Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պարույր Հայրիկյան. «Այս Սահմանադրության պայմաններում իրականացվող ցանկացած գործողություն ոչ լեգիտիմ է»

POLITICS

ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, լրատվամիջոցների հետ «շփվելու» 6-ամսյա ընդմիջում էր հայտարարել: Սակայն, ապրիլի 2-ին Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հասարակական-քաղաքական գործիչը, կատարելով հերթական գրառումն իրազեկեց, որ իր կողմից հայտարարված ժամկետն արդեն ավարտվել է:

Հիշեցնենք, որ նա ավելի վաղ հայտարարել էր, որ ՍԴ դիմելու և Սահմանադրության նոր տեքստը հակասահմանադրական ճանաչելու համար անհրաժեշտ էր հավաքել 200 հազար ստորագրություն: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը սակայն, անցյալ տարվա նոյեմբերին ստորագրություն հավաքելու ձևաթուղթ ներկայացնելու մասին ԿԸՀ ներկայացրած դիմումը մերժել էր՝ նշելով, որ այդ գործընթացը հնարավոր կլինի սկսել միայն 2018 թվականի ապրիլից, երբ ուժի մեջ մտնեն նոր նախագահի լիազորությունները: Այդ ժամանակվանից Պ. Հայրիկյանը որոշեց լռել:

Եվ այսօր, երբ արդեն թե՛ Հայրիկյանի հայտարարած 6-ամսյա դադարի ժամկետն է լրացել, թե՛արդեն ուժի մեջ են մտել Սահմանադրության նոր տեքստում ներառված դրույթները, իսկ մյուս կողմից էլ արդեն տեղի է ունեցել ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը, Past.am-ը փորձեց հասարակական-քաղաքական գործչից հետաքրքրվել, թե ինչ փուլում է իր կողմից մեկնարկած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի գործընթացը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, իր կարծիքով, լեգիտի՞մ, թե ոչ լեգիտիմ նախագահ է:

«Ընդհանրապես այս Սահմանադրության պայմաններում իրականացվող բոլոր գործողությունները, ցավոք սրտի, ոչ լեգիտիմ են նախևառաջ այն պատճառով, որ այս Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքներով: Երկրորդ՝ քաղաքացիների իրավունքներն այնտեղ նվազեցված են: Խոսքն ամենևին էլ Արմեն Սարգսյանին չի վերաբերում, բայց փաստ է, որ երկրում տեղի ունեցող ամենակարևոր քաղաքական գործընթացների ժամանակ ուղղակիորեն նվազեցված է քաղաքացիների դերակատարությունը և մասնակցությունը: Ի դեպ, նախագահ ընտրելու կարգը խախտվել է երեկվանից: Եվ խախտումներով ընդունված Սահմանադրությամբ կատարված որևէ գործողություն չի կարելի օրինական կոչել»- ասաց Պ. Հայրիկյանը:

Հարցին, որ ստացվում է, թե իշխանություններն իրենց օրակարգով են առաջ շարժվում՝ ՀՀ նախագահ են ընտրում, երդմնակալության արարողություն են իրականացնում, վաղը մյուս օրը ՀՀ վարչապետ կընտրեն, սակայն ընդդիմադիր քաղաքական ուժերն ու գործիչները չեն կարողանում  միասնական օրակարգ ձևավորել: Այս պայմաններում, եթե անգամ հաջողվի հասարակությանը ոտքի հանել, ապա հնարավոր կլինի՞  որևէ լուրջ արդյունք ակնկալել, ԱԻՄ առաջնորդը պատասխանեց.

«Ընդհանրապես ովքեր մշտապես դժգոհ են եղել, միշտ էլ դժգոհ են: Այլ բան է, թե դժգոհությունը որքանով է հիմնավոր և արդարացվա՞ծ է, թե պարզապես ընդդիմադիրի դժգոհություն է: Եվ քանի որ մեր բարձրացրած հարցն ու պահանջը ո՛չ ընդդիմությանն է վերաբերում, ո՛չ էլ իշխանություններին, այլ օրինավոր Սահմանադրություն ունենալուն է վերաբերվում և համազգային հարց է՝ մարդու իրավունքներ, քաղաքացիների իրավունքների ամրագրում և ոչ թե դրանց նվազեցում, այլ՝ ավելացում:  Ուստի մենք տրամադրված ենք այդ ուղղությամբ աշխատել: Եվ եթե այդ ճանապարհին միջանկյալ քայլեր էլ լինեն, ապա ընդդիմադիր ուժերին մենք կաջակցենք, կզորակցենք և կարտահայտենք մեր համերաշխությունը: Բայց մենք ունենք մեր հստակ ճանապարհը, որով էլ առաջ ենք շարժվելու»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Նա չբացառեց, որ ապրիլի 13-ին կմասնակցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքին:

«Ամենայն հավանականությամբ կմասնակցեմ, քանի որ ինչ-որ պահի մենք դրական արտահայտվեցինք և մեր աջակցությունը ցուցաբերեցինք ինչպես Նիկոլ Փաշինյանի գործին, այնպես էլ Էդմոն Մարուքյանի դիրքորոշմանը: Այսինքն, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մեր երկրի առաջընթացի համար ինչ-որ քայլ ձեռնարկել, բոլորին էլ աջակցում և զորակցում ենք, և բոլոր նման քայլերը մենք համարում ենք, որ մեր մեծ գործի նախապատրաստական քայլերն են»,- ասաց Պ. Հայրիկյանը:

Արմինե Գրիգորյան  

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak