Նախագահը հանդիպել է ՀԲԸՄ ծրագրերի մասնակից ուսանողների հետ
SOCIETYՆախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ամառային մասնագիտական փորձառության և «Երաժշտական Հայաստան» ծրագրերի մասնակից ուսանողներին, ովքեր Հայաստան են ժամանել տարբեր երկրներից:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Ուսանողները նախագահին ներկայացրել են Հայաստան այցելության նպատակը, կիսվել տպավորություններով, այնուհետև տարաբնույթ հարցեր են ուղղել, մասնավորապես՝ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների, ստեղծված նոր հնարավորությունների, Հայաստանի զարգացման տեսլականի, ինչպես նաև` սիրահայ համայնքի խնդիրների մասին:
Խոսելով Հայաստանում կատարված փոփոխությունների մասին` նախագահը նշել է, որ երկիրն այս փոփոխությունների կարիքն ուներ:
Հանդիպման ավարտին նախագահը երիտասարդներին կոչ է արել՝ անկախ նրանից, թե որ երկրում են ապրում, հպարտ լինել իրենց ինքնությամբ ու հայրենիքն ունենալ իրենց մտքում ու հոգում: