Yerevan, 29.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


էմո­ցի­ո­նալ ժո­ղովր­դա­վա­րու­թյո՞ւն, թե՞ ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն

SOCIETY

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Հայաստանը գտնվում է էմոցիոնալ ժողովրդավարության փուլում։ Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե մասնագիտական առումով որքանով է կոռեկտ այս ձևակերպումը, սակայն շատ ավելի կարևոր է հասկանալ պատգամավորի խոսքի բովանդակությունը։ Ուշագրավ է, որ նա այս արտահայտությունն արել է՝ հիմնավորելու համար, թե ինչու են պահպանում սուպերվարչապետական համակարգը։ Պատգամավորի խոսքի տողատակից կարելի է հասկանալ, որ Հայաստանը տակավին գտնվում է հետհեղափոխական ադապտացիայի փուլում ու կենտրոնաձիգ ուժեղ իշխանությունն անհրաժեշտ է՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։ Առնվազն ենթագիտակցության մակարդակում առաջ է մղվում «ներքին թշնամու» թեզը, որի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է սուպերվարչապետական համակարգ:

Ցավալին այն է, որ հեղափոխության թիմի ներկայացուցիչների համար անցումային շրջանը չի ավարտվել անգամ դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, երբ ամբողջ իշխանությունը կենտրոնացավ իրենց ձեռքում, և անհրաժեշտ էր օր առաջ ձերբազատվել հեղափոխական հռետորաբանությունից, էյֆորիայից ու կենտրոնանալ կոնկրետ բարեփոխումների, ծրագրերի վրա, ձևակերպել երկրի կարճաժամկետ ու երկարաժամետ զարգացման ծրագրեր։ Առանց նշված քայլերի՝ տնտեսական հեղափոխությունը լավագույն դեպքում վերածվում է կարգախոսի, որը ժամանակի ընթացքում դառնալու է անգամ հեգնանքի առիթ։ Երբ չկան ռացիոնալ ծրագրեր, շոշափելի ձեռքբերումներ, հասարակության գիտակից մասն աստիճանաբար երես է թեքում հեղափոխության թիմից, իսկ, այսպես կոչված, լ յումպենը կոնսոլիդացվում է իշխանության ստեղծած «ներքին թշնամիների» դեմ։ «Ներքին թշնամի» հայտարարվում է իրավիճակից ելնելով. դա կարող է լինել որևէ տնտեսվարող, եթե առաջնային խնդիր է բյուջետային մուտքերի ապահովումը, այդ դերում մշտապես հայտնվում են ՀՀԿ-ն ու Ռոբերտ Քոչարյանը, որովհետև միշտ հեշտ է պայքարել «դաժան անցյալի» դեմ, եթե չկա ապագայի տեսլական։

Վերջին օրերին «ներքին թշնամու» կարգավիճակում հայտնվել է խորհրդարանական ընդդիմությունը, որն անգամ կոնսոլիդացված լինելու պարագայում չի կարող էական ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա։ Խորհրդարանական երեկվա նիստը «Իմ քայլը» խմբակցության անհանդուրժողականության, այլամերժության ցցուն դրսևորում էր, երբ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» բոլոր նախաձեռնությունները մերժվում էին «կոճակ սեղմելու» տրամաբանությամբ՝ առանց լուրջ փաստարկների։ «Իմ քայլը» շատ արագ յուրացրել է ՀՀԿ-ի խորհրդարանական գործունեության ձեռագիրը, ու հազիվ թե հնարավոր լինի սա էմոցիոնալ ժողովրդավարություն կոչելը կամ, առհասարակ, ժողովրդավարության որևէ տեսակի հետ ասոցացնելը։ Ընդ որում՝ ընդդիմության նախաձեռնությունները ոչ միայն մերժվում են, այլև ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների ելույթներն արժանանում են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների կոշտ ու ագրեսիվ հակազդեցությանը։ Խորհրդարանի երեկվա նիստում «Իմ քայլի» ներկայացուցիչներ Համազասպ Դանիել յանի ու Մխիթար Հայրապետյանի կրքոտ ելույթներն ասվածի լավագույն դրսևորումն են։

Հեղափոխության, ըստ էության, միակ ձեռքբերումը՝ ժողովրդավարությունը, կարող է վտանգվել, երբ ոչ միայն չի ամրապնդվում ինստիտուցիոնալ հարթության վրա, այլ նաև թիրախավորվում է խորհրդարանական մեծամասնության գրեթե յուրաքանչյուր ներկայացուցչի ելույթից հետո։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Idram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at AshtarakVisa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in Armenia