Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երևանի մնջաղախի պետական թատրոնը կարող է Հայաստանը ներկայացնել օտար երկրներում. Վահրամ Զարյան

CULTURE

Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը կանցկացվի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակում Հայաստանում է ֆրանսահայ թատերական գործիչ, դերասան, ժամանակակից մնջախաղի ժանրում ստեղծագործող բեմադրիչ, ռեժիսոր Վահրամ Զարյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում արվեստագետը նշեց, որ ժամանակակից մնջախաղն իր համար պլաստիկ, երաժշտական, բեմական արվեստ է, որը պետք է հուզի հանդիսատեսին:

Ի՞նչը գրավեց  մնջախաղումորընտրեցիք այդ ճանապարհը:

-Ընտրություն եմ կատարել հոգով և սրտով: Առաջին թատերական շոկը ստացա փոքր հասակում, երբ հեռուստացույցով տեսա Մարսել Մարսոյին, Լեոնիդ Ենգիբարյանին, Սլավա Պոլյունինին: Նրանց համարները դիտելուց հետո հասկացա, որ ցանկանում եմ լինել բեմում և զբաղվել մնջախաղով:

Հայաստանում կրթություն ստանալուց հետո Ձեր հմտությունները կատարելագործել եք ՖրանսիայումԻ՞նչձեռքբերումներ եք ունեցել:

-Սովորել եմ Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում՝ Գուժ Մանուկյանի ղեկավարած կուրսում: Արդեն երկրորդ կուրսից հետաքրքրությունս խոսուն շարժումն էր, էքսպերիմենտալ թատրոնը: Որպես հանդիսատես սկսեցի այցելել Երևանի պետական մնջախաղի թատրոն, ծանոթացա դերասանուհի Անուշ Ստեփանյանի, թատրոնի ղեկավար Ժիրայր Դադասյանի հետ: Ռեժիսոր Յուրա Կոստանյանի և Ժիրայր Դադասյանի շնորհիվ ֆիզիկապես առնչվեցի մնջախաղին: Ժիրայր Դադասյանի հետ անդրադարձել ենք մնջախաղի  տեխնիկաներին, ժանրերին: Նախքան Ֆրանսիա մեկնելը  հայ վարպետների միջոցով ծանոթացա մնաջաղի պատմությանը և նրբություններին: Այդ ամենը մեծ դեր է կատարել իմ կայացման գործում:

Ֆրանսիայում  բախտ եմ ունեցել սովորել աշխարհահռչակ վարպետ Մարսել Մարսոյի  միմոդրամայի միջազգային դպրոցում: Մարսել Մարսոյի ուսանողների հետ խումբ ստեղծեցինք և 3-ից ավելի ներկայացումներով շրջագայեցինք: Արդեն 7 տարի է, ինչ Ֆրանսիայում ունեմ իմ թատերախումբը՝ «Վահրամ Զարյան քոմփանին»: Թատերախմբի միջոցով կարողանում եմ իրականացնել իմ գաղափարներն ու մտահաղացումները: Ասելիքս բերեց խմբի ստեղծմանը: Խմբի անդամների հետ նախկինում նույնպես համագործակցել եմ, այդ իսկ պատճառով ոչ միայն ստեղծագործական, այլև ադմինիստրատիվ հարցերում կարողա նում ենք համատեղ աշխատել:

 Արդեն երկրորդ անգամ եք մասնակցում  Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնին:Կխոսե՞ք ձեր տպավորությունների մասին:

-Դրական տպավորություններ եմ ստացել առաջին անգամվա մասնակցությունից, այդ իսկ պատճառով կրկին այստեղ եմ:  Փառատոնը փորձի փոխանակման համար հիանալի հարթակ է: Այն ընդլայնել է իր աշխարհագրությունը, մեծացել է մասնակիցների թիվը: Դա խոսում է փառատոնի նկատմամբ մեծ հետաքրքրության մասին: Ինձ համար շատ հաճելի է մասնակցել փառատոնին. ես ինձ տանն եմ զգում:

 

Հայաստանում ի՞նչն է պակասում մնջախաղի զարգացման համարև ի՞նչ խնդիրներ կան այս դաշտում:

 

-Հայաստանում ոչինչ չի պակասում մնջախաղի զարգացման համար: Երևանի մնջաղախի պետական թատրոնը կարող է Հայաստանը ներկայացնել օտար երկրներում: Կարծում եմ՝ այս թատրոնի առաքելությունը մնջախաղի միջոցով հայկական ստիլիստիկան ներկայացնելն է: Ընտրվում են հայկական միջնադարյան թեմաներ, դինամիկ ժեստեր և շարժումներ, որոնք համապատասխանում են մեր հոգեվիճակին, պատմությանը:  Ստեղծվել է հայկական մնջախաղի դպրոց, որով անհրաժեշտ է պարծենալ:

-Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:

-Սեպտեմբերի 1-ից նոր «Օբլիկա» վերնագրով  ներկայացման փորձերն ենք սկսելու: Համագործակցում ենք «Ensemble Rodier» ժամանակակից երաժիշտների անսամբլի հետ: Այն ներկայացնում է կենդանի ժամանակակից երաժշտություն: Բեմադրությունը ոչ միայն բեմում, այլև թանգարաններում է ներկայացվելու: Ներկայացման համար հատուկ գրվել է երաժշտություն: Մեծ հույսեր ունեմ փառատոնի շրջանակներից դուրս նաև ապագայում ներկայացումներով հանդես գալ հայ հանդիսատեսի առաջ:

-Շնորհակալություն զրույցի համար:

Հարցազրույցը` Անժելա Խաչատրյանի

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal