Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Քաղաքական ուժերը Քոչարյանին վերադարձնում են. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և կալանավորման կապակցությամբ ներկայումս դաշտում առկա են մի շարք հայտարարություններ: Հայտարարությունների հեղինակներն են ՀՅԴ–ն, ՀՀԿ–ն, Վազգեն Մանուկյանը, Արցախի առանձին պատգամավորներ: Առաջին երկուսի դեպքում գործ ունենք քաղաքական կուսակցության դիրքորոշման հետ: Չնայած տարօրինակ էր, սակայն սպասելի, որ ՀՅԴ–ն խորը մտահոգություններ էր հայտնում Քոչարյանի կալանավորման և մեղադրանքի առաջադրման շուրջ` նույնիսկ նշելով, թե դա կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք: Այս հայտարարության ենթատեքստում կարելի է կարդալ, որ ՀՅԴ–ն հենց ինքն այդպես էլ մեկնաբանում է` անուղղակի կերպով: 

Դե, ՀՅԴ–ի նման կեցվածքը սպասելի էր, քանի որ ՀՅԴ–ն մեծ հաշվով եղել է Քոչարյանի միակ հենարանը, սակայն տարօրինակ է այն եռանդը, որով Դաշնակցությունը փորձում է մաքրազերծել Քոչարյանին, այն Քոչարյանին, ով ժամանակին ուղղակիորեն հրամայեց պարզապես բացել բանտախցերն ու դուրս թողնել ՀՅԴ գործիչներին` «քաղաքական իրադրության փոփոխության հետևանքով»: Կրկնենք` ոչ թե իրավական ընթացակարգով, ոչ թե արդարացման դատավճիռներով, այլ զուտ, կարելի է ասել, կամայական ցանկությամբ: 

Գուցե հենց սրա համար է ՀՅԴ–ն պարտավորվածություն զգում պաշտպանել Քոչարյանին և անուղղակի կերպով նրան հայտարարել քաղհալածյալ: Իսկ այդ դեպքում մարտի մեկի գործի շրջանակներում ձերբակալված ավելի քան հարյուր գործիչներն ի՞նչ էին, տեռորիստնե՞ր: Հասկանալի է, չէ, որ մենք չենք հանդգնի որևէ իրավական ու քաղաքական գնահատական տալ, բայց արի ու տես, որ մեկ այլ հայտարարությամբ` արդեն Վազգեն Մանուկյանը շեշտում է, թե Քոչարյանի կալանավորումը անհիմն է: Արդյոք դա այդպե՞ս է, կրկին չենք համարձակվի գնահատել, բայց պետք է շեշտել, որ Վազգեն Մանուկյանն իր վրա է վերցնում կա՛մ իրավաբանի, կա՛մ նախաքննական մարմնի, կա՛մ էլ Քոչարյանի փաստաբանի գործառույթներ` նման հայտարարություն անելով: Ավելին, Մանուկյանը հայտարարում է, թե ՀՀ–ում մի դերասանի թատրոն է, չկան ո՛չ հասարակական կազմակերպություններ, ո՛չ էլ մամուլ: Այս վերջին կետը լիովին աբսուրդի ժանրից է, քանի որ, երբ մեր աշխատակիցներից մեկը փորձեց զրուցել Վազգեն Մանուկյանի հետ` նրա հայտարարությունից բխող մի շարք հարցերի շուրջ, Մանուկյանը պարզապես նշեց, որ ասել է այն, ինչ ասել է, չի պատրաստվում խոսել մամուլի որևէ ներկայացուցչի հետ և յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել, մեջբերել իր հայտարարությունից ինչ ցանկանա: Հիմա փաստորեն ի՞նչ՝ մամուլ չկա, դրա համար Վազգեն Մանուկյանը չի ցանկանում շփվել մամուլի հետ, թե՞ մամուլ կա, ուղղակի… Չխորանանք:

Հաջորդ հայտարարությունը կամ, ավելի ճիշտ, հայտարարությունները պատկանում են ՀՀԿ–ին: Հանրապետականն իր առաջին հայտարարությամբ կրկին շեշտում է իր մտահոգությունները և այլն, այս հայտարարության մեջ էլ, ինչպես և սպասելի էր և ինչը առանձնանում էր ՀՅԴ հայտարարության մեջ, Արցախի շահարկումն էր, պատերազմական դրությունը, բանակը և այլն, կարծես թե Քոչարյանի ազատության մեջ գտնվելն այս հիմնախնդիրների լուծման կամ կայունության գրավական է: Հանրապետականի մեկ այլ հայտարարությունն արդեն իսկական «նվեր» էր և լիովին տեղավորվում էր սույն թվականի մայիսի 2–ին` Ազգային ժողովում հնչած հայտարարությունների տրամաբանության մեջ, երբ մի շարք ՀՀԿ–ականներ զբաղված էին «տղա բերելու» քարոզչությամբ: Քոչարյանի կապակցությամբ ևս ՀՀԿ–ն հայտարարում է, թե պատրաստվում է դիմել արտաքին կառույցներին: Ժամանակին նման թեմայի համար Քոչարյանը Արթուր Բաղդասարյանին դավաճան էր անվանում, սակայն սա թողնենք: 

Ի դեպ, քանի որ հիշեցինք, «Օրինաց երկիրը» նույնպես որևէ հայտարարությամբ դեռ հանդես չի եկել, ավելին` երևի թե չի էլ հասցնում մտածել դրա մասին, քանի որ այս կուսակցության կարկառուն ներկայացուցիչները զբաղված են հայաստանյան տարբեր լրատվամիջոցների` պատվեր կատարելու մեջ մեղադրելով: Պատվերի «մարմաջն» արդեն ոմանց բերում է սևեռուն վիճակի… 

Վերոհիշյալ հայտարարությունների տեքստերում առկա մանիպուլ յատիվ , որոշ դեպքերում անհասկանալի ձևակերպումներից զատ, իրապես էլ պետք է խոստովանենք, որ Քոչարյանի կալանավորումը և առաջադրված մեղադրանքը փորձություն են մեր արդարադատության համակարգի համար: Գումարած սրան, Քոչարյանը կամա թե ակամա նորից դառնում է քաղաքական գործոն, ընդ որում` նրան հենց այդպիսին են դարձնում թե վկայից մեղադրյալի կարգավիճակի ու առանց ձերբակալության կալանքի հապճեպությունը, թե, առավել ևս, ՀՅԴ–ն ու ՀՀԿ–ն` զուտ իրենց հայտարարություններով: Ինչպե՞ս կընթանան հետագա զարգացումները` նույնպես դեռ պարզ չէ, քանի որ իսկապես էլ մենք գործ ունենք ոչ միայն բարդագույն գործի հետ, այլ խնդիր ունենք մեր պատմության հետ առերեսման: Ընդ որում` անաչառ և առանց կանխակալ վերաբերմունքի առերեսման:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia