Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Անի Զախարյանը դեռ ուսումնասիրում է Փաշինյանի կառավարության աշխատանքը. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունում, (եթե այդ անունո ոչինչ չասեց, միանգամից ասենք՝ Անի Զախարյանի կուսակցություն), թեև դեռևս չեն հստակեցրել, թե Երևանի ավագանու արտահերթ ընտրությանը կմասնակցեն, թե ոչ, բայց որ մարտական են տրամադրված, միանշանակ է: Ու թեև դեռ հայտնի չէ, թե իրենց այդ տրամադրվածությունը մինչև ուր կտանի կուսակցությանը, բայց ներկուսակցական քննարկումների ժամանակ իրենք չեն շրջանցում հարցը, թե իրենց կուսակիցներից ում որտեղ են տեսնում: Ասել է թե, տեսական բոլոր վերլուծություններն արվում են, իսկ պրակտիկ քայլեր իրականացնելու համար ժամանակ է պետք:

Կուսակցության ղեկավար Անի Զախարյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ դեռևս սպասում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրը լրանա: Դրանից հետո նա անպայման կխոսի հրապարակավ ու կասի, թե իր կարծիքով՝ ինչ պետք է արվեր այդ ընթացքում, ինչ՝ ոչ:

Կառավարության համակարգում պաշտոն զբաղեցնելուց առաջ կարևորում են մասնագիտական որակ ունենալը և չեն կիսում այն տեսակետը, որ Երևանի քաղաքապետն անպայման պետք է երևանցի լինի, որպեսզի մայրաքաղաքի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ունենա: Այստեղ, իմիջիայլոց, «ձեռքի հետ» հավելենք, որ Անի Զախարյանը գյումրեցի է:

«Երևանը յուրաքանչյուրիս մայրաքաղաքն է և այսօր ՀՀ բնակչության մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաքում: Բացի այդ, Երևանը համայն հայության մայրաքաղաքն է և մեր երկրի դիմագիծը, որին պետք է մտածողություն ու մշակութային որակներ հաղորդել, ինչն այսօր, ցավոք, չկա: Երևանը որպես մայրաքաղաք կորցրել է իր դեմքը և այդ դիմագիծը պետք է վերականգնել և դա պետք է այն մարդիկ իրականացնեն, ովքեր ունեն ժամանակակից կրեատիվ մտածելակերպ, ապրել են մայրաքաղաքում և Երևանն իրենցն են համարում»,– ասաց Ա. Զախարյանը:

Ու թեև նա կողմ է կրեատիվությանը, բայցև դեմ է թամանյանական ձեռագիր ջնջելով անհասկանալի ու անընկալելի նորարարական կտրուկ քայլերին, ինչպես Հյուսիսային պողոտայի դեպքում էր, երբ հին պատմական շենքերի փոխարեն առանց կանաչապատ տարածքներ նախատեսելու մի ողջ թաղամաս նախագծվեց:

«Կրեատիվը երբեք ու երբեք չպետք  է աղավաղի հին Երևանի պատմամշակութային արժեք ներկայացնող շինությունները: 

Մենք այսօր հին Երևանը վերականգնելու, միևնույն ժամանակ նոր Երևան կերտելու խնդիրներ ունենք: Օրինակ, հասկանալի չէ, թե ո՞րն է այսօրվա Երևանի սիմվոլը»,– ասաց Ա. Զախարյանը:

Խոսելով կառավարության աշխատանքի մասին, նա նշեց, որ իր համար ընդունելի չէ «ժամանակավոր կառավարություն» արտահայտությունը, և ցանկացած նոր կառավարություն պետք է կարողանա կարճ ժամանակահատվածում տնտեսական արժեհամակարգային և այլ փոփոխությունների հիմքերը դնել, ինչը ըստ նրա դեռևս տեսանելի չէ: 

«Ես կարծում եմ՝ Հայաստանում ժողովրդավարական զարգացումները սկսվել են դեռևս «էլեկտրիկ Երևան» շարժումից, որը հետագայում ավելի լուրջ հիմքերի վրա է դրվել, իսկ իշխանափոխությունը դրա կուլմինացիոն շրջափուլն էր: Ո՛վ չգիտեր, որ նախկին իշխանական համակարգը կոռումպացված է եղել, պարզապես պետք էր սեղմակը սեղմել, որպեսզի գործերը հստակ անուններով հայտնվեին սեղաններին: Ինչ վերաբերում է կառավարության աշխատանքին, ինչպես ավելի վաղ նշել ենք, կառավարության աշխատանքի 3 ամիսը լրանալուց հետո մեր կուսակցության կողմից բոլոր ոլորտների մասով հստակ զեկույց կներկայացնենք, թե ինչ կարող էր արվել և ինչ է արվել այդ եռամսյակի ընթացքում»,– ասաց Ա. Զախարյանը: 

Նա ևս մեկ անգամ նշեց, որ ինքը վաղուց է ձեռնոց նետել Փաշինյանին և հիմա գնդակը կառավարության ղեկավարի դաշտում է: Ու թեև իրենք դեռ այս պահին կառավարության ողջ կազմի պահանջին համարժեք կուսակիցների բանակ չունեն, բայց հույս ունեն, որ քաղաքական կոնսենսուսի պայմաններում հնարավոր կլինի կառավարություն ձևավորել, որտեղ ներգրավված կլինի քաղաքական կուսակցությունների ներգրավված առողջ և կառավարման փորձ ունեցող ներուժը:

«Հակառակ դեպքում ինձ ժամանակ է հարկավոր, որպեսզի կարողանամ իմ թիմը համալ րել այնպիսի կադրերով, որոնք ապագա կառավարության համար կարող են լուրջ ծրագրեր ու որակ ապահովել: Եվ եթե «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցություն պետք է լինի, ապա դա պետք է իրենց առաջարկով լինի, քանի որ մեր թիմում բավականին խելացի անձինք կան և ցանկացած կառավարություն ինքը պետք է շահագրգռված լինի առողջ քաղաքական ուժերի հետ երկխոսելու և համագործակցելու: Ինչ վերաբերում է մեր կողմից ցուցաբերվող նախաձեռնությանը, ապա «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների շուրջ քննարկումներից առաջ մեր կուսակցությունը պաշտոնապես դիմեց Արարատ Միրզոյանին, սակայն մեր կողմից գրավոր ուղարկված դիմումին անգամ գրավոր պատասխան չստացանք: Մինչդեռ ցանկացած կառավարության գրագետ ձեռագրի դեպքում պետք է գրավոր հարցին գրավոր պատասխան տար: Մինչդեռ մենք պատասխան չունեցանք: Այսինքն, համագործակցությունը, որը պետք է տեղի ունենա, պետք է գրագետ լինի: Նույնիսկ երբ կառավարություն եք գանգահարում, հասկանալի է դառնում, որ լրջություն անգամ չկա: Այսինքն, մենք դեռ հետևում ենք, թե ինչպիսի ձեռագիր է որդեգրելու այս կառավարությունը և մեր հետևություններն այդ առումով դեռ կանենք»,– ասաց կուսակցության ղեկավարը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak