել էր հանդիպման: Նախ՝ ի՞նչ է «ՀայաՔվեն»: Այն քաղաքացիական-օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջարկում է քրեականացնել Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն: Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը, որն այժմ նաև «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ է, լրագրողների հետ զրույցում ասում է՝ ակնհայտ է, որ այսօր հայ ժողովրդին համոզում են, թե Արցախն անվերադարձ պետք է լինի Ադրբեջանի կազմում: «Հայ ժողովրդին ներշնչում են անելանելիության զգացում, փորձելով դարձնել հանձնվող: Հայ ժողովուրդը, սակայն, չի ուզում Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում: Նա իր կամքը մեկ անգամ և մեկընդմիշտ արտահայտել է Հայաստանի անկախության հռչակագրում, Սահմանադրության մեջ, ըստ որի, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այն պետք է ինքնորոշվի և միանա մայր Հայաստանին: «ՀայաՔվե» նախաձեռնությունը նպատակ ունի կյանքի կոչելու հայ ժողովրդի հավաքական կամքը՝ որպես առաջին քայլ քրեականացնելով պաշտոնատար անձի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող որևէ հայտարարություն կամ այլ գործողություն: Սրա մասին է «ՀայաՔվե» նախաձեռնությունը, ինչի իրավական հիմքը ՀՀ Սահմանադրությունն է, «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքը: Որպեսզի հանդես գանք օրենսդրական համապատասխան նախաձեռնությամբ, այսինքն՝ Քրեական օրենսգրքում կատարենք համապատասխան լրացում, որով 10-15 տարի ազատազրկում է նախատեսվում Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար, առաջինը հանրային նախաձեռնությամբ հավաքում ենք 50 հազար ստորագրություն, նախագիծը մտցնում ենք ԱԺ: Նախագիծն ընդունվելու դեպքում ցանկացած պաշտոնյա, որը ՀՀ անունից հանդես գալով՝ Արցախը կճանաչի Ադրբեջանի կազմում, կազատազրկվի 10-15 տարի: Եթե ԱԺ-ն մերժում է օրենքի նախագիծը, ապա հաջորդ քայլը պետք է լինի հավաքել 300 հազար ստորագրություն, և հարցը դնել հանրաքվեի»,-նշում է Սողոմոնյանը:

Հավելում է՝ մի քանի օրից նախաձեռնությունը կդիմի ԿԸՀ, որը տասնօրյա ժամկետում պետք է տա պատասխան-թույլտվություն, իսկ դրանից հետո կազդարարվի ստորագրահավաքի մեկնարկը, որը տեղի է ունենալու համայնքապետարաններում, վարչական շրջաններում, մարզպետարաններում և նոտարական գրասենյակներում: Ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի քաղաքացիներին:

Նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանն ընդգծում է, որ հանդիպմանը ներկա բոլոր մարդկանց միավորել է գաղափարը: «Մարդիկ ելք են փնտրում այս իրավիճակից, ուզում են իրենց վրայից թոթափել պարտության խարանը, ոտքի կանգնել և վերգտնել իրենց արժանապատվությունը: Մեր ազգը մի քանի հազարամյակ ապրել է այս տարածքում, և երբ գալիս է մեկը և ասում, որ քեզ կադաստրի թուղթ է պետք, դա ամենամեծ ապտակն է, որը մենք չենք հանդուրժելու: Բարձրանալու ենք այս ծնկաչոք վիճակից և վերահաստատենք մեր բարգավաճելու, զարգանալու, երեխա ունենալու և դաստիարակելու իրավունքը: Ուզում ենք բոլորս միասին անել մի բան, որը մեր երկրի համար ապագայի հեռանկար կբացի: Մեր նպատակը ոչ միայն պարզապես անվտանգությունն է, ոչ միայն Արցախը, ուզում ենք, ի վերջո, տեր դառնալ մեր երկրին և ունենալ այնպիսի երկիր, որտեղ պետք չէ ընտրել անվտանգության և արդարության միջև, ունենալ մի երկիր, որտեղ այդ ընտրությունը չկա»,-նշում է Չալաբյանը: Հարց ուղղվեց պարոն Չալաբյանին այն մասին, թե արդյոք ունե՞նք այսքան երկար ժամանակ նման ճանապարհով գնալու: «Ենթադրում եմ, որ այս ընթացքում «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվի, քանի որ շատ լուրջ հակասություններ կան Հայաստանի և Ադրբեջանի ու Թուրքիայի, մյուս կողմից՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Խնդիրները, որոնք պետք է համաձայնեցվեն, շատ մեծ են: Կա նաև մեկ այլ կարևոր գործոն՝ այն պահից սկսած, երբ ՀՀ իշխանությունը հայտարարեց, որ պատրաստ է հանձնել Արցախը, իր վարկանիշը կտրուկ անկում ապրեց: Այս իշխանությունը հասկանում է, որ իր ոտքերը գետնից կտրվում են, իսկ ինքն էլ կտրվում է ժողովրդից և վաղ թե ուշ ժողովուրդը մաքրելու է այն իշխանությանը, որը փորձում է իր կամքին հակառակ գնալ»,-եզրափակեց Չալաբյանը:

ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, խոսելով Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողությունը քրեականացնելու նախագծի մասին, նշում է՝ իրավական տեսակետից այն, կարծեք թե, անխոցելի է, քանի որ բխում է Սահմանադրությունից, Անկախության հռչակագրից: «Նախագծում նշվում է՝ «Հայաստանի Հանրապետության անունից Արցախն այլ պետության մաս ճանաչող ցանկացած գործողություն», ՀՀ անունից նման գործողություն կատարող սահմանափակ թվով պաշտոնյաներ կան: Օրինագիծն օրենք դառնալու դեպքում կարող էր որոշակի խնդիրներ ունենալ, եթե այն վերաբերեր բոլորին: Միգուցե այստեղ միջազգային իրավական չափորոշիչների առումով խնդիր առաջանար՝ կապված խոսքի ազատության հետ, իսկ պաշտոնատար անձը պետք է կատարի միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ և օրենքով»,-ասում է Գյուլումյանը:

Լուսինե Առաքելյան

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia