Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երվանդ Վարոսյան. «Բարձրագույն դատական խորհուրդը մեռելածին է. պետք է ցրվի». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձրագույն դատական խորհուրդը կազմավորման ընթացքից մինչ օրս մամուլի ուշադրության կենտրոնում է, տարբեր հարթակներում իրենց մտահոգություններն են հայտ նում նաև փաստաբանները : «Փաստ»–ն օրերս անդրադարձել էր այսօր կայանալիք` դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստին, որը նախաձեռնվել է դատավորների 1/5–ի պահանջով: Դատավորների դժգոհության պատճառը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից առժամանակ կասեցված առաջխաղացման մրցույթներն են. նրա և ԲԴԽ այլ անդամների թեթև ձեռքով մրցույթում «հաղթում» են, այսպես կոչված, դրսի մարդիկ՝ առավելապես շեշտադրելով գիտական գործունեությունը, այլ ոչ թե աշխատանքային փորձը: 

Սահմանադրության վերջին փոփոխություններով ԲԴԽ–ն պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը: Բարձրագույն դատական խորհուրդն է ՀՀ նախագահին առաջարկելու նշանակել դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին: Լուծելու է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, լիազորությունները դադարեցնելու և մի շարք այլ հարցեր:

Հաշվի առնելով ԲԴԽ նշանակությունը, դերը` փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ զրույցում խոսեցինք այն իրավիճակի մասին, որը ստեղծվել է այդ մարմնի շուրջ: 

Երվանդ Վարոսյանի խոսքով` պատճառը շատ պարզ է:

«Բացի նախկին նախագահից (երրորդ նախագահ Սերժ Սարգսյան–խմբ.), Հայաստանում ոչ ոք չգիտի, թե այդ կառույցը ինչ սկզբունքով է ձևավորվել, ինչպե՞ս է կատարվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունը, ո՞ր արժեքների, ո՞ր կենսագրության համար, ինչպես նաև` իրենց կողմից կյանքում և մասնագիտական ոլորտում թողած ինչ հետագծի համար: Ինչպես ընդունված է Հայաստանում, ինչ–որ մեկը որոշել է, որ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը պետք է լինեն, և Պողոսը, Պետրոսն ու Մարտիրոսն էլ եղել են: Նման պայմաններում այդ մարմնից դատական համակարգի հետ կապված ինչ–որ դրական փոփոխություններ սպասելը կատարյալ միամտություն է: Լավագույն դեպքում այդ մարմինը կարող է անհայտ հանգամանքներում դատավոր ընտրել, հետո իր իսկ ընտրությունը չեղարկել: Հետո կարող է նորից ընտրել այդ մարդուն ու նորից չեղարկել: Բայց ես կարծում եմ, որ մենք կրկեսի վերածելու դատական համակարգ չունենք»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Երվանդ Վարոսյանը: 

Նրա խոսքով, պատճառը միայն այն չէ, որ կառույցը նախկին իշխանությունների ղեկավարման ժամանակահատվածում է ձևավորվել: «Խնդիրը միայն «Սերժ Սարգսյանի օրոք» բառերը չեն: Բանալին այդտեղ չէ, որ թաքնված է: Ավելի կարևոր է, թե ինչ կերպ է դա արվել: Ո՞վ են այդ մարդիկ, որ իրենց վրա վերցնեն այդ պատասխանատվությունը: Ճանաչո՞ւմ եք նրանց, իհարկե, բացի մեկից, ով կոմունիզմի շրջանից մեզ հետ զուգահեռ գալիս է: Մինչդեռ հասարակության լայն շերտերի և առնվազն արդարադատության ոլորտում աշխատող ու ծառայություն մատուցող անձանց համար նրանք պետք է հայտնի լինեն: Հայտնի լինելը նշանակում է նաև լինել կանխատեսելի: Հանրությունը պետք է հասկանա` քո դիրքորոշումն ինչպիսի՞ն է, այս կամ այն հարցի շուրջ դու ձևավորված ինչպիսի՞ կարծիք ունես: Կամ քո կարծիքը քո ապրած կյանքի ո՞ր դրվագներով է ձևավորվել: Այդ ամենը պետք է պարզ լինի: Եթե պարզ չէ, ապա «ծանոթով», «մեկը խնդրեց», «մեկի մեկի քավորն է, մեկը մեկի սանիկն է», «մեկի պապան փող ունի», «մեկի մաման չգիտեմ ում հետ լավ է» սկզբունքներով ձևավորված ոչ մի մարմին չի աշխատելու: Անունը ինչ ուզում է լինի, կյանք չի կարող ունենալ, բայց գոյություն` կարող է: Մարդիկ կարող են գնալ աշխատանքի ու գալ, ծառայողական ավտոմեքենաներ և քարտուղարուհիներ ունենալ, հնարավոր է` իմ և ձեր հաշվին աշխատավարձ էլ ստանան: Բայց եթե այդ մարմինը ձևավորվել է փակ, միանձնյա որոշումներով, բնականաբար, մեռելածին է, չի կարող որևէ բան անել: Կարող է, բայց` ձևական: Կարող են գնալ մարզեր, նստել, դեմքի լրջագույն արտահայտություն ընդունել, դատավորների հետ մի սեղանի շուրջ ինչ–որ հարց քննարկել»,–ընդգծեց փաստաբանը: Երվանդ Վարոսյանի խոսքով` լուծումը մեկն է:

«Սերժ Սարգսյանի կողմից միանձնյա ձևավորված կառույցի յուրաքանչյուր անդամ պետք է հասկանա, որ Սերժ Սարգսյանը չկա, նրա անփառունակ իշխանությունն ավարտվել է, և իրենք այնտեղ անելիք չունեն: Այդ մարմինը պետք է ցրվի: Հետո զրոյից թափանցիկ, հասարակության համար հասկանալի մեխանիզմներով պետք է ընտրվեն ու նշանակվեն նոր անդամներ»,–նշեց նա:

Իսկ թե որքանով կարող են ԲԴԽ անդամներն այդ կամքը դրսևորել, Երվանդ Վարոսյանը նկատեց. «Ես թերահավատ եմ, որ իրենք դա ինքնուրույն կանեն ու կհասկանան, որ միակ ելքն է: Բայց եթե իրենք չհասկանան, չի նշանակում, որ դա բացառվում է: Հասարակությունը պետք է կանգնի ու ասի` ցտեսություն, պարոնա՛յք»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia