Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Եթե կա բովանդակություն, հնարավոր է աշխատել անգամ առանց Մշակույթի նախարարության. Նարինե Թուխիկյան (տեսանյութ)

SOCIETY

Մշակույթի նախարարությունը չի փակվելու, պարզապես այն և երկու այլ նախարարություններ գործելու են մեկ նախարարության կազմի մեջ և բովանդակային առումով մշակույթին վերաբերվող որևէ բան դուրս չի մնալու նոր նշանակվելիք նախարարի դաշտից. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը:

«Այստեղ կարևորը գաղափարն է, թե ինչ բովանդակություն ու գաղափար ենք մենք դնում կամ ինչ հանձնարարական է տրվում այս նախարարությանը: Կարևորը նախարարություններն ու կառավարությունը պետք է մշակութային քաղաքականություն մշակեն: Պետք է նախկին իշխանության ժամանակ հարց բարձրացվեր, թե մշակույթի նախարարությունն ի՞նչ քաղաքականություն ունի, արդյո՞ք ունի մշակած քաղաքականություն, թե՞ չունի: Երբ այդ հարցերը տրվեին, կտեսնեինք, որ մեր մշակույթի նախարարությունը չուներ քաղաքականություն` ինչպիսին պետք է լիներ ռազմավարությունը Հայաստանում մշակութային առումով»,- նշեց նա:

Թուխիկյանի խոսքով` եթե նախարարության անունը մի քիչ երկար է դառնում, դա չի նշանակում, որ այն բովանդակազրկվում է, հակառակը, հիմա բովանդակությամբ պետք է լցվի այդ նախարարությունը:

Դիտարկմանը` խոսվում է սուպերվարչապետական համակարգը վերացնելու մասին, բայց փաստորեն ստեղծվում է նաև սուպերնախարարություն, Թուխիկյանը պատասխանեց. «Այո՛, շատ մեծ նախարարություն է դառնում, և նախարարը, որը կնշանակվի շատ մեծ նախարարության ղեկավար, շատ բան կունենա անելու: Նա նաև պետք է շահագրգիռ լինի, որպեսզի ունենա շատ հզոր ոլորտային փոխնախարարներ, որպեսզի կարողանան պատշաճ աշխատել, և դրանից ոլորտը չտուժի: Նախկինում կար մշակույթի նախարարություն, նախարարությունն ուներ մի քանի տեղակալ, վարչություններ, վարչության պետեր, բաժնի պետեր և այլն,  բայց քաղաքականություն չկար»:

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, որ բազմաթիվ մարդիկ մնում են առանց աշխատանքի, նա նշեց, որ նախարարություններում հիմնականում քաղծառայողներ են աշխատում, որոնց համար օրենքով սահմանված են որոշակի իրավասություններ` աշխատանքից դուրս մնալու դեպքում: «Նրանք տեղափոխվում են կադրերի աշխատանքային ռեզերվ, նաև որոշակի շրջան վարձատրվում են: Կարծեմ շուտով պետք է հստակ բոլոր աշխատակիցների թիվը հրապարակվի, ովքեր այս օպտիմալացումների հետևանքով գործազուրկ են դարձել: Կառավարությունն ունի հայեցակարգ, թե վերավարժանքների, վերապատրաստման միջոցով ինչպես լուծել այդ հարցերը»,- ասաց նա:

Թուխիկյանը նշեց, որ օպտիմալացման նպատակը կրկնվող հաստիքների վերացումն է: «Ի իմիջիայլոց, եթե կհիշեք, տարիներ առաջ մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը մեկ էր, հետո դրանք բաժանվեցին ու դարձան առանձին նախարարություններ»,- նշեց նա:

Դիտարկմանը` ստացվում է, որ արդյունավետ չէր որպես մեկ նախարարություն գործելը, այդ պատճառով էլ առանձնացվեց, Թուխիկյանն ասաց. «Ոչ, հարցը դա չէր: Ես իմ կարծիքը կարող եմ ասել, հարցն այն էր, որ հարկավոր էր, որ նոր հաստիքներ ստեղծվեն: Մենք գիտենք, թե պետական ՊՈԱԿ-ները, պետական հիմնարկները հիմնականում ինչի էին ծառայում: Պետական հիմնարկներում ծառայող մարդիկ հիմնականում դառնում էին այն էլեկտորատը, որը պիտի սպասարկեր իշխող կուսակցությանը»:

Թուխիկյանը հավելեց, որ իր կարծիքով, եթե նպատակ կա, սուպերնախարարությունն էլ կարող է շատ լավ աշխատել, փոքր նախարարությունն էլ: «Խնդիրը նպատակ դնելն ու տեսլական ունենալն է, քաղաքականություն մշակելն է: Այսինքն` ձևի մեջ բովանդակություն մտցնելը: Եթե կա բովանդակություն, որևէ ձևով հնարավոր է աշխատել՝ լինի մեծ, թե փոքր նախարարություն, եթե անգամ նախարարություն չլինի»,- եզրափակեց նա:

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia