Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թեժ աշուն, ցուրտ ձմեռ, սպասելիքների գարուն.հեղափոխության ամենաբարդ փուլն սկսվեց. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Խորհրդարանական արտահերթ ընտրություների անցկացումը դեկտեմբերին այլևս փաստացի իրողություն է: Քաղաքական դաշտում ներկա ուժերն ու սուբյեկտները այս կամ այն կերպ միաձայն ընդունել են այդ ընտրությունների անցկացումը որպես փաստ: Ու չնայած ընտրությունները տեղի են ունենալու ձմռան սկզբին, բայց նախընտրական շրջանը՝ իրեն բնորոշ վայրիվերումներով, համընկավ աշնան հետ, որն ակնհայտորեն թեժ է լինելու:

Ապրիլ–մայիս ամիսներին տեղի ունեցած իրադարձություններով ստեղծված քաղաքական ոչ ներդաշնակ վիճակը, ըստ էության, մոտենում է իր հանգուցալուծմանը՝ իշխանությունն այլևս ամբողջականացվելու է: Քաղաքական ճգնաժամի, հնարավոր ռիսկերի չեզոքացման առումով սա, բնականաբար, կարևոր քայլ է: Բայց միաժամանակ պետք է գիտակցել, որ իշխանության ամբողջացում չի նշանակում, թե հեղափոխությունը և հեղափոխությամբ ստեղծված նոր իրավիճակը միանշանակորեն ավարտել են իրենց առաքելությունը կամ հաջողել են: Ավարտվում է հեղափոխության փուլերից միայն մեկը՝ իշխանության ամբողջական անցումը և սկսվում է լրիվ այլ, որակապես այլ մեխանիզմներ պահանջող փուլ՝ իշխանությունն իրացնելու փուլը:

Շատերը պնդում էին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում դրսևորվող շտապողականության պատճառը ցուրտ ձմռան օբյեկտիվ դժվարություններից, ամանորյա լեփ–լեցուն սեղաններից հետո փետրվարին սպասվող խումհարից խուսափելն է: Դժվար է ասել, արդյո՞ք այս կենցաղային, բայց այնուամենայնիվ կարևոր մոտիվը դեր ունեցել է արտահերթ ընտրություններն արագ անցկացնելու գործում, թե՞ ոչ: Բայց մի բան պարզ է՝ հեղափոխության հաջորդ փուլը՝ իշխանության իրացման փուլը, համընկնելու է ցուրտ ձմռան և տաք, բայց միաժամանակ սպասելիքներով առատ գարնան հետ:

Ընդ որում, այս անգամ սպասելիքները լինելու են բոլորովին այլ բովանդակությամբ, քան նախկինում էին: Եթե ապրիլ–մայիս ամիսներից ու դրանից հետո իշխանությունից եղած սպասելիքներն առավելապես կապված էին հին համակարգի դեմոնտաժի ու իշխանության ամբողջական ստանձնման հետ, ապա արդեն արտահերթ ընտրություններից հետո սպասելիքների որակն ու բաղադրությունն էականորեն փոխվելու են: Փոխվելու է նաև այդ սպասելիքների չափաբաժինը: Եթե մինչ այս սպասելիքները ու դրանց իրականացումն արտահայտվում էին հակահեղափոխության վտանգները չեզոքացնելու գործում, որտեղ սպասելիք ունեցողներն ու այդ սպասելիքները արդարացնողները գտնվում էին նույն ճամբարում , ապա այսուհետ, երբ հեղափոխությունը կստանա ամբողջական տեսք, իսկ հակահեղափոխությունը կամ այն, ինչ դրա տակ է հասկացվում, կդառնա մարգինալ, սպասելիքներ ունեցողներն ու դրանք բավարարելու առաքելություն ստանձնածները հայտնվելու են դեմ առ դեմ:

Հետևաբար թվացյալ հանգստությունն ու երանությունը, որն այժմ առկա է հեղափոխության, դրա իրականացնողների ու համակիրների շրջանում և որի առիթը արտահերթ ընտրություններն են, պետք է սահմանափակվի հենց արտահերթ ընտրության փաստով ու չտարածվի դրան հաջորդող ժամանակաշրջանի վրա, որովհետև ընտրությունների հաջորդ օրը սկսվում է հեղափոխության կամ նոր իշխանության գործունեության ամենաբարդ փուլը:

Գուցե առաջին հայացքից թվա, թե որևէ բարդություն չկա, որովհետև չկան այն ստեղծող հակահեղափոխականները: Գուցե խաբկանք ստեղծի այն վիճակը, երբ չեն լինի ցնցումներ ու հետևաբար չի լինի դրանց օպերատիվորեն արձագանքելու կարիք՝ փողոցներում և հրապարակներում: Բայց ոչ այդ ակներև խնդիրների, ոչ հակահեղափոխականների բացակայությունը չպետք է ստեղծի տպավորություն, թե Հայաստանում ամեն բան լավ է: Հենց այստեղ է նոր շրջափուլի դժվարությունը: Առաջին հայացքից անտեսանելի, ամենօրյա, առօրեական, կենցաղային, համակարգային խնդիրները տեսնել ու լուծել դրանք, լուծել ամենօրյա, հաճախ գուցե ձանձրալի, դրայվից ու հանրահավաքային ռիթմից զուրկ աշխատանքով: 

Եվ այս իմաստով հասարակության սպասելիքները այլ են լինելու, քան նախկինում էին: Ավելին՝ սպասելիքները բաժանվելու են բազմաթիվ մանր սպասելիքների, ամեն խավ, ամեն խումբ ունենալու է առանձին վերցրած իր կոնկրետ սպասելիքները: Ու սրան արդեն դժվար կլինի պատասխանել հակահեղափոխության մարտահրավերների դեմ պայքարելու կոչով: Ընտրություններն, ի վերջո, ամենազոր չեն: Դրանք, իհարկե, կարող են լուծել իշխանության ամբողջական իրացման առջև ծառացած խոչընդոտները լիկվիդացնելու խնդիրը: Բայց դրանք չեն լուծում իշխանության իրացման որակը: Այդ խնդիրը լուծվում է անկախ ընտրություններից: Ունի՞ նոր իշխանությունը քաղաքական այնպիսի օրակարգ ու բովանդակություն, որը պատրաստվում է հրամցնել առաջիկա ամիսներին, ունի՞ այնպիսի օրակարգ, որը արդեն կապված չի լինի բացառապես հնի մերժման, հնի հնարավոր ռևանշի դեմ պայքարի հետ: Սրանք հիմա գուցե ոչ մոդայիկ հարցեր են, առաջին հայացքից անկարևոր, բայց հարցեր են, որոնք անխուսափելիորեն դրվելու են արտահերթ ընտրություններից հետո:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia