Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ժողովուրդն ուժ է, հարց է՝ ո՞ր ուղղությամբ կգնա. «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մտավորականների, հասարակական գործիչների հետ զրույցների ավանդական դարձած շարքի այսօրվա հյուրը ազատամարտիկ, երգիչ Մկրտիչ Մկրտչյանն է (Մակիչ): «Փաստը» նրա հետ զրուցել է երկրում առկա իրավիճակի, այն ուղղությունների ու կարևոր ճանապարհների մասին, որոնցով պետք է առաջնորդվել այսօր: 

Արմատական բարեփոխումները պետք է ցայտուն երևան

Երկրում բավականին բան է փոխվել, այն, ինչ հիմա կա, չկար առաջ, բայց ինչ–որ նոր վտանգներ էլ են սպասվում… Տեսնենք՝ ինչով կավարտվի, ուր կհասնի… Մեր այս կարգավիճակում մեր առջև բավականին դժվարություններ են գալիս… Իմ այդ մտահոգությունն առաջին հերթին արցախյան հարցի շուրջ է: 

Հիմա՝ ինչ վերաբերում է բարեփոխումներին: Անշուշտ, մեզ նման մարդկանց համար այս տեսակ փոքր բարեփոխումները չեն կարող խանդավառություն առաջացնել, ըստ որի՝ կխանդավառվենք ու կասենք՝ ամեն ինչ լավ է: Լավը դեռ առջևում է, և անշուշտ մենք կարող ենք ուժ գտնել և կկարողանանք դրան հասնել: Երկրում արմատական բարեփոխումներ են պետք, որոնք պետք է ցայտուն երևան: Իսկ այսօր դրան հասնելու համապատասխան ուժեր չունեն, ինչն էլ իր պատճառներն ունի. իշխանության ամբողջ լծակները դեռ երկրի ղեկավարի ձեռքում չեն: Հույս ունենք, որ պետք է լավ լինի:

Իրավունք և տեղ չունի

Ինձ համար ազգային պետություն կառուցելու ճանապարհին ամենակարևորը ճիշտ ուղու վրա հենվելն է, որ հետագայում ունենանք մեր պետությունը՝ մեր ազգի դեմքով: Կուզեի, որ վերականգնվի մեր ազգային մշակույթը՝ հասարակությունը պետք է ապրի հանուն մեր պետության: Այն, ինչը խարխլում է մեր պետությունը, հասարակության մեջ բուն դնելու իրավունք և տեղ չունի: Մենք շատ երկրների հետ ենք շփվում, այդ երկրներում գործող օրենքներն են օրինակ բերվում նաև մեզ մոտ: Բայց պետք է զգուշավորություն ցուցաբերել, որ այդ օրենքները չխարխլեն մեր պետության հիմքը. իմ մտահոգությունը հենց այդտեղ է: Պետք է կարողանանք համադրել այնպես, որ պետությունը չտուժի և մեր հասարակությունը օրեցօր ապրի հանուն պետության, ընտանիքի խնդիրները լուծի հանուն պետության և ոչ թե հանուն ընտանիքի: Ինձ գոհացնողը սա է, ես դրան եմ սպասում:

Ազգային նպատակին ծառայող ժողովուրդ հավաքագրելու համար պատերազմ ունենալը պարտադիր չէ

2016թ. ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ նույն հայ մարդը ազգային դեմք ու դիմագիծ ունի: Մեր ժողովրդի մեջ կա 5–7 տոկոս, որի մեջ ազգային միտք, մտածելակերպ ունեցող մարդիկ են: Նրանք չեն նայում՝ ինչ են կորցնում, բայց երբ զգում են, որ հայրենիքը վտանգի առաջ է, իրենց կյանքի գնով չեզոքացնում են այն: 2016թ. ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ այդ տոկոսը հասավ այնտեղ, որտեղ վտանգն է և այդ 5–7 տոկոսը պարտադրեց ժողովրդի 60–70 տոկոսին, որ նրանք ևս ապրեն հայրենիքի հոգսով: Եվ ժողովուրդը միանգամից մոռացավ առօրյա՝ նաև իր ապրելակերպում առկա բոլոր տեսակի անարդար դրսևորումները: Լծվեց ազգային նպատակին: Ասածս ինչ է՝ հիմա պարտադիր չէ, որ անպայման պատերազմ ունենանք, որ ազգային նպատակին ծառայելու ժողովուրդ հավաքագրենք: Այս խաղաղ պայմաններում ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի՝ երկրին նայել նաև պատերազմական իրավիճակի պրիզմայով: Եվ սա ոչ մի ժամանակի, սերնդի հետ կապ չունի: Այն մեր մեջ է, այն կա թե՛ 90–ականների, թե՛ 2000–ականների և կլինի նաև գալիք բոլոր սերունդների մեջ: Ես կասեի ավելին՝ այսօրվա սերունդն ավելի պատրաստված է, քան մենք, որ պատերազմի դաշտում էինք…

Ազգի, ժողովրդի ու տականքի տարբերությունը

Ազգը միշտ պատրաստ է ծառայել ազգային նպատակին, բայց ժողովրդին պետք է ուղղորդես: Ժողովուրդը բանակն է, երկրի վրա ապրողն է, իսկ այդ բանակին առաջնորդող է պետք: 88–ին առաջնորդում էր ազնվությունը, շիտակությունը, որովհետև ազգը ոտքի էր կանգնել: Հասարակությունը, ժողովուրդը նետվել էր ազգի մեջ, ու ազգը և ժողովուրդը միանման էին մտածում: Բայց բավականին բաներ փոխվեցին… Ու ժողովուրդը հիասթափվեց: Հիասթափվեց և իր հոգսերով գնաց տուն, ինքն էլ դարձավ փոքր–փոքր կեղեքումների մասնակիցը: Բայց ազգի պարագայում այլ է. ով կկեղեքի, չի կեղեքի, ինքը մաքուր է: Ուզում եմ հասկանանք, որ հիմնական հաստատուն արժեքը ազգն է, ազգի միտքն է, որը մեր հասարակության մեջ 5–7 տոկոս է կազմում: Իսկ ժողովուրդն ուժն է, բայց նայած, թե որ ուղղությամբ կգնա: Կգնա՞ տականքների հետևից, ինքն էլ իր հանապազօրյա հացը կվաստակի այնպես, ինչպես ուզում է, թե՞ կգնա ազգի հետ՝ դառը քրտինքով, վտանգների միջով պետությունը պահելու, իր ընտանիքն էլ պետության կողքին նպաստ կանգնեցնելու ճանապարհով: Եթե հասարակությունը բաժանենք երեք մասի՝ ազգ, ժողովուրդ, տականք, մենք կհասկանանք տարբերությունը: Տականքը ևս խաղաղ պայմաններում արագ առաջ է գալիս ու ժողովրդին տանում իր հետևից, որ նույն ժողովուրդն ապրի իրենց նման ու իրենց չհանի գահից: Բայց տեղի ունեցավ մի բան, երբ նույն ժողովուրդը հոգնեց այդպես ապրելուց և ազգի միջոցով կարողացավ ինչ–որ փոփոխությունների հասնել: Հուսանք, որ այդ փոփոխությունները կշարունակվեն. անկախ նրանից, թե ԱԺ ընտրություններին ինչ արդյունքներ կգրանցվեն, մենք դատապարտված ենք փոփոխության:

Իսկ ժողովրդին հերթական հիասթափությունից զերծ պահելու համար նոր իշխանությունը պետք է լինի ազնիվ ու բարոյական, մնացածը պրոֆեսիոնալիզմի հարց է: Հասարակությունն էլ պետք է լինի ազնիվ, անկաշառ և ազգային: Եթե մարդը ազգային դեմք ու դիմագիծ չունեցավ, չի կարող սիրել որևէ ազգի ու ժողովրդի: Սա է Հայաստանում հանգստություն, խաղաղ աշխատանք ապահովելու միակ ճանապարհը: Ուրիշ կերպ հնարավոր չէ: Հակառակ պարագայում միշտ ցնցումներ կլինեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak