Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Փաշինյանի այցը Լիբանան կարևոր էր արտաքին քաղաքականության բազմավեկտոր ձևաչափի մեջ․ Արման Նավասարդյան

POLITICS

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Լիբանան կարևոր էր արտաքին քաղաքականության բազմավեկտոր ձևաչափի մեջ:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ եղել են այցելություններ Ռուսաստանի Դաշնության, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա:

«Շատ բնական էր այցելությունը Լիբանան երկու պատճառով. նախ՝ այն Մերձավոր Արևելքի կարևոր երկրներից է, հատկապես երբ հաշվի ենք առնում, թե ինչ է կատարվում կողքի երկրում՝ Սիրիայում: Բացի դրանից, պետք է նկատի ունենալ, որ Լիբանանում դեռևս գոյություն ունի հայ համայնք»,- ասաց նա:

Արման Նավասարդյանն ուշադրություն հրավիրեց Նիկոլ Փաշինյանի և Լիբանանի Հայ հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների,  ինչպես նաև Արամ կաթողիկոսի հետ հանդիպումների վրա: Նա նշեց, որ վերջիններս կարևոր դեր են խաղում այնտեղի ներքաղաքական կյանքում:

 
 


«Պետք է նկատենք, որ այստեղի դաշնակցականների հետ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ ունեցավ: Այդ հանդիպմամբ կարծես թե նա փորձեց նաև ներքին խնդիր լուծել»,- ասաց Նավասարդյանը:

Դիվանագետը նշեց, որ եթե ներքին քաղաքականության մեջ այսօրվա իշխանությունները խնդիրներ ունեն, ապա արտաքինը հաջող է ընթանում:

«Այսօրվա իշխանությունները կարողանում են պահել  բալանսը: Այն մտայնությունը, այն ցանկությունները, որ կար ընդդիմության կողմից՝ սրել Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ, կարծում եմ, չի ստացվում»,- ասաց նա:

Արտակարգ և լիազոր դեսպանի խոսքով՝ միայն Լիբանանում հայ համայնքի ներկայությունը չէ, որ պետք է պայմանավորի մեր հարաբերություններում զարգացումը: Նա նշեց, որ որպես այնտեղ դիվանագիտական առաքելություն իրականացրած անձ՝ ունի իր տեսլականը դրա վերաբերյալ:

Լիբանանում նախկինում եղած ներքաղաքական զարգացումները, հիմա էլ եղած լարվածությունը, արտաքին քաղաքական մարտահրավերները, Մերձավոր Արևելքում տեղի ունեցողը կարող է ստեղծել հավանականություն, որ նրան էլ կփոխանցվի այն, ինչ եղավ Սիրիայում:

«Ես նախկինում առաջարկել եմ, հիմա էլ եմ առաջարկում․ քանի որ ներգաղթը համարվում է ներկայիս իշխանությունների հիմնական խնդիրներից մեկը, Լիբանանից սահմանափակ ներգաղթը դեպի Հայաստան կազմակերպելը կլիներ հարցի ճիշտ լուծում: Բացի այդ գործոններից, որոնց մասին խոսեցի, կա մի ուրիշ ֆակտոր․ ուծացումն է, որը սպառնալի չափեր է ընդունում»,- ասաց նա՝ նշելով, որ փաստը, որ ժամանակին այստեղ կար 300 000 հայ, աստիճանաբար հայերի թիվն այստեղ նվազել է՝ հասնելով 40000- 45000-ի:

Արման Նավասարդյանը նշեց, որ Լիբանանի համայնքում միշտ լինում է մի շերտ, որը ցանկանում է գալ պատմական հայրենիք: «Եվ նրանք կգան այստեղ ոչ թե պետության հաշվին ապրելու, այլ կգան երկիրը զարգացնելու,- ասաց նա՝ նշելով, որ հիմա էլ կան լիբանանահայեր, որոնք ունեն ցանկություն գալու հայրենիք,-մի շատ հետաքրքիր երևույթ էլ կա․ այնտեղ ապրող քրիստոնյա արաբների մի մասն ասում է, որ եթե ֆորսմաժորային իրավիճակ լինի, և կրկնվի այն, ինչ եղավ Սիրիայում, և երկրից դուրս գալու խնդիր լինի, իրենք Հայաստան կգան»:

Արման Նավասարդյանը նշեց, որ իր այս առաջարկը ինքը ներկայացրել է թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանություններին: Արձագանք, ըստ նրա, դեռ չկա:

Դիտարկմանը, թե ինչ է կարծում, չպե՞տք է ակնկալել, որ նման այցերի ժամանակ ինչ-որ փաստաթղթեր կստորագրվեն, համաձայնություններ ձեռք կբերվեն, Արման Նավասարդյանը պատասխանեց, որ դրա մասին, իհարկե, պետք է մտածեն արտաքին գործերի նախարարությունները այցելություններ նախապատրաստելիս:

«Բոլոր դեպքերում այցերի ամենաբարձր ցուցանիշը երկրների լիդերների հանդիպումն է: Անգամ եթե կոնկրետ բան չի ստորագրվել, չի նշանակում, որ այդ հանդիպումը եղել է ոչ արդյունավետ, կամ շարունակությունը չի լինի այնպիսին, ինչպիսին պետք է լինի»,- ասաց նա:

Արման Նավասարդյանը դժվարացավ ասել, թե ինչպիսին է հիմա հայ-լիբանանյան «պայմանագրային խոհանոցը», բայց նրա համոզմամբ, Լիբանանի հետ չպետք է դժվարություններ լինեն հարաբերությունները զարգացնելու ճանապարհին, եթե այնտեղ արհեստական, խանգարող հանգամանքներ չլինեն:

«Դա կարող է լինել միայն և միայն այն դեպքում, եթե դրսի ուժերը ներգործեն, և ստեղծվի լարված քաղաքական իրավիճակ քրիստոնյաների և մուսուլմանների միջև: Վտանգավոր պահ կարող է համարվել նաև Իսրայելի հետ ռազմական բախումը, ինչպիսին եղել է»,- ասաց նա:

 

 

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia