Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հանցագործությունները որակապես փոխվում են, բայց իրավապահ համակարգի գործիքակազմը նույն արագությամբ չի փոխվում. Երևանի դատախազ (տեսանյութ)

POLITICS

 

2018-ին կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը նվազել է. պատճառները օբյեկտիվ ու սուբյեկտիվ են: Հանցագործությունները որակապես փոխվում են, բայց իրավապահ համակարգի գործիքակազմը նույն արագությամբ չի փոխվում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության առաջին դասի խորհրդական, Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը, դինամիկային, օպերատիվ մարմնի աշխատանքին, հետաքննության և նախաքննության մարմինների համագործակցությանը, կալանքի մեխանիզմներին, 2019-ի անելիքներին և այլ հարցերի:

Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ 2018-ին Երևան քաղաքում հանցագործությունների թվի աճ է գրանցվել. «11 344 դեպք է գրանցվել, շուրջ 1000 դեպքով աճ է գրանցվել նախորդ տարվա համեմատ: Աճ է արձանագրվել գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների դեպքում ՝ և՛ միջին ծանրության հանցագործությունների, և՛ ծանր, և՛ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում: Ծանր հանցագործություններն աճել են շուրջ 30%-ով, առանձնապես ծանր հանցագործությունները՝ 50%-ով: Ուսումնասիրությունը վկայում է, որ առանձնապես ծանր հանցագործությունների աճը հիմնականում պայմանավորված է թմրամիջոցների առանձնապես խոշոր չափերի շրջանառության դեպքերի և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմամբ: Քանի որ այս դեպքերում գործ ունենք լատենտային հանցագործությունների հետ, հետևաբար այս ցուցանիշն ավելի շատ վկայում է կատարված հանցագործությունների բացահայտման վիճակի բարելավման մասին: Հետևաբար այս աճը որպես բացասական միտում դիտարկել չի կարելի»:


Գրանցված սպանության թվերի վերաբերյալ Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ 2018-ին սպանության դեպքերի նվազում է արձանագրվել. գրանցվել  է 12 դեպք՝ նվազելով 1 դեպքով, թեպետ նշեց, որ իրական տվյալը 11-ն է. «Մեկ դեպքում սպանության դեպքի առթիվ է հարուցվել քրեական գործը, թեև արդեն պարզվել է, որ գործ ունենք ինքնասպանության հետ:

 Սպանության փորձերն աճել են 3-ով, նվազել են ավազակության դեպքերը»:

Հարցին՝ թե Երևանի դատախազության ամփոփ տվյալներում նշվում է, որ աճ է արձանագրվել բնակարանային գողությունների և ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի վերաբերյալ, ինչո՞վ է դա պայմանավորված, Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ այդ հանցագործությունների մասով շեշտադրումներ են եղել, և ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ Երևան քաղաքում բնակարանային գողությունների դեպքերը շատացել են. «Երևանում դրանք ավելի քան 85% աճ են արձանագրել, 801 դեպք՝ նախորդ տարվա 441-ի դիմաց: Բնակարանային գողություններին մենք անդրադարձել ենք դեռևս 2017-ին ՝ Դատախազության կոլեգիայի նիստում, և դրա կապակցությամբ կայացվել են որոշումներ, դեռ այն ժամանակ նախանշվել էին միջոցներ, որոնք պետք է ձեռնարկվեին, այս տարվա ուսումնասիրությամբ պարզվել է, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այդ միջոցներն ամբողջությամբ չեն ձեռնարկվել»:


Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ գլխավոր դատախազի կողմից հանձնարարական է տրվել քարտեզագրել այդ դեպքերը, նախնական պայմանավորվածություն կա Երևանի քաղաքապետի հետ:

Ինչ վերաբերում է ՃԵԿ խախտումների աճին, Երևանի դատախազն ասաց, որ նույն քարտեզային վերլուծությունը վերաբերում է նաև այդ խախտումներին. «ՃԵԿ հանցավոր խախտումների 68% աճ կա, մահվան ելքով՝ 15%-ից ավելի աճ: Դեպքերն ուսումնասիրվում են և քարտեզագրվում են, բայց պետք է նշեմ, որ ձեռնարկված միջոցները բավարար չեն կարող լինել, եթե մենք ճանապարհային երթևեկության մշակույթի խնդիրը չլուծենք»:

Դիտարկմանը, թե վիճակագրական այդ տվյալին չ՞ի նպաստել տուգանքների համաներումը, Բաղդասարյանն ասաց, որ հստակ վերլուծությունը կունենան ուսումնասիրությունն  ավարտելուց հետո, այս պահին կարող է ենթադրել, որ որոշակի ազդեցություն ունենալու է:

Հարցին, թե ինչ մակարդակի վրա է գտնվում հանցագործությունների բացահայտումը, Բաղդասարյանն ասաց. «Հանցագործությունների բացահայտումը 2018-ին որպես կանոն նվազել է: Հանցագործությունների բացահայտման նվազման պատճառներն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմեր: Նախ օբյեկտիվ պատճառների մասին. 2018-ը իրավապահների   համար  բարդ էր, ՀՀ  ոստիկանության մի զգալի հատված ներգրավված էր արտաքին ծառայություններում, և դա ազդեցություն պետք է ունենար հանցագործությունների բացահայտման վրա, սուբյեկտիվ պատճառներից մեկը աշխատանքում արձանագրված թերություններն են: Թերությունները յուրաքանչյուր դեպքում արձագանք են գտնում: Մենք, օրինակ, դեպք ենք ունեցել, երբ դատախազի տված հանձնարարությունը չի կատարվել, և մենք սրանով կարգապահական պատասխանատվության ենթարկված բաժանմունքի պետ ունենք»:

Ինչ վերաբերում է կալանավորման հարցերին, Գևորգ Բաղդասարյանն ասաց, որ այդ հարցին հետևողական են, սահմանված են հստակ չափանիշներ, և կա դրական արդյունք:

 

   

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia