Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է

BLOG

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում ահազանգ է հնչեցրել և դիմել է շիրակցիներին:

՛՛Վերջերս, անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում և պետական հատուկ ծառայությունների անվան տակ այցեր է կատարում Շիրակի մարզի տարբեր համայնքներ, ուսումնասիրություն է կատարում տարբեր` շինարարական, հակահրդեհային, անվտանգային, բուժ օգնության և սպասարկման, կրթության ոլորտների աշխատանքների ընթացքի վերաբերյալ, դիտողություններ է անում պետական համակարգի աշխատակիցներին այս կամ այն թերացումների համար, հիվանդանոցներ է մուտք գործում առանց համապատասխան հանդերձանքի և բախիլների, նկարահանում է նոր վիրահատված կամ բուժում ստացող բուժառուներին, մտնում է դպրոց, նկարում դպրոցականներին` առանց ծնողների թույլտվության, մտնում է մանկապարտեզներ, կեղտոտ ձեռքերով կպնում է իրերին, որոնք երեխաներն են հետո ձեռք տալու և շատ հնարավոր է վարակի աղբյուր հանդիսանա երեխաների համար, նկարում երեխաների քնասենյակը....

Թվարկելու շատ բան կա, խախտումները ահռելի են։

Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերոգրյալ խմբավորման անդամները պետական որևէ պաշտոն չեն զբաղեցնում, կուսակցական պատկանելիությունը դեռ հայտնի չէ և չունեն որևէ լիազորություն նմանատիպ ստուգումեր իրականացնելու, դիտողություններ անելու, սպառնալիքներ հնչեցնելու պետական կամ համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին։

Նշեմ նաև, որ վերահսկողական գործառույթներ իրականացնելու համար կան գերատեսչություններ, որոնք ունեն համապատասխան լիազորություններ` հարկ եղած դեպքում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու համար։

Վերոնշյալ կազմակերպության անդամները իրենց այցերի ժամանակ չեն ներկայանում որպես հասարակական կազմակերպություն` փորձ անելով պետական կառավարման հատուկ մարմինների անվան տակ թելադրողի դիրքում հանդես գալ և հրամաններ արձակել, մինչդեռ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետով հստակ արգելվում է կազմակերպության այնպիսի անվանման օգտագործում, որը նույնական է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներին։

Այս անձինք, հատուկ ընտրելով հասարակական կազմակերպության այնպիսի անվանում, որը հանրության մոտ նույնականացվելու է պետական հատուկ ծառայության հետ, փորձում են ինքնահաստատվել` անգործության մեջ մեղադրելով պետական գերատեսչություններին։
Կարծում եմ այստեղ անելիք ունեն նաև ուժային կառույցները։

Ու վերջում.

Սիրելի Շիրակցիներ,

Խնդրում եմ չտրվե՜լ այդ ինքնակոչների սադրանքներին։ Նմանատիպ այցերի ժամանակ պահանջե՜ք, որ պատշաճ ներկայանան, եթե ներկայանում են որպես հասարակական կազմակերպություն` պահանջե՜ք ներկայացնեն այն հիմքերը, որով կարող են այց կատարել տվյալ հաստատություն, պարզե՜ք, արդյո՞ք իրենց հասարակական կազմակերպությունն ունի այդ ամենն իրականացնելու լիազորություն, մի՜ շփոթեք նրանց պետական հատուկ ծառայությունների հետ։

Եղե՜ք իրազեկ, իմացե՜ք Ձեր իրավունքները, դրանով իսկ պաշտպանված լինելով ինքնակոչների սադրանքներից՛՛,-նշել է նա։

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia