Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գիշատիչ լինում են ոչ միայն կենդանիները, այլ նաև... բույսերը

LIFE

Մենք գիտենք, որ...

Աշխարհում բոլոր կենդանի օրգանիզմները ներառված են սննդային շղթայում. բույսերը ֆոտոսինթեզի շնորհիվ էներգիա են գեներացնում, կենդանիների որոշ տեսակներ սնվում են այդ բույսերով, իսկ այդ կենդանիներով սնվում են գիշատիչ այլ կենդանիներ, և դրա հակառակը չի լինում: 

Իրականում այդպես չէ:

Պարզվում է, որ կան նաև գիշատիչ բույսեր: Այսինքն՝ բույսեր, որոնք սնվում են կենդանիներով: Գիշատիչ բույսերը բազմամյա խոտաբույսեր են, որոնք որսում են միջատներ, հազվադեպ՝ այլ մանր կենդանիներ, և դրանք օգտագործում որպես լրացուցիչ (գլխավորապես ազոտային) սնունդ։ Սրանք հանդիպում են ամենուրեք (առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում)։ Հայտնի է գիշատիչ բույսերի մոտ 500 տեսակ, Հայաստանում կա այդպիսի 3 տեսակ բույս։ Սրանք աճում են ազոտական միացություններով աղքատ միջավայրում՝ լճերի ու գետերի ափերին, տորֆային ճահիճներում, գերխոնավ մարգագետիններում։ Գիշատիչ բույսերը ունենում են միջատաորս հարմարանքներ՝ պարկեր, թարթիչավոր, ատամնաձև ելուստներ ու խոռոչներ, յուրահատուկ գունավորում, արտազատում են միջատներին հրապուրող քաղցրավուն, կպչուն և հոտավետ նյութեր։ Պեպսինի տիպի հատուկ ֆերմենտների և օրգանական թթուների (մրջնաթթու, բենզոյական թթու) միջոցով գիշատիչ բույսերը որսած միջատների սպիտակուցները քայքայում են առավել պարզ, հեշտ յուրացվող միացությունների։ Վերերկրյա գիշատիչ բույսերի արմատային համակարգը թույլ է զարգացած, ջրայինների մոտ այն բացակայում է, բայց նրանք կարող են իրենց գոյությունը պահպանել նաև հողից և ջրից ստացվող նյութերի հաշվին։ Կենդանական սնունդը արագացնում է այդ բույսերի զարգացումը, անցումը ծաղկման և պտղատվության։ Սրանք շատ զգայուն են, արտաքին գրգիռներին անմիջական և կտրուկ ռեակցիա տալու ունակությունը նրանց մոտ հասել է կատարելության։ Գիշատիչ բույսերից է խորշաբույսը, որը ազատ լողացող ջրային բույս է, նրա տերևների մի մասը ձևափոխվել են մանր փամփուշտիկների, որոնցով նա որսում է ջրային մանր կենդանիներ, որդեր, թրթուրներ և մարսում նրանց։ Գիշատիչ բույսերը հատկապես շատ են Գվինեայի, Օվկիանիայի և Ավստրալիայի մերձարևադարձային խոնավ կլիմա ունեցող անտառներում: Բանն այն է, որ այդ անտառներում շատ խիտ բուսականություն է, և գետնին մոտ գտնվող շարքերում համարյա լույսի շող չի ընկնում: Լիանաները հարմարվում են դրան ծառերի բներին փաթաթվելով և վերև բարձրանալով ու լույսին հասնելով: Իսկ որոշ բույսեր փոխել են իրենց «մասնագիտացումը» և անլույս միջավայրում գոյատևում են էներգիայի այլ աղբյուրներ գտնելով: Ընդ որում, նրանք տեղավորվում են ինչպես գետնի վրա , այնպես էլ այլ ծառերի բներին: Օրինակ, նեպենտեսը, իր էությամբ լիանա լինելով, տեղավորվում է ծառերի ճյուղերին, բացում է իր սափորիկները և սկսում որսալ միջատներ և այլ մանր կենդանիներ, ներառյալ՝ կաթնասուն կենդանիներ: Այս բույսի սափորիկը առաջանում է տերևների բարդ համակցությունից: Արտաքինից այն նման է ծաղկի և անգամ բուրում է ծաղկի պես, բայց դա ընդամենը «քաղցրի սիրահարների» համար վարպետորեն լարված թակարդ է: Երբ ինչ–որ կենդանի փորձում է օգտվել այդ «ծաղկի» քաղցր նեկտարից և ընկնում է սափորի մեջ՝ թակարդը փակվում է, և այդ կենդանին արդեն կարող է միայն ընդամենը մարսվել մի քանի ժամվա ընթացքում:

Նեպենտեսը իր անունը ստացել է հին հունական դիցաբանությունից: Բանն այն է, որ այդ անունը նշանակում է դեղ, դարման, որը ցրում է թախիծը, ժամանակակից բժշկական լեզվով ասած՝ հակադեպրեսանտ է: Որոշ գիտնականներ համարում են, որ այդպես անվանել են օփիումին հին Եգիպտոսում: Միջատների և մանր կրծողների համար այդ բույսի քաղցր նեկտարը ձգում է նրանց և կարծես թե օփիում լինի, բայց, ինչպես ասում են, ձրի պանիրը միայն թակարդում է լինում:

Կամո Խաչիկյան 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia