Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դաշնակցային նշանակում է դաշնակցային. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սույն թվականի սեպտեմբերի 8–ին Մոսկվայում տեղի կունենա Փաշինյան–Պուտին հերթական հանդիպումը: Հերթական, որովհետև վերջին շրջանում վարչապետի այցեհետև վերջին շրջանում վարչապետի այցելությունները Մոսկվա և հանդիպումները Պուտինի հետ պարբերական բնույթ են ստանում: Սա, իհարկե, լավ է, քանի որ մեր նախորդ հրապարակումներից մեկում էլ նշել էինք, որ անհրաժեշտություն կա Ռուսաստանին և Պուտինին բացատրել, թե ինչ է կատարվել Հայաստանում, ինչ սպասել Հայաստանից և ինչ չսպասել:

Բնականաբար, բարձր մակարդակի այս հանդիպումից առաջ և հետո կրկին ակտիվանալու են տարբեր մեկնաբաններն ու քաղաքական գործիչները՝ ոմանք դրական լույսի տակ, ոմանք էլ հակառակ տեսանկյունից ներկայացնելով ու կանխագուշակելով հանդիպման հնարավոր արդյունքները, շոշափված թեմաները և այլն: Սակայն, մեծ հաշվով, այսօրինակ հանդիպումները շարունակում են մնալ ճանաչողության տրամաբանության մեջ, ընդ որում՝ ինչքան շատ ու շուտ լինի այդ ճանաչողությունը, այնքան լավ: Ի վերջո, եթե մենք շատ ավելի լայն ընդգրկմամբ նայենք հայ–ռուսական հարաբերություններին, ապա կտեսնենք և՛ ջերմացում, և՛ սրացումներ, և՛ կառուցողական համագործակցություն և այլն, և այլն: Այս ամենը տրամաբանական ու նորմալ է այնքանով, ինչքանով որ նորմալ են Պուտին– Փաշինյան հանդիպումները: 

Այստեղ պետք է շեշտել, որ դաշնակցային հարաբերություններում տարբեր սրացումներն ու ջերմացումները բոլորովին էլ հիմք չեն շատ ավելի կտրուկ ենթադրություններ ու կարծիքներ հայտնելու համար, որովհետև անկախ ամեն ինչից, ու անկախ նրանից, թե մեզ ինչքանով են բավարարում հայ–ռուսական հարաբերությունները, վերջիններս շարունակում են մնալ դաշնակցային: Ի դեպ, սա ընդամենը փաստի արձանագրում է, այլ հարց է, թե Ռուսաստանը լավ կամ վատ դաշնակից է: Չնայած այս տեսանկյունից կրկին պետք է հարցին մոտենանք առավելապես առանց զգացմունքների՝ լավ ու վատ դաշնակիցներ չեն լինում, լինում են փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ, և ինչքան շատ են այդ շահերի համընկնումները, այնքան ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում երկրների հարաբերությունները: Սա վերաբերում է բացառապես բոլոր երկրներին: 

Փաշինյան–Պուտին հանդիպման հաջորդ ասպեկտն ամենայն հավանականությամբ լինելու է ռուսական պաշտոնական և ոչ պաշտոնական տարբեր շրջանակների հայտարարությունների տեսքով: Ընդամենը օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ անդրադարձել է Հայաստանին, որտեղ, Լավրովի խոսքերով, «իրավիճակը շարունակում է եռալ, որի կապակցությամբ Ռուսաստանն իր անհանգստություններն ունի»: Ընդհանուր առմամբ, եթե առավել ռացիոնալ դիտարկենք այս հայտարարությունը, ապա վերջինս այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից՝ Հայաստանում իսկապես էլ աննախադեպ իրադրություն է, սակայն մյուս կողմից չենք կարող նաև չհիշատակել շատերի կողմից անուշադրության մատնված նույն հայտարարության մեջ Լավրովի հատուկ շեշտադրությունները, որ հականալի է՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում, նրա ներքին գործն է: Կարծում ենք՝ Լավրովի հայտարարության այս հատվածը շատ ավելի կարևոր է, քան շատ ավելի մեծ քննարկման արժանացած «եռալ» բառը: Սա պարզապես նշանակում է, որ Ռուսաստանն արդեն իսկ փորձում է ընդունել սուվերենության այլ մակարդակում գտնվող Հայաստանին այնպիսին՝ ինչպիսին կա, իսկ մտահոգություններն էլ գլխավորապես վերաբերում են նրան, թե կլինե՞ն արդյոք հայ–ռուսական հարաբերությունների մակարդակի սկզբունքային փոփոխություններ, թե՞ չեն լինի: 

Մի կողմից այս անհանգստությունները լուրջ չեն, քանի որ դեռևս վարչապետությունից առաջ Նիկոլ Փաշինյանը տասնյակ անգամներ շեշտել է, որ արտաքին կուրսի ռևերսներ բացառվում են, սակայն մյուս կողմից՝ առկա աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Ռուսաստանը չափազանց կասկածամիտ է դարձել, և այստեղ էլ նրանց առնվազն կարելի է հասկանալ: Ըստ էության, առաջիկա հանդիպումն ինչ– որ տեղ կփարատի նաև ռուսական անհանգստությունների որոշակի հատվածներ: Ի լրումն սրա, կարող ենք նշել, որ չնայած օրերս չափազանցված նշանակություն տրվեց Պուտինի կողմից Քոչարյանի ծննդյան շնորհավորանքին, այնուամենայնիվ, երևի թե պարզ է, որ այդ շնորհավորանքի համեմատ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը շատ ավելի կարևոր ու ծանրակշիռ իրադարձություն է:

Վերջապես ընդհանրացնելով՝ կարող ենք ասել, որ ինչպես նախկին շփումներից, այնպես էլ սեպտեմբերի 8–ի հանդիպումից պետք չէ ակնկալել արմատական շրջադարձներ թե՛ լավ, թե՛ վատ իմաստով, որովհետ առնվազն ներկայումս չկան ոչ շրջադարձերի նախադրյալներ, ոչ էլ որևէ հրատապ իրավիճակ: Հայ–ռուսական հարաբերությունները շարունակվելու են իրենց բնականոն հունով՝ սրացումներով, ջերմացումներով, համագործակցությամբ ու շնորհավորանքներով, սրան, իհարկե, գումարվելու են ռուսական կողմի մշտական փորձերը Հայաստանում ունենալ մի քանի հենման կետ: Իրականությունն ընդհանուր առմամբ հենց այսպիսին է, ինչից էլ ոչ պետք է չափից ավելի ոգևորվել, ոչ էլ չափից ավելի անհանգստանալ, կամ, ինչպես որոշ հանրապետականներ են ասում, հայտարարել, թե Նիկոլ Փաշինյանը տապալել է հայ–ռուսական հարաբերությունները: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia