Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հրացանավոր մարդու» հոգեբանությունն ու գործիքակազմը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան հասարակության քաղաքական–գաղափարական պատկերացումները ներկայացնելու, վերլուծելու համար հազարավոր ուսումնասիրություններ ու էջեր են հարկավոր, սակայն ընդհանուր առմամբ կարող ենք նշել, որ մեր հանրության գերակշիռ հատվածը հակված է պահպանողականության կամ ազգային պահպանողականության: Այս տեսանկյունից պետք է նշենք, որ ազգային կամ այդպիսին ընկալվող արժեքների նկատմամբ մենք ունենք երբեմն նույնիսկ չափազանցված, սակրալ վերաբերմունք: Սա ոչ թե լավ է կամ վատ, այլ պարզապես իրողություն:

Իսկ ի՞նչ է արդյոք հայ ժողովրդական էպոսը, ազգային արժե՞ք, ժողովրդական բանահյուսության կատարյալ նմո՞ւշ, թե՞ այլ բան: Այս հարցին, կարծում ենք, միանշանակ կարելի է պատասխանել՝ էպոսը առնվազն ազգային մշակույթի անկրկնելի արժեքներից է: Ի դեպ, դա միայն մենք չէ, որ ասում ենք, դեռևս 2012 թվականին ՅՈՒՆԵՍԿՕՆ–ն հայ ժողովրդական էպոսն ընդգրկեց մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում, իսկ շատ ավելի վաղ՝ դեռևս 1964 թվականին, աշխարհի ժողովուրդների վիպերգերի մրցույթում «Սասնա ծռեր» էպոսը ճանաչվեց լավագույնը: 

Իսկ ինչպե՞ս ենք մենք վերաբերվում մեր ազգային, մշակութային արժեքներին:

2016 թվականին ոստիկանության ՊՊԾ գունդ ներխուժած մի խումբ մարդիկ հայտարարեցին իրենց «Սասնա ծռեր» խմբավորում: Թե ինչ կատարվեց այդ օրերին Երևանում և Հայաստանում, բոլորս ենք հիշում, ուստի դրան չենք էլ անդրադառնա, սակայն այդ օրերից «Սասնա ծռեր» անվանումը հանրային ընկալման մեջ բովանդակային ձևախեղման ենթարկվեց: Խմբավորման կողմից «Սասնա ծռեր» ինքնահռչակումը բավական մանիպուլ յատիվ քայլ էր, քանի որ հայ ժողովրդական էպոսի հերոսները պայքարում էին օտարի դեմ, թշնամիների դեմ և դրական հերոսներ էին՝ հայրենիքի նվիրյալներ:

Թե ովքեր էին ՊՊԾ գունդ ներխուժած խմբավորման անդամները, թող գնահատի և պատասխանի դատարանը, որտեղ ներկայումս շարունակվում է գործի քննությունը: Սակայն, խնդիրն այն է, որ ներկայումս էլ ՊՊԾ գունդը գրաված խմբավորման պարագլուխներն ու համակիրները ցանկանում են քաղաքական կուսակցություն հիմնել՝ նույն անվանումով: Այստեղ արդեն մենք իսկապես էլ խնդիր ունենք՝ առնվազն տարընթերցումներից խուսափելու համար, քանի որ և՛ հանրության, և՛, կարելի է ասել, միջազգային նորմերի տեսանկյունից հակասական ընկալումներ ունեցող խմբի քաղաքական կազմակերպության անվանումը համընկնում է, ասենք, ՅՈՒՆԵՍԿՕ–յում մարդկության ոչ մշակութային ժառանգության ցանկում գտնվող արժեքի անվան հետ: Պե՞տք է, արդյոք, առնվազն մտածել այս հարցի շուրջ կարծում ենք՝ այո: 

Սակայն թողնելով անգամ խնդրի այս կողմը՝ անդրադառնանք առավել գործնական հարցերի: Խմբավորման պարագլուխներից Վարուժան Ավետիսյանն իր մամլո ասուլիսում հանդես եկավ մի շարք աղմկահարույց հայտարարություններով: Մասնավորապես նա նշեց, թե իրենց ապագա կուսակցության պլատֆորմում լինելու է կետ ռուս սահմանապահներին հայ սահմանապահներով փոխարինելու մասին: Սա արկածախնդրությունից զատ որևէ այլ գնահատականի դժվար է արժանացնել: Ոչ պակաս հակասական էր Ավետիսյանի այն հայտարարությունը, թե Հայաստանում պետք է փակել ռուսական ալիքները: 

ՊՊԾ գունդը գրաված խմբավորման և նրանց համակիրների վերաբերյալ մեր նախորդ հրապարակումներից մեկում մտահոգություն էինք հայտնել, որ այդ ճանապարհով հայաստանյան առանց այն էլ խառնաշփոթ քաղաքական դաշտում չհայտնվի զենքի փիլիսոփայությամբ շարժվող քաղաքական կազմակերպություն:

Սակայն, ինչպես տեսնում ենք, քաղաքական կազմակերպության հայտ ներկայացնող խմբավորման առնվազն պարագլուխներից մեկն, այնուամենայնիվ, չի ցանկանում կամ չի կարողանում հրաժարվել «հրացանավոր մարդու» հոգեբանությունից, քանի որ, եթե պարզ ասենք, ապա ցանկացած հեռուստաալիքի կամ լրատվամիջոցի դեմ ուղղված ցանկացած քայլ ուժային տրամաբանության մեջ է, էլ չասած խոսքի ազատությունը, որի արժեքը, կարծում ենք, մեր հանրությունը շատ թե քիչ գիտի: Նման պայմաններում և՛ հանրության առաջ, և՛ խմբավորման համար առաջնային խնդիր է սրբագրել հետագա քաղաքական կեցվածքը՝ արդյոք մեր հանրությանը հարկավո՞ր են հրացանավոր քաղաքական գործիչներ, և մյուս կողմից՝ արդյո՞ք խմբավորումը պատրաստ է հրաժարվել զենքի ու բիրտ ուժի փիլիսոփայությունից և մտնել քաղաքական պայքարի մեջ զուտ քաղաքական միջոցներով ու տրամաբանությամբ: Այս հարցերի հստակ պատախանից է կախված, թե ինչպիսի քաղաքական դաշտի հետ ենք մենք գործ ունենալու առաջիկայում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia