Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վի­են­նա­յի «կա­ռու­ցո­ղա­կան» հան­դի­պու­մը և Դա­վիթ Տո­նո­յա­նի շրջա­դար­ձա­յին հայ­տա­րա­րու­թյու­նը

POLITICS

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև առաջին պաշտոնական հանդիպումից հետո հայտարարություններով հանդես եկան թե՛ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները և թե՛ համանախագահները։ Այդ հայտարարություններն ուրվագծում են կարգավորման գործընթացի ներկայիս հանգրվանը՝ տալով նաև որոշակի հետևոթյունների առիթ։ Վիեննայի հանդիպումը ու դրան հաջորդած արձագանքները ծնում են թե՛ որոշակի դրական և թե՛ բացասական արձանագրումներ։

Միջնորդները երկու առաջնորդների հանդիպումը գնահատել են «դրական և կառուցողական»։ Պետք է ընդունել, որ համանախագահների այս ձևակերպումը գրեթե միշտ տեղ է գտել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներից հետո, և այս հարթության վրա հազիվ թե գործ ունենք նոր գնահատականի հետ։ 

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով, որոնք հիմնականում համահունչ են համանախագահների գնահատականներին, եթե անտեսենք այն հանգամանքը, որ Ալիևի խոսքում որոշակի քարոզչական ենթատեքստ կար։ Այնուամենայնիվ, վերանալով պրոպագանդիստական ու էյֆորիկ տրամադրություններից, փորձենք հասկանալ, թե ինչ հեռանկարներ ու մտահոգություններ է ծնում Վիեննայի հանդիպումը։

Ամենակարևոր ձեռքբերումը, թերևս, այն է, որ գործընթացը վերադարձել է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ, ինչը չափազանց դրական ազդակ է հատկապես հայկական կողմի համար։ Փաշինյան-Ալիև նախորդ երեք հանդիպումները տեղի էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս, ինչը որոշակի իմաստով ռիսկային է։ Միջնորդական պաշտոնական ձևաչափից դուրս որևէ բանակցություն կամ հանդիպում կարող է ապալեգիտիմացնել կարգավորման գործընթացը՝ դրանից բխող բոլոր ռիսկերով։ Վիեննայի հանդիպումն այս իմաստով իրապես նշանակալի է, որովհետև գործընթացը ոչ միայն վերադարձավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, այլ նաև համանախագահները հայտարարեցին, որ երկու երկրների ղեկավարների «կառուցողական» հանդիպումը ճանապարհ է բացում նոր հանդիպումների համար, որոնց կայացմանն իրենց հանձնառությունը տվել են Փաշինյանն ու Ալիևը։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են իրականացնել մարդասիրական քայլեր, ու թեև դրանց բովանդակութունը չի բացահայտվում, սակայն ենթադրելի է, որ խոսքը գերիների փոխանակման հնարավոր գործընթացի մասին է։ Սա թերևս Վիեննայի հանդիպման մյուս դրական արդյունքն է, մյուս կողմից, սակայն, առայժմ հայտնի չեն կոնկրետ պայմանավորվածությունների մասին, հետևաբար՝ այնքան էլ պարզ չէ, թե գործնականում ինչ քայլեր կհետևեն Վիեննայի հանդիպմանը։

Անշուտ, դրական է, որ Վիեննայի հանդիպմանը հետևում են պաշտոնական հայտարարություններ՝ հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության մասին։ Սա առնվազն նշանակում է, որ զգալիորեն փոքրանում են պատերազմի վերսկսման ռիսկերը, կամ գոնե հետաձգվում է բոլորի կողմից կանխատեսվող պատերազմը։ Մյուս կողմից՝ բացասական է այն, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության հայտարարությունում որևէ հիշատակում չկա Վիեննայի կամ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին ու հիշատակվում է «Դուշանբեում տեղի ունեցած խոսակցությունը»։ Ձևակերպումն ինքին մտահոգիչ է, որովհետև հրադադարի պահպանման ինստիտուցիոնալ պայմանավորվածություններն իջեցվում են «խոսակցության» մակարդակի։

Վիեննայի հանդիպմանը հաջորդած պաշտոնական հանդիպումներում արտացոլված չէ հայկական այն օրակարգը, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսել էր մարտի 12-ին, Ստեփանակերտում ունեցած իր ելույթում։ Սա, իհարկե, որոշակիորեն մտահոգիչ է ու առնվազն խոսում է այն մասին, որ Բաքուն և միջնորդները դեռ պատրաստ չեն հաշվի նստել Երևանի՝ արցախյան նոր քաղաքականության հետ, մյուս կողմից՝ պետք չէ տրվել պատրանքներին ու կարծել, թե ընդամենը մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլիներ Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց կամ հստակեցված տեսնել կարգավորման երեք սկզբունքներն ու վեց տարրերը։ Ի դեպ, երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանը պնդեց իմ այս դիտարկումը. նա Վիեննայում առաջ է քաշել ստեփանակերտյան օրակարգը ու հետևողական է լինելու այս հարցում։ Այլ խնդիր է, որ Բաքուն մեկ հանդիպման ընթացքում չէր համաձայնելու Երևանի մոտեցումներին. դրա համար անհրաժեշտ են հետևողական դիվանագիտական ջանքեր։

Ի դեպ, ուշագրավ է, որ Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է. «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը վերաձևակերպել եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: 

Դժվար է ասել, թե ո՞րն է եղել Տոնոյանի նման շրջադարձային հայտարարության ենթատեքստը, արդյո՞ք այն մարտավարական քայլ է՝ պայմանավորված Փաշինյան-Ալիև հանդիպմամբ, թե՞ գալիս է լրացնելու Հայաստանի իշխանությունների՝ արցախյան նոր քաղաքականությունը։ Մի կողմից՝ շատ բնական է պաշտպանության նախարարի շուրթերից նման հայտարարություն լսելը, մանավանդ նա բանակցային գործընթացի մասնակից չէ, այլ պաշտոնյա, որը պատասխանատու է երկրի պաշտպանության համար, մյուս կողմից՝ այս հայտարարությունը քիչ աղերսներ ունի ռեալպոլիտիկի հետ ու, ամենայն հավանականությամբ, քարոզչական կամ մարտավարական նշանակություն ունի։ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» կոնցեպտը կարող է աշխատել, եթե ունենք նոր որակի պետություն՝ կենսունակ կառավարման համակարգով, մրցունակ տնտեսությամբ, և կայուն դաշնակիցներ։ Անգամ հեղափոխության մեկ տարին այս խնդիրները չի լուծել։ Սակայն հուսանք, որ Տոնոյանի հայտարարությունը հենց ներքին ու արտաքին քաղաքականության կարևոր վերափոխումների մեկնարկի ազդանշան է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia