Հունաստանի ՊՆ-ը մեղադրել է Էրդողանին երկու սահմանախախտ հույն զինվորականներին «պատանդ» պահելու համար
INTERNATIONAL NEWSՀունաստանի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսը հայտարարել է, որ թուրքական սահմանը հատած երկու հույն զինվորականներին ձերբակալելու հրամանն անձամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է տվել, ըստ Կամմենոսի՝ Թուրքիայի իշխանությունները հույն զինվորականներին պատանդ են պահում քաղաքական նպատակներով, գրում է diken.com.tr կայքը։
«Մեր զինվորները ձերբակալվել են Հունաստան փախած 8 ապստամբ թուրք զինվորականների հետ փոխանակվելու նպատակով», - ասել է հույն նախարարը։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ թուրքական դատարանը կրկին հրաժարվել է ազատ արձակել երկու հույն զինվորականներին, որոնք ամիսներ առաջ մոլորվել ու սխալմամբ անցել էին թուրք-հունական սահմանը։
Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ էր արել Թուրքիային ազատ արձակել հույն զինվորականներին։
Հունաստանի կառավարության խոսնակ Դիմիտրիս Ցանակոպուլոսն էլ հայտարարել էր, որ Թուրքիան այլևս «հատում է թույլատրելի գիծը»՝ շարունակելով հրաժարվել վերադարձնել թուրք-հունական սահմանը հատած երկու հույն զինվորներին։