Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հաղթանակ Շահումյան. «Եթե բո­լո­րը մտա­ծեն գնա­լու մա­սին, այս երկ­րում ո՞վ պետք է մնա»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը:

Մշակույթում անորակի և անճաշակի գերիշխանության մասին

Երբ լուսաբանում, խոսում ենք մշակութային անորակ աշխատանքի մասին, սա խրախուսում է անճաշակության զարգացումը: Բացի դա, կրթական համակարգում տեղ է գտել ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը: Իրականում անճաշակության շատացման տարբեր պատճառներ կան: Ստեղծագործող անհատներ կան, որոնք ինքնուրույնություն ունեն և անձեռնմխելի են մնում անճաշակությունից, բայց ընդհանուր միջավայրի, արվեստ սիրող հասարակության գնահատման կուլտուրան է ընկել: Սա միայն իշխանության կամ նախարարության հետ կապված չէ: Այն ազդում է իրավասու կազմակերպությունների վրա, որոնք պատասխանատու են այդ ասպարեզի համար:

Մենք, օրինակ, հիմա ավելի շատ ժամանցային հաղորդումներն ենք խրախուսում, պրոպագանդում: Այժմ ժամանցային ոլորտի գործիչներն ավելի հայտնի են, քան իրական արվեստ ստեղծողները: Այդ բոլորն, իհարկե, ունենում է իր բացասական ազդեցությունը մշակույթի վրա:

Մշակույթի նախարարության գործունեությունը պետք է վերանայվի

Նախարարության լինել-չլինելը ադմինիստրատիվ խնդիր է, բայց շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը հասկանա՝ երկիրը որոշակի ուշադրություն է դարձնում մշակույթին: Ասում են՝ նախարարությունը վատ է աշխատել, բայց ես այդ նախարարությունը տեսել եմ տարբեր նախարարների օրոք: Խորհրդային տարիներին շատ հարցեր կախված էին անհատներից, բայց կար նաև պետական, համակարգային մտահոգություն արվեստի նկատմամբ: Շատերը կասեն՝ պրոպագանդա էր, բայց դա այլ խնդիր է: Պետական ուշադրությունն իր ազդեցությունն էր ունենում մշակույթի զարգացման, տարածման վրա: 

Հիմա կյանքը փոխվել է, փոխվել են հարաբերությունները: Բայց կարծում եմ, որ ցանկացած պարագայում մշակույթի նախարարությունն անհրաժեշտ է: Ունենք մեծաթիվ մշակութային արժեքներ, որոնք պահպանելու խնդիր կա: Թողնել դա առանձին կազմակերպություններին` այդքան էլ ճիշտ չէ, և չի կարող արդյունք տալ: Այլ հարց է, որ նախարարության գործունեությունը պետք է վերանայվի: Ասպարեզում պետք է կառավարեն մարդիկ, որոնք որոշակի մակարդակ ունեն հասկանալու՝ ինչ է մշակույթը, ազգի և արվեստի պատմությունը, մշակութային միջավայրը: Պարտադիր չէ լինել լավ արվեստագետ կամ երաժշտագետ, այլ պետք է լինել լավ կազմակերպիչ, որը կգիտակցի մշակութային ոլորտի արժևորումը: Դա կախված չէ առանձին չինովնիկից. սա ամբողջ հասարակության խնդիրն է:

Պետք է մնալ երկրում, մասնակից դառնալ երկրի կառուցմանը

Մենք երեսուն տարի սպասեցինք նորմալ կյանք ունենալուն, համբերեցինք, ամեն ինչ տեսանք: Չեմ ուզում անդրադառնալ վատ երևույթներին: Եթե 30 տարի անընդհատ քանդել ենք մեր իրականությունը, մսխել ենք եղած հարստությունը, որը կուտակվել էր ժողովրդի քրտինքով, մի օրվա մեջ հնարավո՞ր է վերականգնել: Ես չեմ կարծում: Բոլորս էլ ուզում ենք միանգամից լավը տեսնել: 

Առաջին հերթին գնացողի «ոտքը պետք է կտրվի», որ նա չգնա երկրից: Պետք է մնա Հայաստանում, մասնակից դառնա այս երկրի կառուցմանը: Եթե բոլորը մտածեն գնալու մասին, այս երկրում ո՞վ պետք է մնա: Է, թողնենք գնանք, ինչո՞ւ ենք սրա-նրա հետ պատերազմ ու կռիվ սարքում: Սա մեծագույն չարիքներից է:

Կարծում եմ, որ կուսակցական համակարգով երկիրը կառավարելը սպառել է իրեն: Մեր նման փոքր պետությունը կառավարման իր համակարգը պետք է ունենա: Պառլամենտարիզմը բերում է նրան, որ արդյունքում մոռանում են երկիրն էլ, ազգն էլ, և ամեն մեկն ընկնում է իր շահերի հետևից:

Ես չեմ հավատում, որ մարդը, ում վիճակվել է պատմական շրջանում երկրի համար կարևոր գործ անել, դա չի անի: Չեմ ուզում դրան հավատալ:

Իհարկե, չարախոսողներ ու խանգարողներ էլ կան: Փոխանակ ամեն մեկս մի ծառ տնկի, ասում ենք՝ այդքան ծառը սխալ է տնկած, հանում ենք, դեն նետում: «Թաթալաբազությունը» կերել է մեր երկիրը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia