Yerevan, 07.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ար­մեն Բա­դա­լյան. «Հա­յաս­տա­նում անձ-իշ­խա­նու­թյուն է հաս­տատ­վել, ին­չը վտան­գա­վոր է»

POLITICS

Եթե քաղաքական ուժը ոչ թե իր, այլ բացառապես մյուս ուժերի մեջ է մեղավորություն փնտրում, ապա այդ մոտեցումը կարող է վտանգավոր լինել: Այս կարծիքին է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, որի խոսքով, ներկայիս իշխանության մեջ արդեն իսկ ձևավորված մի պատկերացում կա, ինչն էլ անսխալականության սինդրոմի է հանգեցրել:

«Իշխանության տպավորությամբ՝ հաջողությամբ կարողացան իշխանափոխություն իրականացնել, հաղթեցին ավագանու ու ԱԺ ընտրություններում և գործադիր իշխանություն ձևավորեցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բազմաթիվ դրական գործեր են արվել, իսկ ասուլիսի ժամանակ ասաց, որ կառավարությունը ձախողումներ չունի: Բայց, այդուհանդերձ, իր վարկանիշն անկում է ունենում: Բնականաբար, պատճառն իր մեջ չի տեսնում: Արդյունքում սկսեց մեղավորներ փնտրել դրսում. ըստ իրենց, եթե վարկանիշն անկում է ունենում, իսկ թիմակիցները ոչ մի սխալ չեն արել, ուրեմն միտումնավոր են իրենց «սխալ հանում» և «հասարակական կարծիքի հետ մանիպուլ յացիաներ են իրականացնում»: Ձևավորված է այն պատկերացումը, թե ինքը ձախողումներ չունի, դրական գործեր է արել, բայց նախկին իշխանությունների միլիոնավոր դոլարների, ֆեյք օգտատերերի ու մանիպուլ յացիաների միջոցով իր վարկանիշն իջեցնում են: Սա է պատճառը, որ տարբեր խնդիրների վերաբերյալ մեղավորությունը վարչապետը ոչ թե իր կամ իր թիմակիցների, այլ ուրիշ ուժերի մեջ է փնտրում: Այդուհանդերձ, անսխալականությունը վտանգավոր է»,-նկատում է քաղտեխնոգոլը:

Ա. Բադալյանը խնդիր է տեսնում. «Վարչապետի կողմից ղեկավարվող ուժը մեծանում է: Նկատի ունեմ վերահսկողության իմաստով, ինչի վառ օրինակները կան: Հիմա ԵԿՄ-ն նույնպես նրանց վերահսկողության տակ է, պայքար է գնում նաև ԵՊՀ-ն վերահսկողության տակ վերցնելու համար: Անսխալականության այդ մոտեցումը վարչապետից իջնելու է դեպի ավելի ցածր օղակներ՝ մինչև, օրինակ, գյուղապետ: Այսինքն, իշխանական այդ ամբողջ բուրգի մեջ այդ տեսակետը կարող է գերիշխող դառնալ, համաձայն որի՝ իրենք անսխալական են, իսկ սխալ են նրանք, ովքեր իրենց քննադատում են»:

Քաղտեխնոլոգի խոսքով, այդ մոտեցումն այլ տեղ կարող է տանել. ««Սպայկայի» օրինակը բերեմ, երբ վարչապետի թիմակիցներից մեկը նշեց, թե այդ բողոքի մեջ քաղաքական ենթատեքստ կա: Հիմա քիչ են նման որակումները, բայց շատ հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո ցանկացած բողոքի գործողության մեջ քաղաքական ենթատեքստ տեսնեն, այսինքն, նախկին իշխանությունների կողմից ղեկավարվող անտեսանելի ձեռք: Դրանից բխող ցանկացած հետևանք կարող է լինել, օրինակ, կարող են ընդհանրապես հաշվի չառնել բողոքի գործողությունները»:

Անսխալականության սինդրոմի դրսևորում է նաև առկա խնդիրները քննադատողների կողմն ուղղելու մոտեցումը. «Սա նույնն է, ինչը կար ՀՀԿ-ի օրոք: ՀՀԿ-ի ժամանակ ասում էին՝ բողոք չկա՝ ընդամենը ընդդիմության կամ տարբեր այլ կողմերից ղեկավարվող ալիք է: Իրենք էլ էին տառապում անսխալականության սինդրոմով, և դա բերեց իշխանափոխության: Նոր իշխանությունները այդ նույն մեթոդոլոգիան են կիրառում: Չգիտեմ՝ ինչի կհանգեցնի դա, բայց մեթոդոլոգիան նույնն է: Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, կարող է նույն ավարտին հանգեցնել: Անսխալականությունն իրականությունից կտրվելու փաստն է արձանագրում: Երբ դու սկսում ես քեզ անսխալական համարել, նշանակում է՝ արդեն կտրվում ես իրականությունից: Սրանք զուգահեռ են՝ որքան խորանում է անսխալականությունը, այնքան մեծանում է հասարակությունից կտրվելու հանգամանքը»:

Իսկ թե ե՞րբ պետք է հասկանան, որ անցել է նախկիններին մեղադրելու ժամանակը և արդեն աշխատելու ժամանակն է, մեր զրուցակիցը նկատում է.

«Խնդիրն այն է, որ իշխանություններին թվում է, թե անում են այն, ինչը պետք է անեն: Տեսեք մեր քաղաքական օրակարգը. ինչ-որ տրանսգենդեր ելույթ է ունենում ԱԺ-ում, բուռն քննարկումների է արժանանում: Բայց եթե նման թեմաները հանում ենք՝ ուրիշ հարց չկա: Կառավարության կառուցվածքը և Հարկային օրենսգիրքն են մնում, բայց այդ երկու հարցերից հետո մեր քաղաքական կյանքում որևիցե լուրջ հարց չի մնում: Իշխող քաղաքական ուժը չի հասկանում, որ 2018թ. ապրիլ-մայիսից հետո արմատական ու նոր օրակարգեր պետք է մտցվեին: Բազմաթիվ հայեցակարգեր ու օրենքներ պետք է դրվեին շրջանառության մեջ, բայց դրանք չկան, որովհետև իշխող ուժը չի պատկերացնում, որ դրանք անհրաժեշտ են: Իրենց թվում է, որ այդպես էլ պետք է լիներ, այսինքն, ըստ իրենց, եթե կառավարման հարցը կարգավորեն, ամեն ինչ լավ կլինի: Սա խնդիր է, և դրա համար իրենք ուրիշ ոչինչ չեն կարող անել: 

 

Այո՛, ժամանակն է, որ լուրջ հարցով զբաղվեն, բայց խնդիրն այն է, որ այդ նպատակն իրենց առջև չեն դնում: Իսկ երբ չեն ընկալում և չեն ցանկանում զբաղվել լուրջ հարցերով, ժամանակը երբեք չի գալիս»:

Անդրադառնալով կայացրած որոշումների, օրենքների նախագծերի շուրջ առկա բողոքներին և միայն որոշակի դիմադրությունից հետո իրականացվող վերանայումներին, քաղտեխնոլոգն ընդգծեց. «Նշվածն այսօրվա Հայաստանում տիրող ամենամեծ խնդիրներից մեկն է: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ կա հասարակություն ու վարչապետ, բայց այդ երկուսի մեջտեղում ոչինչ չկա: Սա է պատճառը, որ սոցիալական տարբեր խմբեր իրենց բողոքը միայն վարչապետի մոտ են ուզում բարձրաձայնել: Մինչև վարչապետ այլևս որևէ ղեկավարող ու կարգավորող մարմին փաստացի գոյություն չունի: Օրինակ, փոխանակման կետերի, գազավորված խմիչքների և այլ տնտեսվարողների հետ կարող էին, չէ՞, սկզբում աշխատել ԱԺ «Իմ քայլ ը» խմբակցության պատգամավորները, գալ ընդհանուր հայտարարի ու նոր այդ հարցը ներկայացնել: Մարդիկ գնում են վարչապետի մոտ, որովհետև տեսնում են, որ այլ մարմինները չեն աշխատում. սա իշխող քաղաքական թիմի և վարչապետի ամենամեծ խնդիրն է: Այսօր Հայաստանում անձ-իշխանություն է հաստատվել. վարչապետն անձամբ է այդ հարցերը կարգավորում, ինչը վտանգավոր է, քանի որ անձ-իշխանության դեպքում պետական ինստիտուտները չեն զարգանում, իրենց գործառույթները չեն իրականացնում: Այս պահին նաև քաղաքացիական հասարակությունն է բավականին թուլացած, չի աշխատում նաև կուսակցական ինստիտուտը: Ոչ մի ինստիտուտ այսօր Հայաստանում չի աշխատում: Մնացել են բողոքող խմբեր, որոնք դիմում են վարչապետին, ինչն անձ-իշխանության հետևանք է»:

Արմեն Բադալյանը շեշտում է՝ վարչապետն էլ իր հերթին չի ցանկանում բարեփոխել Սահմանադրությունը, աշխատեցնել պետական ինստիտուտները, այլ ընդամենը կրճատում, փոքրացնում է կառավարության կառուցվածքը:

«Իրեն թվում է, որ եթե կրճատեցին, մարդկանց կեսին հանեցին ու փողոց գցեցին, ինստիտուտներն այդպես ավելի լավ կաշխատեն, բայց ինստիտուտներն այդպես չեն աշխատեցնում: Եթե ինստիտուտը չի աշխատում, կարևոր չէ՝ այնտեղ 100, թե 50 մարդ է աշխատում: Բացի այդ, առկա բողոքի ալիքների համատեքստում «Իմ քայլի» ներկայացուցիչները ակտիվություն չեն դրսևորում: Պատճառն այն է, որ իրենք պարտական չեն քաղաքացիներին, որոնց հարցերը պետք է լուծեն: ԱԺ-ում հայտնվելու համար իրենք վարչապետին են պարտական և դրա համար ուզում են զուտ հաճոյանալ վարչապետին: Բնականաբար, իրենց չի հետաքրքրում, թե բողոքող խմբերն ի՞նչ խնդիրներ ունեն: Դե յուրե իրենք այդ խմբերի միջոցով են հայտնվել ԱԺ-ում, բայց դե ֆակտո վարչապետին են պարտական: Մեծ հաշվով, երբ ընդամենը մեկ մարդ է սկսում բոլոր հարցերին լուծում տալ, նշանակում է, որ ոչ մի հարց էլ չի լուծվելու»,-ասաց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

“By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia