Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ի՞նչ կապ ունի Մորզեի այբուբենը Մորզեի հետ. պարզվում է՝ այլոք ավելի մեծ ներդրում ունեն այս գործում

LIFE

Մենք գիտենք, որ...

Մորզեի այբուբենը և հեռագրային ապարատը ստեղծել է Սեմուել Մորզեն, ինչպես և երևում է անունից:

Իրականում այդպես չէ:

Սեմուել Մորզեն իրոք 1837–1844 թվականներին ստեղծել է այբուբեն հեռագրային ապարատների համար, բայց նրա այբուբենը բարդ է եղել և հետագայում չի օգտագործվել: Տառերի կոդավորման համակարգը կամ այբուբենը ստեղծվել էր Մորզեի գործընկերոջ՝ Ալֆրեդ Վեյլեմի կողմից, ինչը Մորզեն չէր ընդունում որպես փաստ։ 1848 թվականին Վեյլեմ/Մորզեի այբուբենը կատարելագործվեց ազգությամբ գերմանացի Ֆրիդրիխ Գերկեի և իր գործընկերների կողմից. հենց դա էլ օգտագործվում է առ այսօր։

Մորզեի այբուբենը (կոդը) նիշային կոդավորման համակարգ է, որը կոդավորում է թվեր, տառեր, կետադրական նշաններ և այլ խորհրդանշաններ, որոնք կարող են վերծանվել համապատասխան երկար և կարճ ազդանշանների միջոցով, ինչպիսին են գիծը և կետը։

Սեմուել Ֆինլի Բրիզ Մորզեն (1791–1872 թվականներ) ամերիկացի նկարիչ և հեռագրության բնագավառի գյուտարար է։ Նյու Յորքի նկարչության ազգային ակադեմիայի հիմնադիրներից է և առաջին նախագահը։ Մորզեն երկար տարիներ զբաղվել է գեղանկարչությամբ և դիմանկարչությամբ և վերջապես համոզվել է, որ ամերիկացիներին նկարչական արվեստը չի հետաքրքրում: Երբ նրան 1836 թվականին ցույց տվեցին Վիլհելմ Վեբերի կողմից ստեղծված հեռագրային սարքի մոդելը, նա ամբողջությամբ նվիրվեց դրան: 1837 թվականին Մորզեն ցուցադրեց հեռագրասարքի իր առաջին մոդելը: Իր գործընկեր Ալֆրեդ Վեյլեմի հետ համատեղ նա մշակեց տառերի հաղորդման մեխանիզմը կետերի և գծիկների միջոցով: 1838 թվականին Մորզեն դա ցուցադրեց Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում և այդ օրվանից այդ այբուբենը կոչվեց Մորզեի այբուբեն: Նրա բախտը բերեց նաև 1843 թվականին, երբ նա 30 000 դոլար վարկ ստացավ ԱՄՆ կառավարությունից՝ կառուցելու համար հեռագրային գիծ՝ Բալթիմորից Վաշինգտոն: Բայց հեռագիրը չէր աշխատում, 40 կիլոմետր հեռավորության վրա էլեկտրական ազդանշանը կորչում էր: Այստեղ ևս նրան օգնեց Վեյլին, որը ստեղծեց համապատասխան ռելե, որպես ուժեղացուցիչ: Հետո արդեն սկսվեցին իրավաբանական բախումները գործընկերների և մասնավորապես Վեյլիի հետ, որը պահանջում էր ճանաչել իր ակնառու և ավելի մեծ ավանդը հեռագրային գործում, բայց այդ ամենը Վեյլիին չհաջողվեց: Անսպասելիորեն հեռագիրը պահանջարկ ունեցավ լրագրողների, բանկերի և երկաթուղու համար: Հեռագրային գծերը արագորեն տարածվեցին ամբողջ աշխարհում: Միայն Եվրոպայից 1858 թվականին Մորզեն ստացավ 400 000 ֆրանկ հեղինակային վարձ: Մորզեն առանձնատուն գնեց Նյու Յորքի հարևանությամբ և հետագայում զբաղվեց միայն բարեգործությամբ: 1872 թվականին նրա մահվանից հետո նրա փառքը անկում ապրեց, քանի որ հայտնվեցին հեռագրին գերազանցող հեռախոսը, ռադիոն և հեռուստատեսությունը, բայց աճեց նրա հեղինակությունը որպես նկարիչ: Մորզեն այդպես էլ մինչև կյանքի վերջ իրեն համարում էր դիմանկարիչ:

Ալֆրեդ Վեյլին ամեն ինչ արել է Մորզեի հետ համատեղ, անգամ շատ ավելին, քան Մորզեն, առաջին հեռագրային սարքի և Մորզեի այբուբենի ստեղծման հարցում նա ավելի մեծ ավանդ ունի: Քանի որ հանգամանքների բերումով նա ստանում էր իր և Մորզեի կողմից ստեղծված ընկերության օգուտի միայն մեկ ութերորդ մասը, հիասթափվեց: 1848 թվականին նա հեռացավ գործերից և հայտարարեց, որ Մորզեն է ստեղծել հեռագրային այբուբենը:

Ինչպես արդեն նշեցինք, հետագայում արդեն Մորզեի այբուբենը կատարելագործեցին ավստրիացի և գերմանացի գյուտարարները:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia