Yerevan, 28.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նե­րիշ­խա­նա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րի պայ­քարն ու ֆունկ­ցի­ո­նալ «դուբ­լյա­ժը»

ANALYSIS

Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կալանավորման և չարաշահման կասկածանքով քրեական գործի հարուցման փաստն ԱԱԾ-ի կողմից ամբողջացնում են օրեր շարունակ եփվող կոռուպցիոն սկանդալը: Չնայած դեռ գործի քննությունը չի ավարտվել, բայց փաստացի կարող ենք արձանագրել, որ սա առաջին ներիշխանական հակակոռուպցիոն բացահայտումն էր: Ինչևէ, բացի հանրային հնչեղությունից, խնդիրն ունի մեկ կողմ ևս: 

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով իր աշխատակիցների կալանավորման հետ կապված լրագրողների հարցերին, փորձել էր առավել մեղմ տոնայնությամբ պաշտպանության տակ վերցնել նրանց՝ վերջիններիս վերագրելով «օրինակելի աշխատակից» տիտղոսը: Միաժամանակ տողատակով և ուղիղ, թեկուզև զգուշավորությամբ, Սանասարյանը «նախատեց» ԱԱԾ-ին: Կարելի է, իհարկե, դատողություններ անել իշխանության ներսում կոնկրետ խնդրի առիթով արտահայտվող ազդեցությունների մրցավազքի մասին, մանավանդ, որ ոչ միայն այս, այլև այլ առիթներով նման պրոցեսներ տեսանելի են եղել: Խնդիրը, սակայն, ավելի ընդգրկուն է, քան միայն ներիշխանական ազդեցության պայքարը, կամ կոնկրետ հնչեղություն ստացած դեպքը: 

Փաստացի ունենք մի վիճակ, երբ իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարում է միաժամանակ մի քանի ճակատով՝ ԱԱԾ, ՊՎԾ, Ոստիկանություն, քննչական մարմիններ, դատախազություն, հանձնաժողովներ: 

Այս իմաստով իրավիճակն ունի հստակեցման կարիք: Նախ՝ փաստացի այս ամիսների ընթացքում այդպես էլ միասնական և անկախ հակակոռուպցիոն մարմին չստեղծվեց՝ համապատասխան օպերատիվ ու քննչական լիազորություններով: Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին կոռուպցիայի դեմ պայքարում էին բոլորը, հիմա էլ, թեկուզև այս միտումը դանդաղել է, բայց կրկին կոռուպցիայի դեմ պայքարող կառույցները քիչ չեն: Հստակեցման կարիք, ըստ այդմ, կա այն իմաստով, որ եթե արձանագրում ենք կոռուպցիան որպես համակարգային «արատ», խորքային երևույթ, որի դեմ պայքարը ոչ պաշտոնապես հռչակված է նոր իշխանության ու հեղափոխության առաջնահերթություն, ապա միասնական կառույցի կարիքն աներկբա է: Եթե գործ ունենք արտահերթ, ոչ սովորական խնդրի հետ, ապա պետք է արտահերթ լինեն նաև դրա դեմ պայքարի գործիքները, որովհետև եղածները չեն կարող բավականացնել: 

Հակակոռուպցիոն մեկ միասնական մարմին, սակայն, այդպես էլ չստեղծվեց: Արդյունքում կոռուպցիայի դեմ պայքարն ընթանում է եղած կառույցների մակարդակով: Հաշվի առնելով մի կողմից ընդհանուր հակակոռուպցիոն ռազմավարության բացակայությունը, մեկ այլ կողմից էլ՝ պրոցեսում կենտրոնական դերակատարների ֆորմալ և ոչ ֆորմալ շահերի բախումը, հակակոռուպցիոն քաղաքականությունը ունենում է այն դրսևորումները, որոնց մասին խոսեցինք վերը: 

Խնդիրը հետաքրքիր է դիտարկել նաև մեկ այլ համատեքստում: Խոսքն օպտիմալացման մասին է, որը ևս, այս անգամ արդեն պաշտոնապես, կարելի է համարել որպես իշխանության քաղաքական առաջնահերթություններից մեկը: Ենթադրաբար, շուտով կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը կմտնի խորհրդարան, ինչի հաստատումից հետո կհետևեն օպտիմալացման պրոցեսներ նաև բովանդակային իմաստով: Օպտիմալացումը, սակայն, այն տեսքով, որով հիմա կա, առավելապես լուծում է ոչ թե արդյունավետության, այլ միջոցների խնայման խնդիր: Կոռուպցիայի դեմ միաժամանակ մի քանի մակարդակներով պայքարող կառույցների առկայությունը վկայությունն է առ այն, որ պետական համակարգում կան, այսպես ասած, գործառութային կրկնություններ, կամ, ինչպես ընդունված է ասել, «դուբլ յաժներ»: Այդ դուբլ յաժները միայն կոռուպցիայի դեմ պայքարող սուբյեկտների գործառույթներում չէ, որ կան: Նմանատիպ դուբլ յաժներ կարելի է գտնել շատ տեղերում: Կոռուպցիան, պարզապես, ամենավառ օրինակներից մեկն է:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia