Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայտ­նի են հան­դիպ­ման վայրն ու օրը, ան­հայտ՝ օրա­կար­գը

ANALYSIS

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել էին, որ աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները կազմակերպելու ուղղությամբ: Այս տեղեկատվության համադրմամբ՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը տեղի կունենա հենց Ավստրիայի մայրաքաղաքում՝ մարտի 29-ին։

Այս հանդիպման շուրջ հետաքրքրությունը բավականին մեծ է, ու դա պայմանավորված է առաջին հերթին այն հանգամանքով, որ Հայաստանում մեկ տարի առաջ տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որն իր հետ միանգամայն նոր իրողություններ է բերել, որոնք չեն կարող ուղղակի կամ անուղղակի ազդեցություն չունենալ նաև կարգավորման գործընթացի վրա։

Հայաստանի նոր ղեկավարությունը փորձում է հեղափոխության արժեքները կապիտալիզացնել բանակցային գործընթացում։ Իհարկե, ինքնին հասկանալի է, որ սա մեկ օրվա, նույնիսկ ամիսների գործընթաց չէ ու պաշտոնական Երևանից պահանջում է հետևողական աշխատանք՝ ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլ նաև ներքին կյանքում։ Առանց ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման ու, ըստ էության, նոր որակի պետության ստեղծման, հնարավոր չէ ավելի հավակնոտ նշաձող սահմանել արտաքին քաղաքականության մեջ՝ առհասարակ, ու ԼՂ խնդրում՝ մասնավորաբար։

Միով բանիվ՝ փաստենք, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուշագրավ ուղերձներով ու, ըստ ամենայնի, Վիեննա է մեկնելու հենց այդ օրակարգով։ Եթե կարճ ձևակերպենք Հայաստանի վարչապետի արցախյան քաղաքականությունը, ապա դա հանգում է նրան, որ անհրաժեշտ է հստակություն մտցնել մադրիդյան սկզբունքների հարցում ու Արցախին վերադարձնել բանակցային գործընթաց։ Միամիտ կլինի կարծել, որ Բաքուն ու միջնորդները հեշտությամբ «մարսելու» են Երևանի նոր մոտեցումները, մանավանդ դա կարող է հանգեցնել ստատուս-քվոյի որոշակի փոփոխության, ինչը միշտ դժվարությամբ է ընդունվում կարգավորման գործընթացներում։ Այս համատեքստում խիստ կարևոր ու սկզբունքաին է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն առաջ մղի իր օրակարգը, սակայն ոչ թե միջնորդներին հակադրվելու, այլ Երևանի դիրքորոշումները նրանց համար ընկալելի դարձնելու նպատակով։ Ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ Բաքվի ու համանախագահության օրակարգերի ընդհանրության իմիտացիա ստեղծվի, ինչին հետևողականորեն հետամուտ է Ալիևի վարչակազմը։

Ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանի նախագահը չի ընդունում Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները ու Վիեննա է մեկնելու հին օրակարգով։ Այս համատեքստում հնաավոր չէ լուրջ տեղաշարժ սպասել Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումից։ Սակայն բանակցային գործընթացը՝ թեկուզև անորոշ օրակարգով ու կողմերի հակադիր դիրքորոշումներով, շատ ավելի ընդունելի է, քան հանդիպումների ու բանակցությունների բացակայությունը։ Երկու առաջնորդների հանդիպումները գոնե նպաստում են առաջնագծում լարվածության թուլացմանը, ինչն օբյեկտիվորեն փոքրացնում է պատերազմի վերսկսման ռիսկերը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Idram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak