Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


100 օրվա հարցերն ու հանրահավաքային. մոտեցումները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության գործունեության 100 օրն ամփոփվեց հանրահավաքով: Թե ինչու ընտրվեց նման ձևաչափ, ներկայումս այլևս հարկ չկա քննարկել, սակայն հանրահավաքից հետո էլ մի շարք հարցեր բաց մնացին: Ինչ խոսք, իր ելույթում վարչապետն անդրադարձավ մի շարք կարևոր գաղափարների՝ ուղիղ ժողովրդավարություն, հանրաքվեներ, սահմանադրական փոփոխություններ և այլն: Ելույթի այս հատվածը կարելի էր համարել ոչ այնքան ամփոփիչ, ինչքան ծրագրային: Սա նույնպես նորմալ է, կարելի է ասել՝ դրական: Սակայն հանրահավաքի ընթացքում գործունեության 100 օրվա ամփոփման փոխարեն հանրահավաքը զարգացավ իր՝ հանրահավաքային տրամաբանությամբ: 

Սա էլ, ըստ էության՝ նորմալ է, որովհետև, խոստովանենք, նման միջոցառումների ժամանակ հնարավոր էլ չէ պրագմատիկ ու չոր ամփոփում ներկայացնել, խոսել հստակ խնդիրների ու հստակ տեսլականների մասին: Արդյունքում հանրահավաքն ավարտվեց՝ թեկուզ ոգևորությամբ, թեկուզ բարձր տրամադրությամբ, սակայն այդպես էլ չտալով մի շարք կարևոր հարցերի պատասխաններ: Նախ՝ վարչապետն իր խոսքում չանդրադարձավ տնտեսության տեսլականներին ու սպասվող փոփոխություններին՝ խոստանալով այլ հարմար առիթով ներկայացնել դրանք: Սա, թերևս, կառավարության գործունեության առանցքային կետերից մեկն է: Ինչ խոսք, որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ 100 օրում հնարավոր չէ հասնել տնտեսության մեջ մեծ ձեռքբերումների՝ առավել ևս իշխանափոխությունից հետո, սակայն առնվազն, 100 օրը բավական է հստակ տեսլական ներկայացնելու, սկզբունքներ ձևակերպելու համար:

Ըստ էության՝ այս սկզբունքների և տեսլականի ձևակերպումն իր կարևորությամբ որևէ կերպ չի զիջում իշխանության կողմից այնքան սիրելի «կոռուպցիայի դեմ պայքարին»: Ի վերջո, միայն կոռուպցիայի դեմ պայքարելով ու բացահայտումներով երկրի տնտեսությունը չի կարող առողջանալ, առավել ևս, որ ներկայումս, ինչպես երկրի կյանքի բոլոր բնագավառներում, այնպես էլ տնտեսության մեջ սպասողական իրավիճակ է: Սա փաստ է, որի հետ պետք է հաշվի նստել, և, ամենայն հավանականությամբ, այս իրավիճակը շարունակվելու է մինչև խորհրդարանական ընտրությունների ավարտ: Սակայն այստեղ հարց է առաջանում՝ կարո՞ղ է արդյոք տնտեսությունն այդքան համբերել, ի վերջո, ցանկացած երկրի տնտեսություն կենդանի օրգանիզմ է, որին հարկավոր է շարժում, հակառակ դեպքում սկսվում է «ճահճացման» գործընթաց: Այս առումով հուսանք, որ առաջիկայում կլսենք նաև Հայաստանի տնտեսության ապագայի մասին ոչ թե ամփոփում, այլ առաջարկվող սկզբունքների ու հայեցակարգի մասին:

Մեկ այլ խնդիր էր հանրահավաքում հերթական անգամ ԱԱԾ–ի հիշատակությունները: Հասկանալի է, հանրահավաքի տրամաբանության մեջ կարելի է դիմել սուր տպավորություններ առաջացնող հնարքների և հռետորական խոսքի, սակայն, ինչպես տեսանք հանրահավաքի արձագանքներից, շատերը ԱԱԾ–ի մասին հիշատակություններն ընկալել էին որպես սպառնալ իք և ճնշում:

Թերևս նման երկիմաստություններից խուսափելու համար պարզապես կարելի է թողնել, որ ԱԱԾ–ն ու մյուս այսօրինակ մարմինները լռել յայն իրենց գործով զբաղվեն: Վերջապես պետք է նշել, որ վարչապետի ելույթի առաջին մասում հիշատակված մի շարք կարևոր գաղափարներ, ինչպես ասվեց արդեն՝ ուղիղ ժողովրդավարություն, անցումային արդարադատություն և այլն, պարզապես հասու չեն հանրային լայն զանգվածներին, ինչն իր հերթին բերում է նրան, որ այդ գաղափարները մի կողմից պարզունակ են ընկալվում, մյուս կողմից տարբեր շրջանակներ պարզապես մանիպուլ յացնում են: Այս առումով պետք է շեշտել, որ կարիք կա լայնորեն լուսաբանել ու պարզաբանել վարչապետի կողմից շրջանառության մեջ դրված այս գաղափարները, հակառակ դեպքում մենք գործ ենք ունենալու զանգվածային թյուրըմբռնումների հետ՝ սրանից բխող բոլոր հետևանքներով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia