Yerevan, 26.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գալիլեյ. «գիտության տառապյա՞լ», թե՞ հարմարվող գիտնական

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Գալիլեո Գալիլեյը ևս համարվում է «գիտության տառապյալ», ինչպես Ջորդանո Բրունոն, որին այրել են խարույկի վրա: Ընդ որում, ինկվիզիցիայի կողմից նրան դատելու ժամանակ, երբ պահանջում էին հրաժարվել կոպեռնիկյան հելիոցենտրիզմի տեսությունից՝ հօգուտ այն ժամանակ ընդունված Արիստոտել-Պտոլոմեյան տեսության (մի դեպքում Երկիրն է պտտվում Արեգակի շուրջ, իսկ մյուս դեպքում Արեգակն է պտտվում Երկրի շուրջ), նա արտաբերել է իր թևավոր խոսք դարձած արտահայտությունը. «Այնուամենայնիվ, այն (Երկիրը) պտտվում է»:

Իրականում այդպես չէ:

Ի՞նչ տառապյալ լինելու մասին կարող է խոսք լինել, եթե Գալիլեյը սուրբ ինկվիզիցիայի բանտում անցկացրել է ընդամենը 18 օր, այն էլ՝ ոչ թե մենախցում, այլ ծառայողական սենյակներից մեկում, ընդ որում, ըստ փաստաթղթերի, նրա նկատմամբ տանջանքներ չեն իրականացվել, այլ եղել են ընդամենը դրանք կիրառելու սպառնալիքներ: 1633 թվականին՝ Հռոմում Գալիլեյի նկատմամբ ինկվիզիցիայի հանրահայտ հետաքննության և դատավարության ժամանակ, երբ Գալիլեյը ստիպված էր հրաժարվել իր ուսմունքներից, նա ապրել է Վատիկանում գտնվող դեպի այգի բացվող տեսարանով երեք սենյականոց բնակարանում և ունեցել է անգամ սպասարկող անձնակազմ: Այո, նա արդյունքում հրաժարվել է հելիոցենտրիկ տեսությունից, սակայն իրականում առանց ինկվիզիցիայի ճնշման՝ թերևս միայն վերհիշելով Ջորդանո Բրունոյի ճակատագիրը: Գործընթացի ավարտից հետո Գալիլեո Գալիլեյին ամենևին էլ չեն աքսորել կամ բանտախուց նետել, ինչպես ներկայումս հաճախ են գրում այդ մասին: Սկզբում նա ապրում էր Ֆլորենցիայի արքեպիսկոպոսի առանձնատանը (որտեղ, որպես ապաշխարություն, դատարանի որոշմամբ, օրական երկու անգամ կարդում էր թողության յոթ սաղմոսները): Դրանից հետո նա մի քանի տարի ապրել է Տոսկանայի Մեծ թագավորի մոտ, այնուհետև արքեպիսկոպոս Սիենայի մոտ, իսկ կյանքի վերջին տարիները անցկացրել է Ֆլորենսիայի մոտ գտնվող Արցետրի փոքրիկ գյուղում: Այս ամբողջ ընթացքում նա հանգիստ զբաղվում էր իր գիտական աշխատանքներով (օրինակ՝ այդ ժամանակ գրել է աշխատություն, որը երկար ժամանակով կանխորոշեց ֆիզիկայի զարգացման ուղղությունը) և միաժամանակ պարբերաբար ուղերձներ է հղել Հռոմի պապին` հերքելով իրեն վերագրվող անհավատությունը: Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ Գալիլեո Գալիլեյի ամենավատ թշնամիները ոչ թե հոգևորականներն էին (Գալիլեոն գերազանց հարաբերություններ ուներ կաթոլիկ եկեղեցու շատ հայտնի դեմքերի, օրինակ՝ Ֆլորենցիայի արքեպիսկոպոսի հետ), ինչպես կարծում են շատերը, այլ իր համալսարանական գործընկեր դասախոսները: Պահպանողական գիտական համայնքը չէր կարող հավատալ, որ, օրինակ՝ Յուպիտերը արբանյակներ ունի, իսկ արևի վրա բծեր կան («Ինչ բծեր, Արիստոտելը այդ մասին ոչինչ չի ասել ...»): Իսկ Գալիլեյի առաջարկը նրանց՝ նայել աստղադիտակով, չէր ընդունվում, քանզի պրոֆեսորները վայրի բնության փորձերն ու դիտումները համարում էին ժամանակի ավելորդ վատնում: Հետաքրքիր է, որ ճիզվիտները, որոնց ցուցմունքով էլ հենց գործ էր հարուցվել Գալիլեյի նկատմամբ, բանավեճերից մեկի ժամանակ, ի տարբերություն համալսարանական դասախոսների, համաձայնել են աստղադիտակի օգնությամբ դիտել Յուպիտեր մոլորակը: 

Ինչ վերաբերում է Գալիլեո Գալիլեյի մասին ամենատարածված սխալ պատկերացումներից մեկին, որ նա 1633 թվականին ինկվիզիցիայի դատի ժամանակ ասել է, թե «այնուամենայնիվ, այն պտտվում է» (իտալերեն՝ E pur si muove! ), ապա այն առաջին անգամ հնչել է միայն ժողովրդական բանահյուսությունում, իսկ գրի է առնվել 1757 թվականին իտալացի լրագրող Ջուզեպպե Բարետտիի «The Italian Library» գրքում: Արդյունքում այս առասպելը առավել հանրահայտ դարձրեց 1761 թվականին Փարիզում լույս տեսած Querelles Litteraires գիրքը («Գրական նոթեր»), որտեղ կային նաև Բարետտիի գրքից թարգմանություններ: Նշենք, որ այս ամենը, այնուամենայնիվ, բոլորովին չի նշանակում, որ մեծ գիտնական Գալիլեո Գալիլեյը ամբողջովին հրաժարվել և չէր ընդունում հելիոցենտրիկ տեսությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia