Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կնվազեն դատախազների լիազորությունները. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ քննչական կոմիտեն առաջարկում է քննչական գործողություններ կատարելու համար դատարան միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակից հանել դատախազներին՝ դրանով իսկ գործող իրավակարգավորումները համապատասխանեցնելով ՀՀ Սահմա­ նադրությանը: Այս մասին նախագիծն այսօր հայտնվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Միաժամանակ հետաքննության մարմնին, քննիչին ու դատարանին պարտավորեցնում են միջնորդություններ հարուցելու և դրանց վերաբերյալ կայացված որոշումների պատճեններն ուղարկել հսկող դատախազին՝ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը: Նախագծում ասված է, որ օրենսդրությամբ պետք է նախատեսել դրույթ, համաձայն որի՝ քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին քննիչի կողմից դատարան միջնորդություն ներկայացնելու կամ դատարանի կողմից ընդունված որոշման մասին պետք է ծանուցվի հսկողություն իրականացնող դատախազը: Քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելը հետապնդում է ապացույցներ հավաքելու նպատակ, ուստի դրա նկատմամբ պետք է առկա լինի դատախազական հսկողություն։ Մինչդեռ, օրենսդիրը պահպանել է դատախազի կողմից քննչական գործողություններ կատարելու նպատակով միջնորդություն ներկայացնելու դատախազի լիազորությունը, որը դուրս է դատախազության սահմանադրական լիազորություններից։ ՀՀ Սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելը պետք է գտնվի դատախազական հսկողու­թյան տիրույթում, քանի որ այն մինչդատական վարույթի, քննության մաս է։ Մինչդեռ օրենսդիրը դատախազին վերապահելով քննչական գործողություններ կատարելու նպատակով միջնորդություն ներկայացնելու լիազորություն՝ միաձուլել է նախաքննության և դրա նկատմամբ հսկողության գործառույթները։ Եթե հսկող դատախազը ներկայացնում է քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդություն, ապա դրանով իսկ իրականացնում է մինչդատական վարույթ, ուստի միաժամանակ չի կարող այդ նույն վարույթի նկատմամբ իրականացնել հսկողություն։ Բացի այդ, դատախազի կողմից քննչական գործողություններ կատարելու վերաբե­րյալ դատարան միջնորդություն ներկայացնելու լիազորություն նախատեսված չէ։ Դատախազը իրավասու է օրենսգրքով սահմանված դեպքերում հետ վերցնել քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը կամ մասնակցել դատական երաշխիքների վարույթին։ Նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը ներառում է այնպիսի լիազորություններ, ինչպիսիք են քննիչին օրինականության խախտումների վերացմանն ուղղված հանձնարարություններ տալը, քննչական գործողությունների կատարմանը մասնակցելը, քննիչի գործողությունների դեմ բերված բողոքները քննելը, քննիչի ընդունած որոշումները վերացնելը, քննիչին վարույթից հեռացնելը, մեղադրական եզրակացությունը կամ մեղադրական ակտը հաստատելը և այլն։ Դատախազական հսկողության սահմանադրական գործառույթի իրացումը չի նշանակում դատախազի կողմից քննության ընթացքի կանխորոշում կամ ուղղորդում, քննիչի փոխարեն որոշումների ընդունում կամ գործողությունների կատարում Հայեցակարգից բխում է, որ քննչական գործողություններ կատարելու միջնորդություն ներկայացնելը չի մտնում դատախազական հսկողության գործիքակազմի մեջ: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով դատարան դիմելու վերաբերյալ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրությանը՝ միաժամանակ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia